Աննա Վարդապետյանը ներկայացնում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) ՔՊ-ն շատ էժան և կեղտոտ քարոզչություն է սկսել իրականացնել «Մայր Հայաստան»-ի դեմ. Դերենիկ Մալխասյան
26
«Մայր Հայաստանն» ամփոփիչ հանրահավաք է հրավիրում Գյումրիում (տեսանյութ) ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ն դեմ քվեարկեց թոշակների բարձրացմանը Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը սխալ քարտեզի համար հայերից ներողություն է խնդրել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան Գյումրեցիների ոգևորությունը ֆանտաստիկ է. քարոզարշավի 11-րդ օրը (լուսանկար) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է․ գյումրեցիները նոր ուժ են ընտրելու. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Միացի՜ր, որ հեռացնենք «Քաղաքացիական պայմանագրին», միացի՜ր, փոխենք Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանն» ամփոփիչ հանրահավաք է հրավիրում Գյումրիում (տեսանյութ) Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան Եվրադաշինքը չի կոալիցվելու որևէ քաղաքական ուժի հետ. Լևոն Բարսեղյան Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից. Սուրեն Սարգսյան Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն արդարացվել է՝ «Հրանոթի արկերի» գործով. «Փաստինֆո» ՀՀ-ն շատ հեռու է ԵՄ անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող չափանիշներից․ Մինասյան ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց Որ ընտրվեմ, կառավարությանը դատի եմ տալու, Բարսեղյան Լևոնն էլ կուրախանա. Վարդան Ղուկասյան Վահագն Ալեքսանյա՛ն, Հաղթանակ թաղամասն է, բարձրացիր ամբիոն և 2 ոտքի վրա կանգնիր, որ տեսնես. Արշակ Սարգսյան ՔՊ-ն դեմ քվեարկեց թոշակների բարձրացմանը Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը սխալ քարտեզի համար հայերից ներողություն է խնդրել «Հովիկ Աղազարյանը քրեական հետապնդման կենթարկվե՞ր, եթե շարունակեր հավատարիմ լինել Նիկոլ Փաշինյանին»․ Վահե Սարգսյան Աննա Վարդապետյանը ներկայացնում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին Իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) «Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում»,-Տիգրան Աբրահամյան Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ սա փոքր ու ժամանակավոր պատուհան է, այդ թվում՝ երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար «Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վարչական շրջանի պատասխանատուն խաբում է՝ ասելով, թե դպրոցականի համար ձեռնտու է գնել 7200 դրամանոց փաթեթը. Թադևոս Ավետիսյան Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը. Աբրահամյան Լուսավոր Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում. Արմենուհի Կյուրեղյան Մոսկվան և ԱՄՆ-ն պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ՌԴ-ի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ

Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ:
Ներկայացնենք հարցազրուցը ստորեւ.
Սահմանադրությամբ Կառավարության անդամին ներկայացվող պահանջները ամրագրելիս հղում է արված Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին (148-րդ հոդված), որոնք ամրագրված են  48-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդպիսիք են՝ 25 տարին լրացած լինելը, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, ընտրական իրավունք ունենալը և հայերենին տիրապետելը:
Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու ասպեկտով, թերևս, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու» պահանջը: Ըստ էության, այս նորմի էությունը համարժեք մեկնաբանելու համար հարկ է, նախ՝ բացահայտել սահմանադրի նպատակը: Իրավաստեղծ մարմնի նպատակը, որպես իրավական նորմի մեկնաբանության առանցքային նախապայման դիտարկելը բխում է ոչ միայն իրավունքի տեսությամբ արդեն իսկ ընդունված համընդհանուր չափանիշներից, այլև օրենդրությամբ ամրագրված իրավադրույթներից: Մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը (ընդգծումը մերն է)` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»: 

Քննարկվող դեպքում, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջի սահմանադրաիրավական նպատակը թելադրված է բարձագույն պաշտոնյայի՝ այլ պետություններից հնարավորինս անկախ լինելու անհրաժեշտությամբ, իսկ քաղաքացիությունը, որպես պետության և անձի միջև փոխադարձ կապի իրավական ամրագրում, հնարավոր է, որ բովանդակի այդպիսի կախվածություն կամ կաշկանդվածություն: Որպեսզի նշված նպատակի բովանդակային ասպեկտը համարժեք բացահայտենք, հարկ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնենք, թե մեկ այլ պետության քաղաքացիություն ունենալը արդյո՞ք դե ֆակտո ունի այնպիսի դրսևորումներ, որոնք կանխելու նպատակով էլ Սահմանադրությամբ ամրագրվել է վերոհիշյալ պահանջը: 

Ըստ էության, Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Կանադայի քաղաքացիություն շնորհվել է այդ երկրում շուրջ տաս տարի՝ 2003 թվականից մինչև 2013 թվականը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդություն իրականացնելու ընթացքում և այդ կարգավիճակի հիմքով, որից հետո նա հոգևոր ծառայության է անցել Մայր Աթոռում, իսկ արդեն 2015 թ. նշանակվել Տավուշի թեմի առաջնորդ: Այսպիսով, 2013 թվականից, շուրջ 11 տարի Գերաշնորհ Սրբազանը հոգևոր ծառայություն է իրականացնում Հայաստանում և դե ֆակտո քաղաքացիության հետ կապված որևէ հարաբերության մեջ չի գտնվել և չի գտնվում Կանադայի իշխանության հետ, այսինքն՝ այդ հիմքով չի ստանձնել որևէ պարտավորություն: 

Ասվածից բխում է, որ լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, զուտ ձևական չափանիշներով կարող է տալ տեղեկանք առ այն, որ Գերաշնորհ Բագրատ Սրբազանը նաև ունի Կանադայի քաղաքացիություն, սակայն բովանդակային կտրվածքով այդ տեղեկանքը չի կարող դիտարկվել իբրև հիմք՝ Սահմանադրության 148-րդ հոդվածով ամրագրված այլ պետության քաղաքացիություն չունենալու պահանջը չբավարարելու համար: Վերջին հաշվով, խոսքը ոչ թե Սահմանադրության նորմերի զուտ տառացի, ձևական ընկալման, այլ վերջինիս նպատակի համատեքստում բովանդակային համարժեք մեկնաբանության մասին է:

Ընդ որում, Սահմանադրության նորմերը համարժեք մեկնաբանելու տեսանկյունից կարևոր է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպային հստակ իրավական դիրքորոշումները, ըստ որոնց՝ հիմնարար իրավական ակտերը (կոնվենցիա, Հիմնական օրենք և այլն) մեկնաբանելիս, դրանցով ամագրված իրավադրույթների բովանդակությունը համարժեք բացահայտելու նկատառումով հարկ է նկատի ունենալ, որ խոսքը «Կենդանի օրգանիզմի» մասին է, ինչից բխում է, որ այս կամ այն նորմի վերաբերյալ մոտեցումները կարծրացած իրավաընկալումներ չեն, այլ պայմանավորված են տվյալ իրավիճակում վերջինիս բուն բովանդակությունը հնարավորինս ճշգրիտ ու համարժեք բացահայտելու բուն գաղափարով:

Չպետք է անտեսել նաև իրավական նորմի մեկնաբանության տեսանկյունից տվյալ իրավական ակտի՝ Սահմանադրության սկզբունքների անարգել իրացման անհրաժեշտությունը։ Իսկ այդպիսի հիմնարար սկզբունքներից մեկը պետության ժողովրդարական բնույթն է, ինչից բխում է, որ  իշխանության լեգիտիմության բացահայտ անկման պարագայում ժողովուրդը պետք է կարողանա ժողովրդաիշխանության կանոններով անարգել իրացնել իրեն պատկանող իշխանությունը և առնվազն գործադիր իշխանության ղեկավարի պարագայում նախապատվությունը տալ ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին։

Ելնելով Ձեր պատասխանից, ավելի հստակ իրավիճակ եթե դիտարկվի, ինչպես օրինակ ընդդիմադիր պատգամավորների կողմից Բագրատ Սրբազանի որպես վարչապետի թեկնածուի առաջադրումը, նշվածը սահմանադրական առումով հնարավո՞ր է, թե՞ անթույլատրելի:

Ըստ էության, վերը նշված չափանիշներով Սահմանադրության նորմերը կիրառելու իրավակիրառ պրակտիկա և ընկալում է դրսևորել նաև Ազգային ժողովը՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների կրճատման առնչությամբ Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարան չներկայացնելու առնչությամբ: Ազգային ժողովի պատճառաբանությունն այն էր, որ չպետք է Սահմանադրության նորմերը մեկնաբանելիս, դրսևորել «գերֆորմալիզմ» և անտեսել բուն սահմանդրաիրավական գաղափարը: 

Այսպիսով, Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի:

Վերն ասվածը համահունչ է նաև միջազգային փորձին, բազում օրինակներ կարելի է բերել, երբ երկրի նախագահ առաջադրվել և ընտրվել անգամ այլ պետության քաղաքացիություն ձեռ բերած և այդ պետությունում բնակվող անձը, սակայն այս հարցադրումներին առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan