25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը
![25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը](/timthumb.php?src=/disc/16-05-24/e8605d2f4207d60e5ad31a42ebacda9f.jpg&w=450)
Դիտել նաև
Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն
Սա խաղաղ հեռացման շանս է, հետո ժողովուրդը ռադիկալ է լինելու. Գառիկ Դանիելյան (տեսանյութ)
Բագրատ սրբազանն ամփոփում է օրվա ակցիաներն ու ներկայացնում անելիքները
Այսօրվա` ժամը 19:00-ի հավաքը չեղարկվում է
Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 5151 քաղաքացի, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: