Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Պատերազմ Արցախում
Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Ոտքի՛, քանի չի հանձնել. Տորոնտոյում մեծ հավաք՝ հաջակցություն Տավուշից մեկնարկած երթին Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը

Քանի դեռ դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն զբաղված ենք մեր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերի քննարկումային հիմնական թեմաներից մեկն այն է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է անհապաղ իրեն հանձնել «իր 4 գյուղերը»: Խոսքը, այսպես կոչված, «անկլավների», իսկ իրականում Հայաստանի տարածքի այն հատվածների մասին է, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է հանձնել թշնամուն, ինչն անելու համար արդեն տևական ժամանակ է՝ «նախապատրաստական աշխատանքներ» է իրականացնում: Մասնավորապես, համապատասխան «հանձնողական» քարոզչություն են վարում, կարկառուն քպականները նմանօրինակ շեշտադրումներով ելույթներ ու հարցազրույցներ են ունենում: Արմատավորում են հանրային ընկալման տիրույթում, թե՝ «դրանք նրանցն էին», և այսպես շարունակ:
Ի վերջո, դա կատարվում է, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, ականջներին՝ լսելի: Ու ոչ մեկը հարց չի բարձրացնում, որ, ախր, դրանք հայկական տարածքներ են, Հայաստանի հողուջուրն է, եթե անգամ ինչ-որ մի 50 տարի առաջ այս կամ այն բնակավայրում ինչ-որ ադրբեջանական թուրք տվյալ վայրում ապրել՝ ոչխար է արածեցրել: Չէ՞ որ հենց միայն դրանով այդ բուն հայկական հողը չդարձավ «ադրբեջանական»: Թեպետ, այս ինչի մասին ենք խոսում: Հիմա ո՞վ է հիշում, որ Նախիջևանը, որի հետ այդպես անզուսպ ուզում է անպայման Սյունիքի վրայով ու Սյունիքի հաշվին կապ ունենալ Ադրբեջանը, բուն հայոց երկրամաս է, հայկական հողուջուր: Ճի՛շտ է, հայկական բազմահազարամյա պատկանելության մասին վկայող պատմամշակութային հուշարձանները այնտեղ ադրբեջանական իշխանությունների կողմից արդեն հիմնովին բնաջինջ են արվել:

Այնպես, ինչպես դա այսօր արվում է Արցախում: Նիկոլ Փաշինյանի մեղքով ու նրա ջանքերով հազարամյակների ընթացքում առաջին անգամ լիովին հայաթափված Արցախում: Հարց. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Ալիևին էլի տարածքներ խոստացել, ինչո՞ւ է պատրաստվում նորանոր զիջումներ անել: Դա ի՞նչ «փաթեթավորմամբ» են ծախում Հայաստանի հանրության վրա:

Իշխանություն կոչվածի ասածն այն է, թե այդպիսով խուսափում են պատերազմից, թե՝ այդպիսով հասնելու են խաղաղության, թե՝ սահմանազատում և սահմանագծում են անելու: Չի լինելու ոչ մի խաղաղություն նման պայմաններում: Այսպես կոչված՝ «անկլավները» հանձնելուց հետո թշնամին արագորեն ամրանալու է այդ «գյուղերում», դրանք դարձնելու է ռազմականացված ամուր հենակետեր, որտեղից, արդեն էլ ավելի լկտիացած ու ոգևորված, հարձակվելու է շրջակա հայկական բնակավայրերի վրա, գնդակոծելու է հասանելիության գոտում հայտնված փոխադրամիջոցները, հետագայում շարունակելու է այդ պլացդարմներից ինտենսիվ հարձակողական գործողություններ վարել: Ճիշտ այնպես, ինչպես հիմա հարձակվում է Ներքին Հանդի կամ Տեղ գյուղի վրա, ինչպես հիմա թառել է Ջերմուկի ու Վարդենիսի, Կապանի ու Գորիսի, Սիսիանի ու Եղեգնաձորի գլխին:

Թշնամին, չհանդիպելով որևէ դիմադրության, կանգ չի առնելու: Արդեն տևական ժամանակ է, ինչ փոխեփոխ՝ մե՛կ Բաքվից, մե՛կ Անկարայից հայտարարում են «Զանգեզուրի միջանցքի», այն է՝ Սյունիքը զավթելու ցանկության մասին: Հայաստանում, ի դեպ, շատերը, երբ մեկնաբանում են թշնամու այդ անթաքույց մղումների մասին հայտարարությունները, խոսում են այն մասին, որ դա Հայաստանը կկտրի Իրանից, նպատակը դա է, նպատակը թյուրքական աշխարհի չընդհատվող կապ ունենալն է: Սկզբունքորեն՝ այո, ասվածի մեջ սխալ բան չկա:

Բայց հազվադեպ է լինում, որ ուշադրություն դարձվի այն իրողությանը, որ Սյունիքի զավթումը գործնականում նշանակում է Հայաստանի, որպես պետության վերացում, Հայաստանի անկլավացում: Այսինքն, այդ դեպքում արդեն այն, ինչ կմնա Հայաստանից, կդառնա անկլավ, այսպես ասենք՝ ինչ-որ էթնիկ արգելավայր՝ բաց երկնքի տակ: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է նստած վարչապետի աթոռին, քանի դեռ նրա ՔՊ-ն է իշխանություն, թշնամին շարունակելու է զավթել, գրավել, հոխորտալ, սպառնալ, պահանջել, ստանալ: Այ, մի ադրբեջանական զինվոր էր գերի ընկել, հաջորդ իսկ վայրկյանին վերադարձրեցին՝ անունը դնելով «բարի կամքի դրսևորում»:

Իսկ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը դա ներկայացնում է որպես հայկական կողմի վախի արտահայտություն, այն է՝ իրենք պահանջեցին, հայերն էլ, վախեցան ու վերադարձրեցին: Հիմա երբեմն-երբեմն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, չգիտես՝ դերասանաբար, թե իսկապես, նեղսրտում են, թե՝ ադրբեջանական կողմը նոր պահանջներ է առաջ քաշում, նոր պայմաններ է դնում: Կարելի է կարծել, թե իրենք ինչ-որ այլ բան էին ակնկալում: Թե՞ փաշինյանական իշխանության կարկառունները իսկապես մտածում էին, որ կտան Արցախը ու արդեն հանգիստ կապրեն, կվայելեն իրենց պարգևավճարյալ իշխանավարումը...

Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Ալիևի դիմաց Նիկոլ Փաշինյանն է: Ադրբեջանական պահանջները չեն դադարելու, քանի դեռ Հայաստանը չի պատրաստվում համարժեք վարվել իր թշնամիների հետ, քանի դեռ Հայաստանը, դաշնակիցների թիվն ավելացնելու փոխարեն, զբաղված է իր բնական դաշնակիցների հետ միտումնավոր թշնամանալով: Դա էլ՝ այն բանի համար երևի, որ Թուրքիան ու Ադրբեջանն ավելի քիչ խնդիրներ ունենան: Տվեցի՞ն անկլավները, Բաքուն պահանջելու է տալ նաև չանկլավները: Կամ պահանջելու են կրճատել Հայաստանի բանակը: Պահանջելու են, որ Հայաստանի բանակը միայն ատրճանակներով զինված լինի: Հետո էլի նման բաներ... Սա՛ է Փաշինյանի «խաղաղության օրակարգը»»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan