Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ
![Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ](/timthumb.php?src=/disc/16-05-24/638b99cecab961e595af941d0513e145.jpg&w=450)
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։ Կիրանց են բերվել ոստիկանական ուժեր:
«Մենք փակել ենք ճանապարհը, որ ՄԻՊ-ը գա այստեղ ու արձանագրի այս մարդկանց իրավունքները, որոնք ոտնահարվում են: Այստեղ մարդկանց կադաստրի վկայականները ձեռքին ասում են, որ իրենց տունը հրապարակված քարտեզով անցնում է թուրքին: Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին»:
Հիշեցնենք. Երեկ՝ մայիսի 15-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ ընդունված արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղ Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել այդ հատվածների նկարագրություն-արձանագրությունները:
Աղբյուր՝ Yerevan.today