Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թուրքական լոզունգի՝ «21-րդ դարը լինելու է Թուրքիայի դարը» և թուրք-ադրբեջանական թեզերի ներքո գրվելու է այս տարածաշրջանի պատմությունը։ Մունետիկն ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդատու Բոլթոնն էր, Թուրքիան շատ ավելի պարզ ասաց, որ Հայոց ցեղասպանության էջը մի կողմ պետք է շպրտվի։ Դրան զուգահեռ՝ Հայաստանում հայտնվեցին հայտարարություններ՝ Հայոց պատմության փոխարեն՝ Հայաստանի պատմություն, Արարատի փոխարեն՝ Արագած լեռ, և այլն, և այլն, որոնք առաջ քաշեցին Ալիևը և Էրդողանը և նույն թեզերը սկսեցին տարածել ՀՀ գործող իշխանությունները։
  • Փաստորեն ՀՀ գործող իշխանությունների կողմից դիմադրություն չկա Թուրքիայից, Ադրբեջանից եկող այս պահանջներին, փոխարենը՝ հայտարարում են, որ այս սպառնալիքներին դիմադրելու համար առնվազն պետք է ծառ տնկել (Փաշինյանն էր ասել,- հեղ.)։

Ընթերցողին հիշեցնենք. Վիկտոր Օրբանը Հունգարիայի այն վարչապետն էր, ով 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին 8 տարի անց՝ 2012թ. օգոստոսի 31-ին, էքստրադիցիայի է ենթարկել Ադրբեջան, և նա անմիջապես ներում է ստացել Իլհամ Ալիևի կողմից:

ՀՀ այս պահի դիվանագիտությունը բավարարվում է պահի հաջողությունով և համարում հաղթանակ։ Իրականում՝ դա արժանապատվության նահանջի հաղթարշավ է։ Մեր պետության և ազգի, անձամբ իրենց դեմ ուղղված ստորացումներն այս իշխանությունների վրա չեն ազդում։

  • Մեր ազգի հեղինակությունն աշխարհում որոշակիորեն սասանվել է գործող իշխանությունների այս անարժանապատիվ պահվածքի պատճառով։ Այս ամենը պրոյեկտվում է մեր հասարակության վրա, այնինքն՝ հասարակության և իշխանությունների մոտեցումները տարբերվում են, դրա համար խզում է առաջացել իշխանության և հասարակության միջև։ 
  • 20-րդ դարի կեսերից, երբ ստեղծվեց ՆԱՏՕ-ն, տրիվիալ ճշմարտություն է, որ մեր տարածաշրջանում Արևմուտքի ներկայացուցիչը Թուրքիան է։ Դրա մասին ասում են ոչ միայն հայ մասնագետները, այլև վերջերս ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ակնարկեց իր հայտարարությամբ։ Արևմուտքի ոչինչ չասող հայտարարությունները և Օրբան-Էրդողան-Ալիև եռյակի ագրեսիվ քայլերն իրար հետ չեն համընկնում։ Օրբանի վետոն մեր դիվանագիտության հերթական կոլապսն էր։ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք քաղաքականություն և դիվանագիտություն ունեինք, հիմա դրանք չկան։ Ունեինք դիվանագիտության դպրոց, փորձառու դիվանագետներ, բայց պրոֆեսիոնալիզմն այսօր  լքել է արտգործնախարարությունը, դրա համար էլ  լուրջ դիմադրություն և հակազդեցություն արտաքին քաղաքական  դաշտում չի կարող լինել։
    • Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան՝ վտանգավոր ընտրության առջև ենք կանգնել։ Նախկինում «և-և»-ի քաղաքականությունը հիմա դարձել է «կամ-կամ»-ի։ Փաստ է, որ այս իշխանությունը տապալված է բոլոր բնագավառներում, այսքան իրար չընդունող հասարակություն երբևէ չի եղել, այսքան անջրպետ հասարակության մեջ չի եղել, դրա համար մեղավոր է բացառապես գործող իշխանությունը։
    • Համաշխարհային քաղաքականության խաղի կանոններն այս իշխանությունները չեն հասկանում։ Այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, այս իշխանությունները չեն ընկալում։
    • 2008-ին Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողությունները և դրան Արևմուտքի պատասխանն ու դրսևորած վարքագիծը դաս չեղավ ՀՀ այս իշխանությունների համար:
    • Այս իշխանությունները մի կարծրատիպ, բարդույթ ունեն՝ ինքնիշխանության սինդրոմ, որի մասին հայտարարություններով մեծ վնաս հասցրեցին Հայաստանին: Բարդույթ, որն այս իշխանություններին թույլ չի տալիս ռացիոնալ նայել իրադարձություններին և ստեղծված իրավիճակին։
    • Մեծ Բրիտանիայի դարավոր քաղաքականությունը 90 տոկոսով չի համապատասխանում Հայաստանի շահերին, դարերով այդպես է եղել, և այսօր էլ ձեռագիրը չի փոխվել։ Ակնհայտ է բրիտանական ձեռագիրն՝ ընդդեմ Ռուսաստանի, որի կոնտեքստում կարող են զոհաբերվել մեր երկրի շահերը։ Բրիտանական ձեռագիրը Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում միշտ առկա է, և հիմա հավատալ Բրիտանիային՝ նշանակում է նույն սխալները թույլ տալ և դասեր չքաղել պատմությունից։
    • Թե մեր, և թե վրացական հանրությունը բարդույթ ունեն՝ ռուսների հետ համագործակցությունը համարում են ստրկություն, իսկ Արևմուտքի հետ համագործակցությունը՝ ոչ։ Եթե սառը դատենք, ապա կտեսնենք, որ ռուսները չունեն փափուկ ուժի քաղաքականություն, գրանտային քաղաքականություն, բայց ակնհայտ է, որ ռուսական ուժի հետ համագործակցությունից հրաժարվելով՝ կորցնում ենք տարածքներ, նշանակում է՝ նահանջ գեղագիտական երգով, հավատալով ֆրանսիական պոետիկ հայտարարություններին, եվրոչինովնիկների դերակատարությանը։
    • Հայ հանրությանը պետք է դուրս բերել այդ գեղագիտական, պոետիկ թմբիրից։ Մենք տեսնում ենք՝ հանրությանը կեղծ տեղեկություններ են մատուցում, որը բխում է այս իշխանությունների կոմպլեքս բարդույթներից։ 
    • Թուրքիա կամ Ռուսաստան. եթե մենք «կամ-կամ»-երի մեջ ենք, ինչպե՞ս ենք ընտրում ճիշտ «կամ»-ը։

      • Ադրբեջանական գազ գնելու պատրաստակամությունն ու դրա մասին հայտարարություններն ինքնակործանման, հակաբնական հակաքաղաքական քայլեր են։
      • 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել Թուրքիայի հովանու ներքո. մեր հանրությունը չի՞ տեսնում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, այնինչ թիրախավորում են Ռուսաստանին։ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների համընկնման փուլեր ևս եղել են, հայերը միշտ տուժել են ռուս-թուրքական բարեկամությունից, բայց հայերը տուժել են թուրքերի և այլ երկրների բարեկամությունից նույնպես։ Գուցե խնդիրը մե՞ր մեջ է, երևի մենք չենք կարողանում ճիշտ դիրքավորվել, սթափ գործել։ Հիմա նույնն է՝ ոչ պրոֆեսիոնալ իշխանությունները երկիրը տանում են կործանման, և սա մեծ ողբերգություն է։ Զարմանալի է, որ պրոֆեսիոնալ դիվանագետները չեն կարողանում պաշտպանել իրենց մասնագիտական մոտեցումը, ենթարկվում են իրեն «ժողովրդավարական» համարող մեկ անձի հրահանգներին։ Չե՞ն կարողանում բացատրել նրան «ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» տերմինների տարբերությունը…
      • Ռուս-թուրքական «մեղրամիսը» գնալով անկում է ապրում:
      • Երկրում շատ են երկակի ստանդարտները, մի դեպքում՝ ատելության խոսք ասելու համար անձին կալանավորում են, մեկ այլ դեպքում՝ եկեղեցու ինստիտուտի, սրբազանների դեմ ատելության խոսք տարածելն ու քարոզելը հանցանք չի համարվում։ Այս իշխանություններն ասում են՝ օրենքի դիկտատուրա, բայց օրենքը հանում են և թողնում են միայն դիկտատուրան։ Բագրատ սրբազանի, մյուս սրբազանների,  44-օրյա պատերազմին մասնակցած հոգևորականների, Գանձասարն ազատագրած մարդկանց դեմ ուղղված արշավ են սկսել,  իսկ Գանձասարը հանձնած մարդուն ոչինչ չեն ասում։
      • Մեր եկեղեցին ունի ազգապահպան կարևոր գործառույթ, դարեր շարունակ մեր Եկեղեցին իր վրա է վերցրել պետությունը, հայրենիքը և ազգը փրկելու պատասխանատվությունը։ Եկեղեցին հենց կրիտիկական վիճակում պետք է իր վրա վերցնի ազգապահպան գործառույթ։ Այսօր քաղաքական համակարգն այնքան սնանկ է, որ եկեղեցին է իր վրա վերցնում երկիրը, ազգը փրկելու պատասխանատվություն։
      • Այս իշխանություններն այսօր անգամ ցեղասպանությունը կասկածի տակ դնելու քայլեր են կատարում։ Զարմանալի է, որ իշխող ուժի՝ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր լռությամբ ջնջում է իր բոլոր աշխատությունները, նրա մոտ ինքնության երկվություն է կարծես՝ ՔՊ-ականի և իրավաբանի։
      • Վրաստանում այսօր բացահայտ պայքար է գնում դրսից հեղափոխություն կազմակերպողների դեմ։ Վրաստանի իշխանությունները՝ վարչապետը, արևմտյան թմբիրից դուրս գալու, զարթոնքի փորձեր են կատարում։
      • Այն, ինչ տեղի է ունենում այսօր Տավուշում, դա մինի կապիտուլյացիա է։ Տավուշում տեղի ունեցողը սահմանազատում և սահմանագծում չէ։ Սահմանազատումը ենթադրում է համաչափություն, եթե ֆիքսում ես քո երկրի տարածքը 29.800, ապա սահմանազատումից հետո պետք է այդ տարածքը լինի։ Սահմանազատումը պետք է արվի այնպես, որ տեղի բնակիչների համար կենսական՝ կենցաղային, հոգևոր, անվտանգային և ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման խնդիրներ չառաջացնի։ Սա Հայաստանին ատելությամբ ու թշնամանքով պարտադրվող զիջում է։ Սա այս իշխանությունների հերթական դիվանագիտական ֆիասկոն է, հատկապես, երբ Փաշինյանն ասաց՝ եթե Կիրանցի դպրոցին և աշակերտներին վտանգ սպառնա, կարող են ծառ տնկել, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։ 
      • Իրենք գիտեն, թե ինչ են անում, բայց արդյո՞ք գիտակցում են, թե ինչ վնաս են հասցնում Հայաստանին։ Կա խնդիր, բայց իրենք չեն կարողանում խոստովանել, որ իրենք թույլ են։ Երբ ժամանակին այդքան դեմոնիզացնում էին Աշոտյանին, Շարմազանովին, նախկին նախագահներին, արդյո՞ք իրենք վաղը-մյուս օրը նրանց նման կարողանալու են Երևանի փողոցներով հանգիստ քայլել։

      Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan