Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին Հարութին Զիմզիմովին սեռդեչնի պռիվետ ուղարկողները «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»․ Գերասիմ Վարդանյան. Տեսանյութ
16
Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը. Տեսանյութ Փաշինյանն ու իր թիմը պետք է հասկանան՝ հեռանալու են. դրանից հետո անգամներ լավ կապրենք. Արա Աբրահամյան Սահմանը չի կարող ապագա լարվածության աղբյուր դառնալ. իշխանությունը դա չի հասկանում. Սեյրան Օհանյան Շարժման ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանն ինչ խոսք տվել է` հակառակն է անում. Սա ՀՀ-ի վերջն է․ Արա Աբրահամյան (տեսանյութ) «Հունիսի 12-ը շատ կարևոր ջրբաժան է եղել մեզ համար»․ Բագրատ Սրբազան Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավոր Լսե՛ք, մենք գործ ունենք Ալենի հետ, ով թքել է հայ մարդու վրա․․․ Էդգար Էլբակյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին Հունիսի 12-ի հրահանգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը (տեսանյութ) Հարութին Զիմզիմովին սեռդեչնի պռիվետ ուղարկողները Ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջ տանում թուրքական աշխարհի նախագիծը. Տեսանյութ «Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց»․ Տ․ Աբրահամյան Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»․ Գերասիմ Վարդանյան. Տեսանյութ ՀՀ ԱԱԾ-ն արցախցիներին կանչում է ծառայության շենք և հորդորում չմասնակցել հավաքներին. Փաստաբան Փաշինյանն ու իր թիմը պետք է հասկանան՝ հեռանալու են. դրանից հետո անգամներ լավ կապրենք. Արա Աբրահամյան Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը սահմանազավթում է. Վարուժան Գեղամյան Սահմանը չի կարող ապագա լարվածության աղբյուր դառնալ. իշխանությունը դա չի հասկանում. Սեյրան Օհանյան Հաջորդը Տիգրանաշե՞նն է. «Կարճ ասած» (տեսանյութ) Շարժման ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաստաբանի ահազանգը. Իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը Որտեղ էլ լինենք, մենք մեզ դաշնակցականի պես ենք պահելու․ բանտարկություններով մեզ չեն կանգնեցի․ Գերասիմ Վարդանյան Փաշինյանն ինչ խոսք տվել է` հակառակն է անում. Սա ՀՀ-ի վերջն է․ Արա Աբրահամյան (տեսանյութ) ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը՝ վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունների և ձերբակալությունների մասին. Տեսանյութ «Որոշեցինք վերաձևակերպել շարժման տրամաբանությունը»․ Բագրատ Սրբազան «Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ»․ Սևակ Հակոբյան Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ» «Հունիսի 12-ը շատ կարևոր ջրբաժան է եղել մեզ համար»․ Բագրատ Սրբազան Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը. Amnesty International Ես խորհուրդ կտամ Անժելա Թովմասյանին՝ տվյալ անձին անվանել իդիոտ․ Հայկ Ալումյան (տեսանյութ) Ռեպրեսիաները նոր փուլ են մտել․ Էլինար Վարդանյան Դիր քյալիդ, արա, ֆռֆռա, տես կարո՞ղ ես․ Խաչիկ Մանուկյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թքում է Փաշինյանի դեմքին․ Խաչիկ Մանուկյան (տեսանյութ) Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավոր

Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի

168.amվերլուծական անդրադարձում դիտարկել է ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի ենթադրելի նենգությունները, այդ թվում՝ թշնամու հետ պայմանավորվածությամբ ու փոխհամաձայնեցված՝ Հայաստանի վրա հարձակում սկսելու հավանականությունը.
«Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլարշավը դեպի Երևան հասարակության շատ շերտերի մոտ արդարացի հույս ու սպասում է առաջացրել։

Հայաստանի ներկայիս իրավիճակով իրապես մտահոգ բոլորը՝ անկախ քաղաքական նախապատվություններից, անկախ նույն Տավուշում վերջին շաբաթներին ծավալված իրադարձությունների մասնակիցներից շատերի հանդեպ վերաբերմունքից, հասկանում են, որ Սրբազանի առաջնորդությամբ սկսված շարժումը գուցե և հանրությանը համախմբելու ու պետականակործան այս ընթացքը կասեցնելու վերջին հույսն է։

Սակայն հուզականությունը որքան էլ կարևոր է, այդուհանդերձ չպետք է գերիշխի սառը դատողությանը և հնարավոր սպառնալիքների սթափ հաշվարկին։ Հասկանալու համար՝ որտեղից է բխում Սրբազանի առաջնորդած ու համաժողովրդական դառնալու մեծ ներուժ ունեցող շարժման հիմնական սպառնալիքը, պետք է զատորոշել, թե ում է ամենաշատը սպառնում ինքը՝ շարժումը։

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների բողոքի ակցիան մեկնարկեց Տավուշում՝ կապված այդ մարզում սահմանազատման-սահմանագծման անվան տակ Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործողությունների հետ, որոնք իրականում Ադրբեջանի հերթական պահանջները կատարելու հերթական արարն են։

Հետևաբար՝ այս շարժումը որպես առաջին նպատակ ունի կասեցնելու Տավուշի մարզում հայկական կողմի միակողմանի զիջումները, այսինքն՝ խափանելու Ադրբեջանի պահանջները կատարելու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Շարժման թիվ մեկ հակառակորդը, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն է, ով իր այս գործողությունները ներկայացնում է՝ որպես «իրական Հայաստանը» փրկելու անայլընտրանք քաղաքականություն, որի հակառակը պատերազմն է։ Այսինքն՝ Սրբազանի առաջնորդած շարժումը սպառնում է Նիկոլ Փաշինյանի՝ մտասևեռման աստիճանի հասնող ծրագրին՝ բավարարելու Ադրբեջանի պահանջները։

Հետևաբար՝ շարժումը՝ ուղղված լինելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ, իրականում ուղղված է նաև այդ քաղաքականության իրական շահառուներին՝ Ադրբեջանին, Թուրքիային, սահմանազատումը ողջունած միջազգային հանրությանը։

Գործընթացի այս մոդելավորումը պարզորոշ ցույց է տալիս, թե ովքեր են շահագրգիռ այս շարժման տապալմամբ և ովքեր կանեն հնարավոր առավելագույնը՝ այն հանգցնելու համար։ Այդ հարցերի պատասխանները կախված են առաջիկա օրերին Սրբազանի առաջնորդած շարժման դինամիկայից և ընդգրկումից։

Եթե շարժումը թափ հավաքի, իր մեջ ընդգրկի հասարակության նոր շերտերի, ինչի ազդակներն այս պահին առավել քան տեսանելի են, առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը կփորձի դրա դեմ պայքարել ոստիկանական պատժիչ մեքենայով, քաղաքացիների դեմ բռնություններ գործադրելով, ահաբեկելով, բերման ենթարկելով, և այդպես շարունակ։ Բայց այդ՝ ուժային ռեսուրսի պոտենցիալը՝ որքան էլ ոստիկանները լավ պարգևավճարված ու բտվածությունից բթացած են, այդուհանդերձ սահմանափակ է։

Ոստիկանության բռնությամբ համաժողովրդական շարժման դեմ պայքարն ունի սահմանագիծ, ինչ-որ կետից հետո ծեծն ու ահաբեկումը կարող է մարդկանց հետ չպահել պայքարից։ Հենց այդ միջոցին է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դիմել արտաքին ուժային աջակցությանը։

Իրերի ներկայիս դասավորության դեպքում այդ աջակցությունը կարող է ստացվել Ադրբեջանից, որի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը հատուկ կապով ուղիղ կապի մեջ է։ Խոսքը ոչ թե ադրբեջանական ոստիկաններով հայ ոստիկանների թվաքանակն ապահովելու մասին է, այլ պայմանավորված պատերազմի մասին է, որը Հայաստանի իշխանությունների խնդրանքով կարող է սանձազերծել Ադրբեջանը։

Ընդ որում, դրա գաղափարական, քարոզչական հիմքն ամբողջությամբ ապահովված է։ Նիկոլ Փաշինյանը, որպես իր ցանկացած գործողությանն այլընտրանք՝ հասարակությանը վախեցնում է պատերազմով՝ եթե չզիջենք, պատերազմ կսկսվի, եթե չկատարենք այս կամ այն պահանջը՝ Ադրբեջանը կհարձակվի։

Այս պայմաններում, երբ հանրային մոբիլիզացիան հասնի իշխանության համար իրական վտանգավորության աստիճանի, Ալիևը պատերազմով «կապացուցի» Նիկոլ Փաշինյանի խոսքերի ճշմարտացիությունը՝ միևնույն ժամանակ անեզր քարոզչական նյութով ապահովելով հետագա հանձնումների համար։ Փաշինյանն ուղղակի կհայտարարի, որ իրեն չէին լսում, երբ զգուշացնում էր, թե զիջումներին ընդդիմանալը հանգեցնելու է պատերազմի, կասի, որ ինքը ցանկանում էր կյանքեր փրկել, բայց «հինգերորդ շարասյունը» պատերազմ սադրեց, և այդպես շարունակ։

Առաջին հայացքից՝ հակամարդկային, հակապետական, հակաքրիստոնեական թվացող այս սցենարը միանգամայն սպասելի է մի մարդու պարագայում, ով ապացուցել է, որ իր միակ սրբությունը/սկզբունքը որևէ սրբության/սկզբունքի բացակայությունն է։

Սատանայական երկընտրանքը, որի առջև առաջիկա օրերին կարող է կանգնել Նիկոլ Փաշինյանը, այն է, թե ո՞ւմ միջոցով կարող է կասեցնել համաժողովրդական շարժումը՝ հայ սև բերետավորների՞, թե՞ ադրբեջանական «Յաշմայի»։
Այս հրեշավոր սցենարը կանխելու միակ հնարավորությունը համաժողովրդական շարժման այնպիսի ծավալումն է, որը Նիկոլ Փաշինյանին կզրկի գոնե Իլհամ Ալիևի հետ ուղիղ կապից։ Անգամ ու առավել ևս
՝ բունկերում»։

 
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan