Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ
17
Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից Գիշերային Մհերը Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել. Վիտալի Բալասանյան Աննախադեպ է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանության ժխտման մեջ. Սուրեն Մանուկյան (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է և գործադուլ. փաշինյանական իշխանությունն ուզում է հեռացնել տնօրենին

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սնանկության հասցնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ՝ «Հայապակի» ՓԲ ընկերության 573.733.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145.000.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100.000.000, 80.000.000 և 70.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:

2001թ.մարտին կազմված բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտով Նազիկ Ամիրյանը ձեռք է բերել դրանք, իսկ ՓԲ ընկերությունը վերակազմավորվել է «Հայբյուրեղապակի» բաց բաժնետիրական ընկերության:

Հետագա գործունեության ընթացքում Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նախնական դիտավորության իրականացման շրջանակներում այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ընկերությունը միտումնավոր կառավարել է անարդյունավետ, վերջինս ոչ միայն չի մարել ընկերության կրեդիտորական պարտքերը, այլև իր գործողություններով ավելացրել է դրանց ծավալը, որի հետևանքով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը:

Ն. Ամիրյանի խնդրանքով վերջինիս մտերիմը, իր անունից մասնակցելով ԴԱՀԿ ծառայության կողմից  «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի անշարժ գույքի օտարման վերաբերյալ հայտարարված աճուրդին և ճանաչվելով հաղթող, 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով շուկայականից էականորեն ցածր գնով՝ 8,318,880 ՀՀ դրամով, ձեռք է բերել ընկերությանը պատկանող 9263,32քմ ընդհանուր մակերեսով արդյունաբերական արտադրամասը, որի վերանորոգմանն էլ հիմնականում ուղղված են եղել Նազիկ Ամիրյանի կողմից կատարված մասնակի ներդրումները: Այսինքն՝ Ն.Ամիրյանը կանխամտածված կերպով մասնակի ներդրումներ է կատարել այն արտադրամասում, որն ի սկզբանե նպատակ է ունեցել դուրս բերել ընկերության գույքային ֆոնդից և հափշտակել՝ դարձնել իրենը:

Այնուհետև, ձեռք բերված գույքն իրեն փաստացի պատկանող մեկ այլ կազմակերպության հաշվեկշռում ներառելու, ընկերությանը պատկանող այլ գույքեր ձեռք բերելու և այդպիսով հափշտակություն կատարելու մտադրությունը վերջնականապես իրագործելու նպատակով Նազիկ Ամիրյանը նույն մտերիմի անվամբ ձևականորեն հիմնադրել է ՍՊ ընկերություն, որի միջոցով կրկին մասնակցել է ԴԱՀԿ ծառայության կողմից ընկերության շարժական գույքերի օտարման վերաբերյալ հայտարարված աճուրդին, որի արդյունքներով ճանաչվելով հաղթող՝ վերոնշյալ ՍՊԸ-ի լիազորված անձը ԴԱՀԿ ծառայության հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր և 86 անվանում շարժական գույքերը ձեռք է բերել էականորեն ցածր գնով՝ ընդամենը 547,500 ՀՀ դրամով: Հետագայում, ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221.970.000 ՀՀ դրամ և ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում:

Այնուհետև, կարճ ժամանակ անց՝ 2004թ. մայիսի 4-ին Նազիկ Ամիրյանն իր մտերիմի միջոցով ՍՊԸ-ի 100% բաժնեմասն (222,020,000 ՀՀ դրամ արժողությամբ) օտարել է մեկ այլ անձի, իսկ 2004թ.  հունիսի 2-ին նշված ընկերության հիմնական միջոցները, ֆինանսական միջոցները, ապրանքանյութական պաշարները, պատրաստի արտադրանքը և պարտքերը փոխանցվել է մեկ այլ փակ բաժնետիրական ընկերության:

Նազիկ Ամիրյանի վերոնշյալ գործողությունների հետևանքով ընկերությունում կանխամտածված կերպով ստեղծվել և ավելացել են անվճարունակության հատկանիշներ, ընկերությունն ի վիճակի չի եղել կատարել պարտավորությունները և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հայցի հիման վրա՝ դատարանի 2003թ. դեկտեմբերի 29-ի վճռով ճանաչվել է անվճարունակ, և ընկերության գործունեությունը դադարեցվել է՝ պարտապանին՝ «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ին, պատճառելով խոշոր չափի՝ 213,103,620 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, պետությունը զրկվել է իրեն պատկանող 80% բաժնեմասն արդյունավետ տնօրինելու հնարավորությունից, որի հետևանքով բաց է թողել ընդհանուր 205,700,000 ՀՀ դրամ ներդրման ձևով արտահայտված օգուտը՝ կրելով խոշոր չափի վնաս:   

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan