Վրաստանն արգելել է ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան
Դիտել նաև
Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել արգելել Հայաստան եւ Ադրբեջան ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումը` չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոտում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով: Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցին ասել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային եւ օդային ուղիներով իր տարածքով ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը: Այս մասին կողմերին արդեն տեղեկացվել է»,-ասել է Գոմելաուրին:
Աղբյուր՝ NEWS.am