Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
![Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան](/timthumb.php?src=/disc/18-05-24/6867187e5795e7fffd7ed8aced12f2ee.jpg&w=450)
Դիտել նաև
Անձնական վրեժ է լուծում. վախենում է Արմեն Աշոտյանի ինտելեկտից. Սամվել Նիկոյան
Դատական նիստ՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործով (տեսանյութ)
Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը. Ռուբեն Մելիքյան
Թե՛ ես, թե՛ իմ կուսակցությունը 2018թ.-ի առաջին դժնդակ օրերից առ այսօր կանգնած է ցանկացած ազգային պայքարի շարքերում՝ առանց ամբիցիաների, առանց հիշաչարության, առանց հուսահատվելու. Արմեն Աշոտյան
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է. «Տեղեկացա, որ Պետրոս Խազարյանն օրերս ինձ է հիշատակել իր գրառումներից մեկում։
Զարմանալի է, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում ինձ գրեթե 5 տարի Հանրային տաղավար չհրավիրած մարդը ինչ-որ վիրտուալ հարցադրումներ է անում ինձ`կալանքի մեջ գտնվելուս ընթացքում։
Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, եթե նա կունենա բավարար կամք և խիզախություն ինձ Հանրային եթեր տրամադրելու։
Ճանապարհը հուշեմ։ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոնտաժի, ցուցադրում ես Հ1-ի եթերում։
Սուրճը և թխվածքաբլիթը իմ կողմից։
Կսպասեմ քեզ բերդում։
Слабо?»: