Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան

«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը։ Այն պառակտվածությունը, որ կարծես թե մեզ բաժան-բաժան էին արել, այն վերանում է և շատ լավ նախադրյալներ կան ազգի կարողություններն մեկտեղելու և նպատակին հասնելու համար»,-Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հայտնեց, թե տարբեր զանգեր են ստանում և տեղեկանում, որ քաղաքացիները սպասում են, որպեսզի տարբեր բնակավայրերում դիմավորեն երթի մասնակիցները։
Դանիելյանի խոսքով՝ քաղաքացիները ինքնաբուխ օգնություն են տրամադրում երթի մասնակիցներին՝ սնունդ, անձրևանոցներ փոխանցելով և այն համազգային շարժում է։
«Բոլորը ոգևորված են, որ մեր շարժումը կհասնի իր նպատակին, այսինքը, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր բոլոր նպատակներին»,-ասաց Դանիելյանը։
Աղբյուր` Panorama.am
