Գյումրեցիները շարունակում են ակտիվորեն միանալ ստորագրահավաքին (տեսանյութ) Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության
12
«Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ SOS. Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ․ լավ սինխրոնիզացված պրոցես է․ Ռոբերտ Քոչարյան Պասիվ բոյկոտը սկսվել է հունվարից. մարդիկ տրանսպորտի փաթեթներ չեն գնել. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պարզ հաշվարկով ներկայացնում է տրանսպորտի ինքնարժեքի ստացման թիվը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Դուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Գյումրեցիները շարունակում են ակտիվորեն միանալ ստորագրահավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) «Կառավարությունը ստիպված գնալու է զիջումների». Նաիրի Հոխիկյան Եվրամիության վերաբերյալ նախագիծն ընդունվեց միայն ՔՊ-ի «կողմ» ձայներով Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան. քաղաքագետ Ադրբեջանցիներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով. թուրք նախարար Ուկրաինայում հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների պատրաստակամության մասին Անբարոյականությունն էլ պետք է չափ ունենա, բա իրենց ասածը սրիկայություն չէ՞. Լևոն Քոչարյան. Տեսանյութ «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Եվրամիության վերաբերյալ նախագծի քվեարկությանը Տիգրան Ավինյա՛ն, բա ասում էիք՝ բոյկոտը չի կայացել (տեսանյութ) Քաղաքապետարանի աշխատողներն էս ինչո՞վ են զբաղված (տեսանյութ) Բա եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք հանել քաղաքապետարանի աշխատակիցներին, գցել ավտոբուսները (տեսանյութ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ» ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք» Ալեն, դու ի՞նչ գիտես՝ պատերազմն ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա. զոհվածի մայր Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը համակերպվել է, որ թիմակիցները վիրավnրnւմ են արցախցիներին․ Աբրահամյան Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է ԱՆԻՖԻ-ի շրջանակներում բացվել է 108 քրեական գործ, որից 70-ը առայսօր դեռ նախաքննական փուլում են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ինչ տրամաբանությամբ եք տրոլեյբուսը թանկացրել շուրջ 3 անգամ. ավագանու հարցը Միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից։ Այդ մասին հայտնում են ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունից՝ հորդորելով ռեկտորի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել ապօրինի հրահանգներ։ Նշվում է նաև, որ հակառակ դեպքում՝ ստիպված են լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել ներգրավված անձանց քայլերը և անունները:

«Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ռեկտոր Հ․Հովհաննիսյանի կողմից վերջին մեկ ամսում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Արհկոմիտեի և ռեկտորի միջև խնդիրներ սկսեցին առաջանալ այն բանից հետո, երբ ռեկտորը նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար սկսեց առաջ քաշել անօրինական պահանջներ, որոնք ոչ մի աղերս չունեին կոլեկտիվ պայմանագիր հասկացության հետ (մանրամասները տե՛ս այստեղ):

Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ ապահովող փաստաթղթի՝ կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը:

Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և վարչական ու տնտեսական աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից՝ տրամադրելով արհմիությունից դուրս գալու դիմումի ձևը և չգանձված անդամավճարների գանձման ծանուցագիրը: Այս մոտեցումն ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին, որն առաջացնում է վարչական և/կամ քրեական պատասխանատվություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորը և իր ներկայացուցիչները, կիրառելով վարչական տարբեր լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից:

Հարգելի՛ համալսարանականներ, առաջիկայում ֆակուլտետների և վարչական ստորաբաժանումների «օպտիմալացման», «արդյունավետության բարձրացման», «վերապատրաստման և ատեստավորման» անվան տակ սպասվում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի և աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, ինչի արդյունքում ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև:

Ակնհայտ է, որ ռեկտորի և իր ներկայացուցիչների այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չի լինի, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը. այն չստանալու դեպքում անհնար կդառնա աշխատողին աշխատանքից ազատելը:

Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում դրսևորել միասնականություն, տեղի չտալ ռեկտորի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռեկտորի այսօրինակ հրահանգները կատարելը կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով», - նշված է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan