Կարեն Սիմոնյանը կհանդիպի Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ)
22
Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում Կարեն Սիմոնյանը կհանդիպի Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ Որ պահին Բաքվի «փափուկ ուժը» չաշխատի, հանելու է զենքը. Թադևոս Ավետիսյան 18+. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին ժողովուրդն արձագանքում է բուռն հայհոյանքներով Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Եվրադաշինք-արմանբաբաջանյանախառը, իրենց մանր-մունր արբանյակներն իրար են խառնվել, հիստերիայի մեջ են․ Դերենիկ Մալխասյան Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական

«Այս հայտարարությամբ Ալիևը ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները». Տ. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Անդրադառնամ նաև Հայաստանի հետ կապված հայտարարություններին։ Նախ, Ալիևը մի քանի անգամ շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա «Արևմտյան Ադրբեջան է»՝ ադրբեջանցիների «պատմական հողը»։

«Ադրբեջանցիների այսօրվա Հայաստանի տարածքից դեպորտացիայի են ենթարկվել 20-րդ դարի սկզբին`1918 թվին։ Դրանից հետո դա շարունակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո արևմտյան երկրներում ապրող հայերին հայրենադարձելու պատրվակով։ Այն ժամանակ 1940-1950-ական թվականներին ընդունվեցին սովետական կառավարության և ղեկավարության մի քանի որոշումներ, և հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին դեպի Կուր-Արաքսի հարթավայր, որը կյանքի համար բոլորովին ոչ պիտանի էր և տարբերվում էր Զանգեզուրի, Գոյչայի և Արևմտյան Ադրբեջանի այլ ադրբեջանաբնակ տարածքների բնական և կլիմայական պայմաններից, որտեղ նրանք սովոր են ապրել․․․

Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների և Ադրբեջանում նրանց ժառանգների թիվն այսօր միլիոնների է հասնում»,- նշում է Ալիևը։

Այս հայտարարությամբ Ալիևը հստակ ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել այս պարզ իրողությունը։ Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանը համատեղ ու անհատական ավելի քան 60 զորավարժություն ու վարժանքներ է անցկացրել, ապա պատկերը շատ հստակ է՝ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ ունի անթաքույց զավթողական նպատակներ և տարածքային նկրտումներ։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Ալիևը փաստացի խոստովանում է, որ տասնամյակներ շարունակ հենց Ադրբեջանն է ընկալվել որպես ագրեսոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և հիմա իրենք ակտիվ աշխատանք են տանում այդ խոսույթը փոխելու ուղղությամբ։

«Շուրջ 30 տարի մենք ենթարկվել ենք էթնիկ զտումների և օկուպացիայի, բայց կարծես մենք ագրեսոր լինեինք։ Լրատվամիջոցների լուսաբանման, ինչպես նաև, քաղաքական դրդապատճառներով հաղորդագրությունների ու որոշումների հետևանքով, մենք դարձանք միջազգային պատժամիջոցների առարկա։ ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեց դեռ 1992 թվականին: Մենք ագրեսիայի առարկա էինք, բայց ԱՄՆ-ում հայկական լոբբիի և Կոնգրեսի հայամետ անդամների պատճառով մեզ ենթարկեցին պատժամիջոցներ: Այնպես որ, բացարձակ անհեթեթ իրավիճակ էր․․․Այսպիսով, մենք պետք է շատ աշխատեինք»,- նշում է Ալիևը։

Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» այն պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր» և նման այլ անհեթեթ հայտարարություններ։ Ալիևը պարզ ասում է, թե ինչ ընկալում կար Ադրբեջանի մասին, բայց ՀՀ իշխանությունների ապաշնորհության ու տգիտության հետևանքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ այսօր Ալիևը հպարտանում է պատերազմ սանձազերծելու ու էթնիկ զտում իրականացնելու կապակցությամբ, ավելին՝ մեր պետությունը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» և մնում անպատասխան։ Մինչդեռ այս ամենը կարելի էր դարձնել գլխացավանք Ալիևի համար, բայց դա աշխատանք է պահանջում՝ համառ ու հետևողական, իսկ դա ՀՀ իշխանությունների համար չէ, իրենք կարող են հայտարարել պատերազմի վտանգի մասին ու միասին գնալ արձակուրդ․․․»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan