Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն
24
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից Պատերազմ Արցախում
«Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը

ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին ԱԱԾ-ականներ է կցել՝ նրանցից թաքուն, որպեսզի հսկեն շարժը՝ ուր գնացին, ինչ արեցին։ Վախենում է, որ այս օրերին, երբ նախձեռնվել է իմպիչմենթի գործընթաց, կարող են որոշները թեքվել ժողովրդի կողմը։ 1998, 2018 թիվ տեսած ա, գիտի դա ոնց ա արագ ֆռում։ Երբեք մի ասա երբեք։ Իր վրա էլ է վերցնում, պատկերացնում, ես լինեի դեպուտատներիցս մեկը, անցած լինեի այս ամբողջ գործընթացը՝ Արցախի հանձնում, Հայաստանից տարածքներ, Ալիևի հանձնարարականներ կտարող ուժի ներկայացուցիչ, երկրի իմիջի, ժողովրդի սոցիալական վիճակի հերն անիծած լինեի, բյուջեն լափած լինեի ու նորմալ փող աշխատած լինեի, ու ինձ առաջարկվեր՝ արի Նիկոլի իմպիչմենթի տակ ստորագրի և Նիկոլի հետ մնացողներին սպասվող հնարավոր դատաստանից քեզ կփրկես, բա կմիանայի, բա ինչ։ Որովհետև կարծում եմ՝ ՔՊ-ական պատգամավորները լավ են հասկանում, որ իրենց հեռանկարը չափազանց մշուշոտ է․ այլ կերպ ասած՝ իրենց հռչակած ապագա կան, իրենց համար էլ դարձավ՝ «ապագա չկա, չկա ապագա»։

Թեմային անդրադարձել եմ, բայց հարկ եմ համարում նորից խոսել՝ ավելի անկեղծ, առանց փակագծերի իրավիճակը վերլուծելով։ ՔՊ-ականների դեմ պայքարողները յուրաքանչյուրը մի մեթոդ է առաջարկում իշխանափոխությունից հետո․ գաղտնիք չէ, բոլորդ էլ լսել եք․ մի մասն ասում է՝ աքսորել, շատերն ասում են՝ ցմահ, մարդիկ կան առաջարկում են ուղարկել Բաքու, անգամ ավելի ծայրահեղական բաներ են ասում՝ մահապատժի վերականգնում և այլն․ ինչքան մարդ, էնքան մեթոդ։ Բնականաբար, հասկանալի է, որ անհնար է երկիր հանձնել, անկախ պետություն կտոր-կտոր քանդել հանձնել, սահմանները քանդել, ականները հանել, դիրքեր, զորքերը հետ քաշել, թշնամուն բերել մոտեցնել մեր տներին ու պատիժ չստանալ․ ամեն մեկին ըստ իր գործած հանցանքի աստիճանի պետք է կրի էդ պատասխանատվությունը, դա բոլորը հասկանում են։ Եվ միայն մեկ կարծիք եմ այս ընթացքում լսել, որը պատժելու մասին չէ, այլ՝ դարձի բերելու, ուղղելու։ Խոսքը այսօրվա «սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի մասին է։ Ասում է՝ պետք է մարդկանց փրկենք, կործանվում են նրանք, պետք է նրանց հնրավորություն տանք ուղղվելու։ Նա խոսում է ինքնամաքրման հնարավորության մասին։ Ասեմ նաև, որ դա շատերին դուր չի գալիս, բայց սրբազանը կարծես վստահ է իր դիրքորոշման ճշմարտացիության մասով։

Եվ ուրեմն որևէ ՔՊ-ական, որ հանցակից է Նիկոլ Փաշինյանի արածներին, ճիշտ ժամանակն է մտածելու իր ապագայի մասին։ Էլի ասեմ, Նիկոլը լիներ, շուտվանից էր ինքն իր հարցերը լուծել, որ պլստա։ Սա լավ հնարավորություն է նրանց բոլորի համար։ Սա հասկանում են իրենք, սա հասկանում է իրենց ղեկավարը, ու հենց դրանից է վախենում։ Իհարկե, աբիդնի է ՔՊ-ական պատգամավորների համար, որ իրենց ղեկավարն իրենց չի վստահում, որ պոչներին մարդ է դրել, բայց դե իրավիճակն էլ համապատասխան է։ Իսկ ինչու՞ ես պետք ա պատասխան տամ, իր կայացրած սխալ որոշումների համար՝ ինքն իրեն հարցնում է ցանկացած ՔՊ պատգամավոր։ Չէ, գուցե ցանկացած ասելով, չափազանցացնում եմ, գուցե ոչ բոլորը, կան նրանք որոնք կուրորեն են հավատում Նիկոլի սիրուն․ դրանք էլ կան, իհարկե, բայց դե խելք ունեցողներն էլ կան․ հիմա նստած ծանր ու թեթև են անում։ Չնայած բան էլ չկա մտածելու՝ հո Արցախ հետ չի բերելու, որ ճակատը պարզվի, հո տարածք չի ավելացնելու, հո արժանապատվութուններս Նիկոլ գործիչը չի վերականգնելու․ պարզ է, չէ՞, որ հայ ազգը երբևէ իր մեջքը ուղղի, դա իր առաջնորդությամբ չի լինելու, իսկ իր հետ շարունակվելու այս ստորացումները, թշնամու շահի խաթր իշխանության մնալ է սա, ուրիշ ոչինչ չի թողել։  

Նախորդ թողարկումներից մեկի ժամանակ նշեցի, որ էս շարժումը փրկություն է ՔՊ-ականների համար։ Շարժումն առաջնորդում է հոգևորական, իսկ եկեղեցին, հոգևորականը պատժելուց չի խոսում, անգամ եթե մարդասպան է, այլ խոսում է դարձի բերելու մասին։ Բագրատ սրբազանը երեկ անգամ ժողովրդին արգելում էր ասել Նիկոլ դավաճան, ասում էր՝ մի ասեք, իրենք գիտեն էդ մասին։ Վատից մի խոսեք, լավից խոսեք, փոփոխությունից խոսեք։ Ձեր կարծիքով ներսում բոլորը հմաձա՞յն են Բագրատ սրբազանի այս կոչերին, չպատժելուն։ Ոչ, բայց դա դիրքորոշում է, որի հետ ստիպված են հաշտվել։ Ու ի տարբերություն ՔՊ առաջնորդի, շարժման առաջնորդը ունի արժեքներ, սկզբունքներ ու դրանից հետ չի կանգնել իր գործունեության ընթացքում։ Էն որ ասում են՝ էլ ի՞նչ եք ուզում ավել։

Ինչո՞ւ եմ ասում, որ սա ՔՊ-ականների համար լավագույն ու գուցե վերջին հնարավորությունն է։ 44-օրյա պատերազմում երկիրը պարտության տանելուց ի վեր մեր երկրում բողոքի ակցիաներ են մինչ օրս՝ որոշակի ընդհատումներով։ Սկզբում փողոց դուրս եկած քաղաքացիները համարում էին, որ պատերազմում պարտվածը պարտավոր է ինքն իրենով գնալ, արժանապատվություն ու ամոթ ունենալ։ Հաջորդ փուլում պայքարողները կարծում էին, որ եթե արժանապատվություն չունեցավ ու չգնաց և հեռացնելը հնարավոր է ընտրություններով, ուրեմն ընտրություններով պետք է պայքարել՝ հեռացնել։ Երրորդ փուլում պայքարողները համարում էին, որ խաղաղ անհնազանդության ակցիաներով հնարավոր է հեռացնել։ Պարտություններն ու տապալումները շարունակվեցին թե՛ հեռացնողների համար, թե՛ իշխանության համար, որպես երկրի ղեկավարող ուժ։ Այժմ պայքարում են ավելի շատ թվով մարդիկ և նրանց կենտրոնում՝ հոգևորական, արքեպիսկոպոս, սրբազան, որը բարձրաձայնում է ուղղվելու մասին, գնալու և զատվելու մասին։ Վախեցեք՝ մտածելով արդեն հաջորդ տարբերակի մասին։ Իսկ որ պայքարը չի դադարելու ու պետք է լինելու թե՛ իշխանությունից զրկվելթե՛ պատասխանատվություն ստանձնել՝ փաստ է։

ՔՊ-ն հո տեսնում է, որ իր հեղինակությունը ընկել է հնարավորին նվազագույն շեմին, հիմա փողոց դուրս եկող մարդիկ մեծամասամբ նոր դեմքեր են․ 2022 թվականի ակցիաներին ես շատ էի հանդիպում նույն դեմքերին, հիմա հանդիպում եմ բոլորովին նոր դեմքերի, ում չեմ ճանաչում։ 2022 թվականին ես փողոցում տեսնում էի ընդդիմության ընտրազանգվածին, այսօր փողոցում տեսնում եմ Նիկոլի՝ 2021 թվականի ընտրազանգվածին։ Անգամ ՔՊ-ականներն են սա իմանում, հասկանում, ժողովուրդ ջան։ Դրա համար էլ, գործից են հանում, սպառնում են, բայց դրանից նրանք հո չեն վերադառնալու նիկոլական դառնան․ ոչ իհարկե, մարդիկ հոգնել են, փոփոխություն են ուզում, արդարություն են ուզում, ուզում են վերջապես երկրի ղեկավարողը ճշմարտություն ասի, ոչ թե անդադար ստի։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը որ գալիս էր իշխանության, ի՞նչ էր խոստանում՝ վենդետա չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը առաջինը այդ խոստումն է դրժել (նա բոլոր խոստումներն է դրժել, խոսք չկա դրանում, բայց առաջինը դրժել է վենդետա չի լինելու խոստումը)։ Իսկ Բագրատ սրբազանը հենց դա է ասում՝ վենդետա չի լինելու։ Ես կարծում եմ, որ չի կարող թիմը, որը մեր երկիրը հանձնել է, պլստա պատասխանատվությունից։ Բայց սրբազանը որդեգրել է աստվածաշնչով դարձի բերելու տարբերակը։ Որովհետև եթե դուք նրանց համարում եք դավաճան, հոգևորականը ասում է՝ սատանա է մտել մեջը, դուրս կհանենք, մնացածն Աստծո գործն է, ոչ մեր։

Իշխանությանը դիմելով՝ ասում եմ՝ հանկարծ միամիտ-միամիտ չուրախանաք, որ հրապարակը ինչ-որ պատճառով դատարկվի․ մեր ժողովուրդը, երկիրը չի խաղաղվելու, քանի դեռ մարդիկ են իշխանության, որոնք այդ երկիրը փոքրացրել են ու շարունակում են։ Խաղաղվել անհնար է, մարդիկ ձեր ղեկավարման հետ չեն կարող հաշտ ապրել։ Խոսք կա չէ՞, հարբեցողին հասկանալու համար պետք է նրա չափ հարբես․ հիմա ժողովրդինն է՝ որպեսզի ժողովուրդը ձեզ հասկանա, ինքն էլ պետք է լիներ ձեզ նման հարմարվող, փողի ու իշխանության մեռած, հանձնող ու հողատու։ Էլի ասեմ, դուք պետք է լավ հասկանաք, որ սա ձեզ համար լավագույն շանսն է։ Իշխանությունը հանձնելով, կարող եք ստանալ ինքնամաքրման շանս սրբազան հոր կողմից։ Սրբազանը հաշտություն է առաջարկում, ուրիշը կարող է և չառաջարկել։ Վստահ եմ, ժողովուրդը ձեզ հետ հաշտ չի լինելու, բայց նաև հասկանում է, որ մեր երկրում ատելության էս մթնոլորտին պետք է վերջ տալ։ Ատելության մեջ ծնունդ, ձեռքբերում չի լինում, միայն կորուստ։

Կարճ ասած՝ ՔՊ-ականներ, դուք շատ սխալ եք վարվում մեր երկրի հետ, դուք անուղղելի սխալ եք գործել Արցախի նկատմամբ։ Բայց հիմա պահն է, որ դուք ինքներդ ձեր նկատմամբ սխալ չանեք։ Որովհետև, վաղն ավելի վատ վիճակում եք հեռանալու, ավելի վտանգավոր ժամանակներ են գալու, քան հիմա է․ ճիշտ կանեք՝ հիմիկվանից ձեր կուտակած փողերը, էդ որ դնում եք դղյակների վրա, հավաքեք, ի մի բերեք, մտածեք ում հետ ոնց կարող եք պայմանավորվել, որ դրանից էլ չզրկվեք։ Ուրիշ դեպքում կասեին՝ սպառնում ես։ Սպառնալիք չէաքսիոմա է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan