Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան
7
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ զարգացման ծրագիր (տեսանյութ, լուսանկար) Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Փաստեր․ ինչերի՞ դեմ էր պայքարում Նիկոլը, որոնք այժմ իրականություն են․ «Կարճ ասած» Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. Երկիր Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) «էս իշխանության գերնպատակը Հայաստանը դատարկելն է»,-շիրակցի ֆերմեր Իրանը կողմ է Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանակացած ճանապարհ, որը կներառի միջանցք, դրան դեմ ենք. Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Սամվել Վարդանյանը սև ժապավեն փակցրեց ՄԻՊ գրությամբ ցուցանակի վրա «Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված». Լուիզա Ներսիսյան Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ Գոնե այսօր ողջ ընդդիմությունը պետք է համախմբվեր և վռնդեր դավաճաններին. Ավետիք Իշխանյան Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել «Փաշինյանը Տիգրան Ավինյանին պահում է, որ ընտրություններից առաջ փուռը տա՞»․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան Իշխանությունը շարունակում է մանիպուլացնել Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքապետարանի երեք պաշտոնյա կալանավորվել է Հարկատուներին հերոսացրեցին, որ ավելի խորը մտնեն գրպանները. Գառնիկ Դանիելյան Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»

Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...

Թուրքական  Cumhuriyet  թերթի վերլուծաբան Մեհմեդ Ալի Գյուլերը նշում է հետևյալը. Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի դրույթներից մեկը թուրքական կառավարամետ լրատվամիջոցները համարեցին Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության հաջողությունը: Այսպիսով, կոմյունիկեի 31-րդ կետում հղում կա Մոնտրոյի կոնվենցիայի  1936թ. դրույթին, համաձայն որի պատերազմների ժամանակ Թուրքիան կարող է արգելել ռազմական նավերի անցումը նեղուցով: Մոնտրոյի կոնվենցիան ռազմանավերի «նավարկության ազատությունը» սահմանափակելու համաձայնագիր է հենց հանուն Սև ծովի անվտանգության: Սև ծովում ռազմանավերի համար չկա «նավարկության ազատություն», կան «նավարկության սահմանափակումներ»,- նշում է թերթի վերլուծաբանը։

 Միացյալ Նահանգները   միշտ  ցանկացել է  «ազատ և բաց Սև ծով», դա բոլորին է հայտնի: 75 տարի Միացյալ Նահանգները «բաց դռներ» է փնտրում այս ջրային տարածք «անարգել» մուտք գործելու համար։

Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն այդ նպատակով  փորձում էր  նշել  ՆԱՏՕ-ի հռչակագրում դեռևս ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ։

ԱՄՆ-ն այդ  հայտարարությանը ավելացրել էր  երկու կարևոր կետ.

Առաջինը՝

 ՆԱՏՕ-ի անդամները պետք է զարգացնեն երկկողմ հարաբերություններ, հատկապես ռազմական հարաբերություններ Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ ընդհուպ մինչև դաշինքին իրենց անդամակցությունը.

Երկրորդ՝

ՆԱՏՕ-ն պետք է ընդլայնի իր ներկայությունը ցամաքում, ծովում և օդում՝ ամբողջ Սևծովյան տարածաշրջանում:

Ուկրաինայի տարածքով Ռուսաստանի դեմ բացված արևմտյան ճակատից բացի, ԱՄՆ-ն փորձում էր  Հարավային ճակատ բացել Կովկասում, բայց  չի կարողացել դա անել։ Ուկրաինայից վերադառնալով՝ Վրաստանում ապստամբություն սկսելու Սաակաշվիլու փորձը խափանվեց Թբիլիսիի վճռական դիրքորոշման շնորհիվ։ Շարունակությունը կանխելու համար Վրաստանի կառավարությունն ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։

Այժմ ԱՄՆ-ը փորձում է խաղարկել  հայկական խաղաքարտը.  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներին։ Հետո հարց առաջացավ, որ ԱՄՆ բանակն ունենա իր ներկայացուցիչը Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հաստատել է այս լուրը և հայտարարել ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում «նոր ռազմավարական փուլի մեկնարկի» մասին։

Այս քայլով Միացյալ Նահանգները փորձում են հասնել երկակի նպատակի.

1) բացել հարավային ճակատ Ռուսաստանի դեմ.

2) սեպ խրվել Աստանայի եռանկյունու մեջ (Թուրքիա – Ռուսաստան – Իրան)

Կարևոր է նաև, որ հենց այս պահին ԱՄՆ-ն հայտարարեց իր դիրքորոշումը Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ Աստանայի եռանկյունու օրակարգի ամենակարևոր թեման: ԱՄՆ Պետդեպարտամենտը բացեիբաց հայտարարել է, որ «չի աջակցում Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»։

Այս իրավիճակում , նշում է թերթի հոդվածագիրը, պարզ և ակնհայտ է, թե ինչ է պետք անել.

1) սկսել և արագացնել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը.

2) իրականացնել համագործակցության հարթակը «3+3» ձևաչափով (Թուրքիա–Ռուսաստան–Իրան գումարած Ադրբեջան–Վրաստան–Հայաստան)։

Ինչպես տեսնում եք, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի խանգարում դաշինքին թիրախավորել Թուրքիան։ Լուծումը ՆԱՏՕ-ի ոչ թե ներսում, այլ դուրս լինելն է..., եզրակացնում է վերլուծաբան Մեհմեդ Ալի Գյուլերը:

Ինչպես տեսնում ենք,  թուրք վերլուծաբանները  հասկանում են, որ Հայաստանի մանրադրամ դառնալու պարագայում, Թուրքիային նույնիսկ արժե մտածել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, որպեսզի այդ կարգավիճակով հեշտ լինի «զբաղվել Հայաստանով», որը Փաշինյանի և իր խմբակի հանցավոր քաղաքականության պատճառով  դարձել է  թիրախ մինգամից տարածաշրջանի մյուս հինգ երկրների համար. Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի:

Հասկանալի է, որ այդ քաղաքականության արդյունքում Հայկական պետականության կազմալուծման և տեղի բնակչության ցեղասպանության համար ձևավորվում է գրեթե իդեալական պայման:

Պետք  է կատարյալ բութ լինել՝ չհասկանալու համար այս տարրական իրավիճակը:

Սակայն փաշինյանական իշխանության այս հանցավոր քաղաքականությունը քննադատում է այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտի չնչին մասը: Քաղաքական ուժերից միայն «Մայր Հայաստանն» ու նրա ղեկավար Անդրանիկ Թևանյանը և մի քանի սահմանափակ քանակի  վերլուծաբաններ, որոնք նույնպես հասկանում են այս քաղաքականության կործարարար հետևանքները երկրի համար:

Այսինքն, նույնիսկ թուրքերի արձագանքը չի կարողանում «արթնացնել»  հայ քաղաքական  գործիչների մեծ մասին:

Վաղը, եթե Հայաստանը մեծ ողբերգության մեջ հայտնվի, այդ նույն վայ գործիչներն ու իրենց կից «կուսակցությունները» ոռնալու են, թե «Հայաստանը կործանվում է հրեշի, սատանայի պատճառով», մոռանալով, որ ոչ պակաս հրեշ իրենք են  նաև:

Եթե դու արձագանքում ես Փաշինյանի որոշումների ոչ թե պատճառներին, այլ դրա հետևանքներին, ապա դու ոչ պակաս հրեշ ես, քանի որ քաղաքականության մեջ տեսնում ես բացառապես մեկ քայլանոց լուծումներ: Դու չես ուզում, կամ քեզ շահավետ չի տեսնել, կամ տգետ ես, որ չես տեսնում, թե ինչ հետևանքներ կարող են բերել Փաշինյանի որոշումները, և չես արձագանքում դրանց:

Նույնիսկ, եթե դա տգիտության արդյունք է, այլ ոչ թե՝ հաշվարկի, միևնույն է, դա նույնպես սատանայություն է, քանի որ, ինչպես նշում էր  հայտնի անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասսելը,   «ոչ պատերազմն է գլխավոր չարիքը, ոչ սովը և նույնիսկ ոչ էլ կոմունիզմը, այլ տգիտությունն է այն գլխավոր չարիքը, որից  կարող են ծնվել պատերազմը, սովը կամ կոմունիզմը»:

Կարծում ենք, անգլիացի այս փիլիսոփայի ասածին ավելացնելու բան չկա և զարմանալի է, թե նա ինչ աստիճանի ճշմարտացի և խելացի փիլիսոփա էր, որ իր մտքերը արդիական են մինչ այսօր, մեզ համար՝ նույնպես:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան 
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan