Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար

Երեկ, հունվարի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց: Թվում էր, թե ոչ մի պատճառ չկար նրա հրաժարականի համար, երկրի քաղաքական դաշտում հանգստություն էր տիրում:
Սակայն քչերը ուշադրություն դարձրին այն հայտարարության վրա, որ այդ երկրի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կրկին որոշել է վերադառնալ, ակտիվ քաղաքականության: Իրականում նա երբեք էլ չէր հեռացել մեծ քաղաքականությունից, սակայն նրա գործնեությունը հիմնականում կրում էր, ստվերային բնույթ: Եվ ահա նա վերջերս հայտարարեց, որ որոշում է կայացրել կրկին վերադառնալ հրապարակային քաղաքականության:
Վրաց փորձագետները այս հանգամանքը կապում են այս տարվա հերթական խորհրդարանական ընտրության հետ:
Իհարկե իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» դիրքերն այսօր ամենից ամուրն են համարվում: Սակայն ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կարող են լինել այդ դիրքերը այս տարվա աշնանը, ընտրությունների շեմին:
Խնդիրն իրական մրցակիցների մեջ չէ միայն, բոլորն են հասկանում, որ այս տարվա աշնանը որոշվելու է, թե որ ուղով է ընթանալու Վրաստանը գալիք 4-5 տարիների ընթացքում:
Գաղտնիք չէ, որ Իվանիշվիլու հետ այսօր ստվերային բանակցություններ են վարում, թե Մոսկվան և թե Վաշինգտոնը: Մոսկվան առաջարկում է Իվանիշվիլուն հրաժարվել Արևմուտքի հետ ինտեգրվելու ուղուց, հռչակել, «չեզոքության» քաղաքականություն՝ դրա դիմաց առաջարկելով տնտեսական և քաղաքական մի շարք պրեֆերենցիաներ:
Վաշինգտոնը Իվանիշվիլուն զգուշացնում է, որ եթե Վրաստանը «շեղվի» իր այսօրվա ուղուց, ապա միջամտությունը այդ երկրի ներքին գործերի մեջ ավելի կոպիտ բնույթ կկրի:

Եվրոպացիները իրենց հերթին «նվեր» մատուցեցին Իվանիշվիլուն անցած տարվա դեկտեմբերի 14-ին՝ Վրաստանին դարձնելով ԵՄ-ի անդամի թեկնածու:
Հիշեցնենք, որ նույն ԵՄ-ն 2022-ի ամռանը մերժեց Վրաստանին տրամադրել այդ կարգավիճակը, Մոլդովային և Ուկրաինային տալով այն: Բոլորն էլ հասկանում եին, որ ԵՄ-ն կայացրեց ընգծված քաղաքական որոշում:
Եվ ահա, մեկ տարի անց, նույն ԵՄ-ն որոշեց տրամադրել այդ կարգավիճակը Վրաստանին, միաժամանակ խոսում են այն մասին, որ Իվանիշվիլու վրայից դուրս են բերվելու բոլոր պատժամիջոցները, որոնք դրվել եին երկու տարի առաջ:
Եվ ահա Իվանիշվիլին պետք է ընտություն կատարի Մոսկվայի և Արևմուտքի միջև: Բայց մինչ այդ, նա պետք է վերարտադրի իր իշխանությունը, որպեսզի կարողանա այդ բանակցություններում, ունենա ամուր դիրքեր:
Հենց այդ պատճառով էլ, նա այսօրվանից պատրաստվում է գալիք ընտրություններին: Նա Իրակլի Ղարիբաշվիլուն դուրս է բերում վարչապետի պաշտոնից, որպեսզի վերջինս ավելի ազատ ռեժիմով կարողանա զբաղվել կուսակցական աշխատանքներով:
Պետք է նշել, որ Իրակլի Ղարիբաշվիլին Իվանիշվիլու ամենից արժեքավոր կադրերից է համարվում , ով  պետք է ազատ ժամանակ ունենա նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու համար:
Ինչ վերաբերվում է նախնական աշխարաքաղաքական մեսիջներին, ապա Իվանիշվիլու խոսափողներից մեկը վերջերս հայտարարեց, որ «...բացառվում է որ Վրաստանը շեղվի իր նշմարված արևմտյան ուղուց, բայց միաժամանակ Վրաստանը պիտի շատ վստահելի երաշխիքներ ստանա Արևմուտքից, որ այդ իր ուղին վտանգի տակ չի հայտնվի, ինչպես որ եղավ Ուկրաինայի հարցում...»:
Փորձագետները այս ուղերձը վերլուծելիս գալիս են այն եզրահանգման, որ Իվանիշվիլին փաստացի բաց է թողնում այդ ընտրության հարցը, մինչև պարզ դառնա, թե աշխարաքաղաքական բալանսը ում կողմը կթեքվի:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր խնդիրը ավելի բարդ է, քանի որ ի տարբերություն մեր հարևանների, մենք չունենք այդպիսի լայն ընտրության լյուֆթ:

Մեր խնդիրները ավելի կանխատեսելի են և ավելի հասկանալի: Այլ հարց է, թե 2024-ին Հայաստանում ով է այդ ընտրությունը կատարելու:
Եվ դրանից է կախված լինելու մեր երկրի ապագան:
Հավելենք, որ Ադրբեջանը նման ընտրության մասին չի էլ ակնարկում: Նա սպասում է
այդ զարգացումների գործնթացին, որպեսզի դրանից հետո որոշում կայացնի, թե Հայաստանի հետ ինչ քայլերի պիտի դիմի:
Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan