Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ)
26
Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am

ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը

Ինչպես հաղորդում է  միջազգային մամուլը, Ջո Բայդենը կրկին վարակվել է  կորոնավիրուսով  և Լաս Վեգասից, որտեղ նա մասնակցել է UnidosUS համաժողովին, շտապ տեղափոխվել է Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչի իր տուն։

Թեև նշվում է, որ նրա կյանքին լուրջ վտանգ չի սպառնում, շատ փորձագետներ նշում են, որ սա առաջին քայլն է, նրան նախնտրական արշավից դուրս բերելու համար:

Նախօրեին նա նշում էր, որ իրեն կարող է արշավից դուրս բերել «աստծո կամքը»: Եվ ահա, շատերը նշում են, որ Բայդենի այս վարակը այդ «կամքի» նշաններից մեկն է:

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության վերնախավի մեծ մասը,  այլևս չի թաքցնում, որ  Բայդենի քարոզարշավից դուրս գալը միակ ճանապարն է  երկիրը փրկելու Դոնալդ Թրամփի երկրորդ մանդատից։

Այս տեսակետի ամենահետևողական ջատագովներից են   ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին,   Շումերն ու Ջեֆրիսը։

Դոնալդ Թրամփի դեմ անհաջող մահափորձից հետո, հատկապես,  Բայդենի  վրա սկսեց շեշտակի աճել ճնշումը՝ իր տեղը մեկ այլ թեկնածուի զիջելու հարցում:

Ըստ դեմոկրատներին մոտ կանգնած դիտորդների, Բայդենն ավելի վաղ նշում  էր, որ համոզված չէ հարցումների իսկության մեջ։ Բայց հիմա  նա սկսել է հետաքրքրվել հարցումներով, կուսակցական գանձարանում փողի առկայությամբ, թե որ նահանգներն են մեծ դեր կատարում ընտրություններում։

Ըստ Blue Rose Research-ի, ընտրողների միայն 18 տոկոսն է կարծում, որ նա մտավոր պիտանի է շարունակելու նախագահի առաքելությունը:

Բայց  Կոնգրեսի դեմոկրատների արդարացի անհանգստությունը իրենց քաղաքական ճակատագրի հարցում, դեռ որակյալ մեծամասնության  համար աջակցություն չի ստացել: Ավելին,  միայն  դեմոկրատ կոնգրեսականների 20 տոկոսն են  պաշտպանում նրա հրաժարականի պահանջը:

Բանն այն է, որ նրանք կարծում են, որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել և Բայդենին լուրջ փոխարինող չկա:

Ավելին, ամերիկյան ընտրությունների պատմությունը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերջին պահին փոխել են թիմակցին, վերջում ջախջախիչ պարտություն են կրել: Հենց այս փաստն էլ խրտնեցնում է նրանց՝ Բայդենին փոխելու գաղափարը աջակցելու համար:

Եվ ահա, ԱՄՆ-ի պատերազմի գլոբալ կուսակցության ներկայացուցիչները հայտնվել են լուրջ խուճապի մեջ: Քանզի Թրամփի հաղթանակը շարքային բնույթ չի ունենալու: Նրանցից շատերը կարող է հայտնվեն ճաղերի հետևում:

Այդ իսկ պատճառով էլ նրանք դիմեցին իրենց վերջին քայլին, Թրամփի հանդեպ, բայց ինչպես ասում են՝ «չկպավ»:

Հիմա մնացել է վերջին հույսը. համոզել Բայդենին, որ վերջինս կամովին հրաժարվի և դուրս գա ընտրարշավից: Նույնիսկ, եթե պարզվի, որ Բայդենը ծանր հիվանդ է, կամ եթե գնան ծայրահեղ քայլի, և Բայդենը ինֆարկտից մահանա, միևնույն է, նրանց ճակատագիրն այլևս պարզ է:

Այս մարդկանց ճակատագրից է կախված նաև աշխարհի ապագան: Սրանք, հանուն իրենց շահերի, ունակ են ամեն ինչի:

Սրանք սադրեցին ռուս-ուկրաինական պատերազմը, պատրաստվում են նույնը անել Թայվանի հարցում: Սրանք իրենց քայլերով փաստացի կազմաքանդում են եվրոպական երկրների տնտեսությունը: Վաղը, եթե սրանք մնան իրենց տեղերում, կարող են  նոր պատերազմների օջախներ ձևավորել աշխարհի տարբեր վայրերում:

Սրանք աշխարհի տարբեր երկրներում իրենց ծրագրերը կյանքի են կոչում իրենց դրածոների միջոցով:

Սակայն եվրոպական երկրները «արթնանում են» և «ոչ» են ասում սրանց քաղաքականությանը:

Ֆրանսիայի վերջին ընտրությունները դրա ապացույցն են: Գերմանիայում նույնպես գլոբալիստները պարտվում են: Իսկ Մեծ Բրիտանիայում, առաջին անգամ այդ երկրի պատմության մեջ  քաղաքական թատերաբեմ է դուրս եկել հակագլոբալիստական ուժ:

Մեր տարածաշրջանում այս ուժերի ներկայացուցիչներն էին Սաակաշվիլու թիմը Վրաստանում և Նիկոլ Փաշինյանի թիմը Հայաստանում:

Սաակաշվիլու կողմնակիցներին վրաց ժողովուրդը դեռ 2012-ին պատմական աղբանոց ուղարկեց, իսկ Հայաստանում այդ ուժը դեռ մնում է իշխանության՝ արդեն վեց տարուց ավել է:

Չնայած հայ ժողովուրդի գլխին մեծ ողբերգություններ բերելուն, Փաշինյանի թիմակիցները դեռ պահպանում են իրենց աթոռները: Եվ դրան կա մեկ պատասխան, նրա այլնտրանքը հանդես գալով սկսած 2020 թվականից այդպես էլ չի հասկացել իր պարտության պատճառները: Ավելին, նույն գինին տարբեր տակառներ լցնելով, այս ընդդիմությանը թվացել է, թե կկարողանա լուծել խնդիրը, սակայն ապարդյուն:

Մինչդեռ, փաստենք, որ Փաշինյանի նման վնասներ սեփական ժողովուրդին, մյուս նման գործիչները իրենց ժողովուրդներին չեն հասցրել:

Սա իսկական խայտառակություն է մեզ բոլորիս համար:

Ինչը հուշում է, որ մեզ իսկապես անհրաժեշտ է փոխել, ոչ միայն գինու տակառները, այլև գինու որակը:

Հակառակ դեպքում, մենք կունենանք այն ճակատագիրը, ինչ ունեցանք 100 տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan