Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
![Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է](/timthumb.php?src=/disc/15-05-24/8a6283b6b81b34ac5619b35252012df9.jpg&w=450)
Դիտել նաև
Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ
Երևանում տեղի են ունենում անհնազանդության խաղաղ ակցիաներ. ՈւՂԻՂ
Ոստիկանները հրմշտում են Բագրատ Սրբազանին
Քաշքշելով բերման ենթարկեցին Իգոր Խաչատուրովին (տեսանյութ)
Բողոքի անհնազանդության գործողություններ են իրականացվում․ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին (ուղիղ միացում, թարմացվող)
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման անդամների, բազմաթիվ քաղաքացիների հետ միասին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում է։
Նա նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի եկել է ու կանգնած է այս շարժման անդամների կողքին ու պայքարը շարունակվում է.
«Իսկ ե՞րբ է դադարել»,-ասաց Մ.Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում EBRD միջազգային ֆորում, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են, մեքենաներ։