Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին Փաշինյանի օրոք մենք կորցնում ենք Հայաստանը, բայց դրանից Ադրբեջան չենք շահում. Զատուլին Քաղաքային 2,5 միավորանոց իշխանության խայտառակ կառավարման հերթական դեպքը
7
Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Թադևոս Ավետիսյանն առաջարկեց Արծվիկ Մինասյանի գործով «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան «Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը (տեսանյութ) Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում Սամվել Կարապետյան Ուղիղ միացում՝ ԱԱԾ շենքի մոտից. Ուղիղ Պատերազմ Արցախում
Գյումրիում կայացավ ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը Բուժքրոջ մոտից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց Միքայել Սրբազանի պաշտպաններն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի գրառմանը «Ձերբակալել են Դավիթ Շահնազարյանին և Սևակ Խաչատրյանին». «Ազգային ճակատ» Ինչու են Էրդողանն ու Ալիևը «դուխով» Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին «Ձուկ գողացողից» մինչև Ստամբուլ (Պոլիս) Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյանը՝ Civic-ի ստերի և ԵԱՀԿ ԽՎ-ում տեղի ունեցածի մասին Թադևոս Ավետիսյանն առաջարկեց Արծվիկ Մինասյանի գործով «քրեական» բառը փոխարինել «քաղաքական» Փաշինյանի օրոք մենք կորցնում ենք Հայաստանը, բայց դրանից Ադրբեջան չենք շահում. Զատուլին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Քաղաքային 2,5 միավորանոց իշխանության խայտառակ կառավարման հերթական դեպքը Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ․ Սինանյանի հայրը՝ Բաքվի բանտում գտնվողների մասին Ուրցաձոր համայնքում արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Ռեպրեսիաներով Փաշինյանը կենսական զիջումների է պատրաստվում. Աննա Գրիգորյան Արգելվել է Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում. Էրդողանը «կտեր» է տալիս՝ Հայաստանը բնաջնջելու նպատակով Դավանափոխությունն ու թուրքական միջանցքը (տեսանյութ) Բյուջեի միակ տեղը, որտեղ իշխանությունը 100%-ով աշխատում է, պարգևավճարներն են (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան «Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը (տեսանյութ) «Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք»․ Գագիկ Սուրենյան Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան Չեմ բացառում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև որևէ դավադրության հնարավորությունը․ Դմիտրի Սուսլով տեսանյութ Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում. Թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել Վահագն Չախալյանը կալանավորվեց ՔՊ-ականներն իրար տակ են փորում Քննչական կոմիտեում բարձիթողի վիճակ է Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան

Նոյեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության տելեգրամ ալիքում տեղ գտած հրապարակումից, վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ.Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։
Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 միլիոն 200.000 ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:
168.am հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ վերջին 3 ամսվա դատական գործընթացին՝ որպես իրավապաշտպան-փաստաբան, չի մասնակցել՝ պայմանավորված որոշ վստահորդների իրավական տարաձայնություններով, հետևաբար՝ գործից այս դրվագով ու դատական ակտի վերաբերյալ չի կարող կարծիք հայտնել։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի դեմ իրականացվող ընդհանուր դատական գործընթացին, փաստաբանն ասաց, որ այդ գործընթացի մասին ինչ ասել է նախկինում, կարծիքը չի փոխել։
«Առաջին իսկ օրվանից ներգրավվել եմ գեներալ Մանվել Գրիգորյանի գործին։ Իմ կարծիքը չի փոխվել, ըստ էության առաջին օրվանից ակնհայտ էր, որ տեղի է ունենում հաշվեհարդար և տեղի է ունենում փողոցային արդարադատություն։
Այս պահին շարունակում եմ մասնակցել միայն Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործին՝ Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների վերաբերյալ»։
Փաստաբանը նաև ընդգծեց՝ վստահորդները, որոնց հետ կան իրավական տարաձայնություններ, եթե գան այն գիտակցության, որ իրավական մարտավարության առումով իր առաջարկն է ողջամիտ, և այն ընդունեն՝ կրկին կշարունակի պաշտպանել նրանց շահերը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն  աստիճանաբար վատթարացել էր, վիճակն առավել վատացել էր՝ հատկապես Արցախը հանձնելու մասին լուրը ստանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին գեներալ-լեյտենանտը մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացման համար):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan