Գիշերային Մհերը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ
16
Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Պատերազմ Արցախում
Գիշերային Մհերը Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել. Վիտալի Բալասանյան Աննախադեպ է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանության ժխտման մեջ. Սուրեն Մանուկյան (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է և գործադուլ. փաշինյանական իշխանությունն ուզում է հեռացնել տնօրենին Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ» 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208 ...Իսկ նրանք այս ընթացքում «գլուխները կախ» ձևում ու կտրտում են երկիրը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Էրատոյի անդամը՝ կասկածյալ «Լեգիտիմը» խայտառակ եղավ. «Կարճ ասած» Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել 101 գիտնական պահանջել են մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին

Արմեն Ամիրյանի նկատմամբ քրհետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2020թ ապրիլի 10-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել, թե 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործը, սակայն, ըստ քննչական ենթակայության՝ ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննության։ Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2016-2018թթ. ՀՀ մշակույթի նախարարն էր հայտնի սիրված հաղորդավար Արմեն Ամիրյանը, որը դեռևս երկու տարի առաջ «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ քրեական գործի մասին իմացել է ԶԼՄ հրապարակումներից։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի քննությունը և, ի վերջո, քրեական գործով Արմեն Ամիրյանին մեղադրանք առաջադրվել է, թե՝ ոչ։ Արդյունքում պարզվել է, որ քննչական կոմիտեն բավարար ապացուցողական բազա չի ունեցել Արմեն Ամիրյանին կոռուպցիոն չարաշահումների մեջ մեղադրելու համար։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ մշակույթի և գիտության նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում՝ 2020թ հոկտեմբերի 23-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Նկատենք, որ նախաքննական մարմինը որոշումը կայացրել է ավելի քան մեկ տարի առաջ, ինչը ՀՔԾ-ն, որն այսօր կոչվում է հակակոռուպցիոն կոմիտե, գաղտնի է պահել հասարակությունից։ Այսինքն՝ հաղորդագրություն տարածել են մշակույթի նախկին նախարարին վերագրելով ինչ-ինչ կոռուպցիոն երեւույթներ՝ առանց նրան մեղադրանք առաջադրելու, իսկ հետագայում հարկ չեն համարել նույն հասարակությանը տեղեկացնել, որ իրականում նախկին պաշտոնյան գումար չի հափշտակել, լիազորությունները չի անցել։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ նշված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ «Արմեն Ամիրյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործեր չկան»,-հայտնել են դատախազությունից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan