Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակի՛ր․ Սրբազանը՝ Փաշինյանին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛ (տեսանյութ)
18
«Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Կարեն Սիմոնյանի հետ շփվում ենք գյումրեցիների հետ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրին իր խոսքն ասաց․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս Մեր նվազագույն խնդիրը Գյումրիում ՔՊԿ-ի իշխանազրկումն է․ «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հ2-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է Ապարանում հայտնի «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտnւքի․ մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Գիտեն, որ վատ բան են արել, միայն չգիտեն ինչ պատիժ են ստնալու․ «Կարճ ասած» «Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Թրամփի խորհրդական. Հաջիևին ասացի՝ մենք պետք է ազատենք բանտարկյալներին, վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակի՛ր․ Սրբազանը՝ Փաշինյանին Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոստիկանության բաժիններում ծեծն ու խոշտանգումը դարձել են օրինաչափ երևույթներ․ Վարդուհի Սարգսյան Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դրամահավաք է իրականացնում Նիկոլ Փաշինյանի պապային նվիրված... ֆուտբոլային հուշամրցաշար է անցկացվել Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողներին Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու. Դիվանագետների համահայկական խորհուրդ Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 տարեկան աղջնակի մարմին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) 5-րդ ալիքի ռեպորտաժը Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքի մասին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Կարեն Սիմոնյանի հետ շփվում ենք գյումրեցիների հետ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը մեկ օրում ՀՀ պետական պարտքն ավելացրել է ավելի շատ, քան Քոչարյանը 10 տարում. Մեսրոպ Եսայան Ամեն անգամ Փաշինյանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներևակայելի պահանջները. Արա Պողոսյան Գյումրին իր խոսքն ասաց․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, որի վրա ուղղակի խաղաղություն բառը լինի․ Արթուր Խաչատրյան «Հայկական ավիուղիներ»-ը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛ (տեսանյութ) Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս Աբովյան քաղաքում տղամարդու դի է հայտնաբերվել

Մեղավորն ակնհայտ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սոցցանցերում լինի կամ, ասենք, հենց վերջին օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, նույնիսկ բնական է, որ մեկ էլ կտեսնես՝ երկու-երեք հայրենակից սկսում են բորբոքված բանավիճել: Մի քանի թռուցիկ բառը բավական է՝ բանավեճի թեմայի կամ առարկայի մասին պատկերացում կազմելու համար: «Սրանք են մեղավոր... չէ, նրանք են մեղավոր... չէ, էն մյուսներն են մեղավոր...»: Երբեմն վեճն ավելի է բորբոքվում. «Այ, դուք հանձնեցիք Ղարաբաղը... ո՞նց թե, երբ արդեն հանձնած էր մի 20 տարի առաջ... ո՞նց թե՝ հանձնած էր...», ու գնա՜ց: Սխալվես ու մեջ ընկնես, ապա միանգամից բոլորը մոռանում են, որ մի րոպե առաջ այլ մեղավորներ էին նշանակում, շուռ են գալիս ու... հիմա էլ դու ես մեղավոր: Իսկ եթե լրագրող ես, ապա մեղավոր ու մեղավոր ես... Բայց սա՝ այնպես, սովորական դարձած ուղեկից խոսակցություն է:

Բայց այն, ինչ նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու մոտ ամփոփիչ հավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց արցախցի արտիստ Քաջիկ Հարությունյանը, իսկապես էլ մտորելու առիթ տվեց: Իսկ նա, ելույթի ընթացքում նկարագրելով Արցախի ու արցախցի մեր հայրենակիցների հետ կատարված ողբերգությունն ու աղետը, մասնավորապես ասաց. «Ո՞վ է այդ ամենի մեղավորը, ժամանակը կպարզի»: Այսինքն, ինչպե՞ս թե «ժամանակը կպարզի»: Իսկ ի՞նչ է, ժամանակակիցներս, կարելի է ասել՝ ականատես-վկաներս չենք տեսնո՞ւմ, չգիտե՞նք, թե «ով է մեղավորը»: Այսինքն, էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հասկանանք (նկատի ունեմ՝ որպես հանրույթ, որպես հասարակություն), թե հատկապես ով է մեղավոր և մեղքն ինչ փուլերով գործեց: Եթե կան հայրենակիցներ, որ դեռ ուզում են տաքացած բանավիճել կամ վիճաբանել, ապա թերևս արժե հորդորել՝ հանդարտվե՛ք, սիրելի հայրենակիցներ ու ազգակիցներ, հանդարտվե՛ք: Պաղե՛ք, մտորե՛ք ու համադրե՛ք ակնհայտ ու հանրահայտ փաստերը: Երբ դա անեք, պարզորոշ կտեսնեք բացահայտը. Արցախը հանձնել, ավելին՝ ուրացել է 1 մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Հասկանալի է, այս դեպքում սոսկ «1 մարդ» չէ, այլ Նիկոլ Փաշինյանը՝ իր քպական թիմով, իր սատելիտների աջակցությամբ: Խոսքը տվյալ դեպքում քրեաիրավական առումով մեղավոր լինելու մասին չէ: Այ, դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք ժամանակին կտան պատասխանը: Խոսքը կոնկրետ քաղաքական պատասխանատվության (այս դեպքում՝ անպատասխանատվության) և այդ առումով՝ մեղավոր լինելու մասին է, ինչից, իհարկե, կարող է բխել քրեաիրավականը: Գուցե արժե՞ թեթևակի հիշեցնել հանրահայտ դրսևորումները: Օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հայտարարեց «սեփական կետից բանակցելու» մասին: Կամ այն, որ «սեփական կետից» նրա բանակցելը գործնականում վերածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տորպեդահարման: Կամ՝ այն, որ բանակցային գործընթաց ասվածը վերածվեց «վերելակային դիվանագիտության», «զապիսկաներով» Ալիևի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների, որոնց մասին ոչինչ գործնականում չբարձրաձայնվեց:

Իսկ ո՞վ ելավ ու Ստեփանակերտի կենտրոնում հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ցանկացած ոք կարող էր նման բան հայտարարել կամ կրկնել հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ հարցազրույցում ասած այդ արտահայտությունը: Ցանկացած ոք, միայն ո՛չ այն անձը, որը պետության ղեկավարի կարգավիճակ ունի և գլխավոր բանակցողն է ի պաշտոնե: Այդ ժամանակ էլ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում էր, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմական գործողությունների ուղիղ հրահրում: Դա թշնամու ձեռքը հաղթաթուղթ ու բանակցային (քաղաքական) գործընթացից դուրս գալու և ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ (շատ են սիրում ՔՊ-ում այս բառը, չէ՞) հնարավորություն տալ էր նշանակում: Ու այդպես էլ եղավ:

Կարելի է էլի ու էլի թվարկել բազմիցս արծարծված փաստարկները: Բայց այստեղ փաստարկների քանակը չէ: «Քար ծակող», այն է՝ անհերքելի փաստերը չեն: Դրանց շարքում ամենից անհերքելին այն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ, Ալիևի ու Էրդողանի առաջ պարտավորվեց, որ կուրանա Արցախը: Եվ ուրացավ: Պաշտոնապես և ի լուր բոլորի դա արեց 2023-ի գարնանը, իսկ աշնանն արդեն հանձնեց: Այնպես որ, մի լարեք միմյանց նյարդերն ու ջղերը, հարգելի հայրենակիցնե՛ր, մեղավորն ակնհայտ է: «Ի՞նչ անել» դասական հարցի պատասխանն էլ է ակնհայտ, ու դա ակնհայտ էր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսյալ: Իշխանությունից հեռացնել մեղավորին, պարտության, մահաբերության, պատերազմաբերության ու կորստաբերության խորհրդանիշին, թշնամու հետ ձեն-ձենի տված՝ մեր ժողովրդին պատերազմով սպառնացողին:

Արցախի կորստի, Հայաստանի Հանրապետությանը պատուհասած աղետների, սուբյեկտայնության, ինքնիշխանության շեշտակի անկման համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանը, իր «քաղաքական թիմը», իրենց աջակցող սատելիտները:
Հա, մնացած բոլորս էլ ենք մեղավոր, բայց մեղավոր ենք այն բանում ու այնքանով, որ թույլ ենք տվել (ու դեռ տալիս), որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեն պաշտոնավարել ու լինել իշխանություն: Սա, ցավոք, բոլորիս է վերաբերում. և՛ այս 3-4 տարին ակտիվ պայքարողներին, և՛ հատկապես անտարբերության մեջ պարուրվածներին, և՛ «քաղաքականությամբ չզբաղվողներին», և՛ «գլուխը կախ իրենց գործն անողներին»: Ուրեմն, բավարար կամ լիարժեք չենք պայքարել, ուրեմն, չենք կարողացել ինչպես հարկն է՝ մարդկանց բացատրել, ուրեմն այս, ուրեմն՝ այն: Բայց հիմա դա չէ հարցը: Հիմա հարցն այն է, որ մեղավորն ակնհայտ է: Ինչ անելը՝ պարզ է: Մնում է՝ անելը: Առնվազն՝ անողներին չխանգարելը: Հակառակ դեպքում, բոլորս ենք դառնում մեղսակից, իսկ հայրենազրկում թույլ տալն այնպիսի մեղք է, որի տակից շատ դժվար է դուրս գալ, եթե ընդհանրապես հնարավոր է»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan