Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին
5
Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Պատերազմ Արցախում
Մանրամասներ՝ իրանցի 26-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան

Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը ծավալվում է և արդեն իսկ համաժողովրդական բնույթ է ստանում, եթե արդեն չի ստացել: Այդ տեսանկյունից հատկանշական է մայիսի 12-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը: Այն հետաքրքրական ու կարևոր դիտարկումների առիթ տվեց թե՛ մասնակիցների քանակության, թե՛ տեղեկատվական հետաքրքրության, թե՛ միջավայրի ու մթնոլորտի, թե՛ նախորդած ընթացքի ու զարգացումների, թե՛, հասկանալի է, իր գաղափարական-քաղաքական բովանդակության առումներով: Հանրահավաքին, ինչպես հայտնի է, նախորդեց երիտասարդության երթը՝ Մատենադարանի մատույցներից: Իսկ հանրահավաքից հետո հատկապես երիտասարդների խմբերը «հեռացնել Նիկոլին» և ավելի շատ՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով «զրնգացնում» էին մայրաքաղաքի փողոցները, մետրոյի կայարանները:

Նմանապես հատկանշական է այն, որ նախորդ հանրահավաքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դիվանագետների խորհրդին» ու բանակի, ԱԱԾ-ի պահեստազորի սպաներին ուղղված խնդրանք-հանձնարարականները հստակ կատարվել էին: Հիշեցնենք, որ Սրբազանը խնդրել էր մասնագիտական զեկույցներ կազմել, համապատասխանաբար՝ սահմանազատման և սահմանագծման մոտեցումների ու սկզբունքների, ինչպեսև՝ անվտանգության ապահովման խնդիրների վերաբերյալ: Հանրահավաքի ընթացքը նկատի առնելով՝ միայն սահմանազատման ու սահմանագծման խնդիրների վերաբերյալ զեկույցը հնչեց, որը ներկայացրեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը: Բայց Բագրատ Սրբազանը նշեց, որ անվտանգության խնդիրների վերաբերյալ զեկույցը նույնպես մշակվել է:

Հընթացս, երբ լսում էիր, օրինակ՝ Վահագն Մելիքյանին, չէիր կարող ափսոսանքի զգացողություն չունենալ, որ այդ մոտեցումները չեն դրված այսօրվա ռեալ «քաղաքականության» հիմքում, այլ կան այն աղետային ցաքուցրիվ, երկրավնաս մոտեցումները, որոնցով առաջնորդվում է Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Ըստ որում, բազմաթիվ մասնագետների, դիվանագիտական կադրերի համակարգից դուրս թողած՝ փաշինյանական ԱԳՆ ներկայիս ղեկավար Միրզոյանը դեռ մի բան էլ համարձակվում է այդ մարդկանց «դասալիք» վիրավորական պիտակը տալ, ինչը իշխանության ներկայացուցչի դիրքերի ակնհայտ թուլության ևս մի նշան է: Բայց չշեղվենք:
Հիմնականն, ինչ խոսք, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ու ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի ելույթն էր: Դա, միանգամից ընդգծենք, հիմնովին ծրագրային ելույթ էր՝ հագեցած գաղափարական ու աշխարհայացքային կարևոր շեշտադրումներով:

Ընդհանուր գաղափարաքաղաքական հենքը, կարելի է ասել, քրիստոնեադեմոկրատական է՝ ազգային ինքնության առանցքային շեշտադրումով: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրեց շուրջ երկու տասնյակ կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ», որը վերաբերում է մեր երկրի, հասարակության կյանքը, գործունեությունը «Նիկոլից հետո» վերակազմակերպելուն, վերընձյուղելուն, այս վիճակից երկիրը ոտքի հանելուն և ժողովրդով վերջապես ոտքի կանգնելուն: Այստեղ բոլոր կետերը չենք թվարկի կամ նկարագրի, առավել ևս՝ համացանցում Սրբազանի ելույթը կա, ցանկացողները  կարող են այն ևս մեկ անգամ հանգիստ ունկնդրել, ընկալել, վերլուծել: Կարևորը, որ մեր կյանքի ու գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ հարթակից օրվա գլխավոր բանախոսը հնչեցրեց կոնկրետ պատկերացումներ, խնդիրների հաղթահարման որոշակի ուղիներ ու միջոցներ, հստակ պատկերացումներ ու գնահատականներ: Հնչեցրեց գաղափարական համոզմունքով ու իրական, անկեղծ հավատով շաղախված:

Վստահությամբ, որ ազգային միասնության դեպքում հնարավոր է «Ոսկեպարով՝ Արցախ» բանաձևի իրականացումը: Դա իսկապես առաջնորդական ելույթ էր, որի ընթացքում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն, հասկանալի է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնանքի ու ժողովրդական ցանկության դեպքում: Բագրատ Սրբազանը շուրջ 1 ժամ 20 րոպե ելույթ ունեցավ, բայց ահա թե ինչն է բնութագրական. նրա խոսքում չկար ոչ մի թշնամանք, ոչ մի ատելություն կամ ատելության սերմանում, ոչ մի չարություն կամ չարացածություն, ոչ մի քաղաքական շանտաժ, ոչ մի մանիպուլ յատիվ ելևէջ: Կար հստակ դիրքավորում, անկեղծ խոսք՝ ի խորոց սրտի: Կային կոնկրետ շեշտադրումներ: Ամենից կարևորը՝ հանրահավաքի մասնակիցներից շատերի հայացքներում, արձագանքներում հույս էր զգացվում: Ու դա չափազանց կարևոր է: Եվ մարդկանց արձագանքներում էլ ջղաձգություն չկար: Չկար, որովհետև հարթակից էլ նման ազդակներ չէին գալիս:

Ու սա ևս չափազանց կարևոր է: Որևէ առումով այդ ելույթը համեմատելի չէ թե՛ 6 տարի առաջ, թե՛ հաջորդած շրջանում, թե հատկապես այս վերջին 3-4 մղձավանջային տարում Փաշինյանի ունեցած ելույթների հետ: Այդ առումով մայիսի 12-ի հանրահավաքի գլխավոր ելույթը խոր գաղափարական, բովանդակային հակասության մեջ է պետության ղեկն զբաղեցնողի պառակտիչ, ստերով հագեցած, կեղծավոր, ընկճիչ, օտարաշահ խոսույթի հետ: Ի վերջո, բոլորը տեսան, թե 6 տարի առաջ դագաղ ճոճելով ու դրա վրա հրճվելով արված փաշինյանական իշխանագրավումն ինչ աղետների հանգեցրեց, որքան թշնամանք ու ատելություն ներարկվեց մեր հասարակության ու ժողովրդի մեջ: Հույս կա, որ եկել է այդ ամենը հաղթահարելու ժամանակը: Եվ Բագրատ Սրբազանը, մեր եկեղեցու հոգևոր հայրերը ասում են՝ ժողովուրդ, մենք միասին կարող ենք: Եվ մի կարևոր նրբերանգ: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում հասարակական-քաղաքական օրակարգը ձևավորում ու թելադրում է հրապարակը, կոնկրետ՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Ու սա այս պայքարի կարևոր ձեռքբերումն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan