Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Երբ վարած «քաղաքականության» հիմնասյունը «եթե...»-ներն են․ «Փաստ»

«Փաստ» թերթն անդրադարձել է  Փաշինյանի վերջին հարցազրույցին, մասնավորապես գրել.
...Թե ո՞րն էր այդ հարցազրույցի հրատապ անհրաժեշտությունը, այնքան էլ ընկալելի չէր: Բայց հընթացս նաև այդ անհրաժեշտությունները նշմարվեցին: Մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը «Հանրայինի» լսարանին փորձում էր համոզել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ ուղղակի հրաշալի է: Այնքան ջանաց, որ նույնիսկ հարցազրույց վարողն էր զարմացել:
Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր քարոզչական զինանոցից մի հին, կարելի է ասել՝ ժանգը կերած հնարք բանեցնել, թե՝ «հիմա մի գաղտնիք պիտի ասեմ...»: Ու ինչ-որ լոլոներ պատմեց իր ու Պուտինի «եղբայրական հարաբերությունների» մասին, ինչ-որ տեղ՝ Սոչիում, 2018 թվականին... Համարյա՝ էտո տոժե յա, լետոմ, Նովիյ Աֆոն... Մյուս հավանական անհրաժեշտությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ջանաց լսարանին համոզել, թե Գրանադայում ինքը ոչ մի վատ բան չի արել, Եվրոպական առաջնորդների հետ էլ ինչ ստորագրել ու հայտարարել է, շահեկան է, ձեռնտու է: Հիմա, թե ո՞ւմ համար է շահեկան ու ձեռնտու, դրանք արդեն այլ հարցեր են, որոնց դեռ կվերադառնանք:
Երրորդ անհրաժեշտությունը (հարցազրույց տալու) թերևս ընթացիկ էր՝ պայմանավորված «զոռով-շառով» քաղաքապետի աթոռը գրավելու հետ: Փաստն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու կուսակցությունը, վարչական ռեսուրսների աննախադեպ չարաշահումներով հանդերձ, հազիվհազ կարողացել էին մի 32,5 տոկոս ձայն ստանալ: Մասնակիցների:
Մեծ հաշվով՝ ՔՊ-ն պարտվել է այդ ընտրություններում: Առավել ևս, եթե ընտրողների ընդհանուր թիվը վերցնենք, ապա ՔՊ-ն հազիվ 9-10 տոկոսի քվե է ստացել, այն էլ, կրկնենք, վարչական ռեսուրսի գերչարաշահմամբ: Բայց դա էլ դեռ մի կողմ: Ավելի հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի ասածը: Իսկ նա ասում է, որ եթե Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն»-ը մի 50-150 ձայն ավել ստանար, ապա մանդատների քանակական բաշխվածությունն այլ կլինե՜ր... Բանալի բառն այստեղ «եթե...»-ն է: Անձը երկրի վարչապետ է, մի ամբողջ «իշխող ուժի» առաջնորդ է, ու կատարված իրողության մասին խոսում, դատողություններ է անում «եթե...»-ներով: Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆիդենցիալ հաղորդակցվող Վլադիմիր Պուտինը մի նման առիթով նկատել է, որ եթե տատիկն ունենար... Այնուամենայնիվ «դասական» ասացվածքը մեջբերենք. եթե մորաքույրը բեղ-մորուք ունենար, ապա քեռի կլիներ: Իսկ լուսահոգի հորեղբայրս ասում էր, որ «եթե»-ն ցանել են, այն չի ծլել:
Նիկոլ Փաշինյանի «եթե...»-ները նույնիսկ չցանած են ամուլ: Ասում է, օրինակ՝ եթե Ալիևը գար Գրանադա, ու հայտարարությունը ոչ թե քառակողմ լիներ, այլ հնգակողմ, ապա մինչև տարվա վերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու շանսերը 70 տոկոսից բարձր կլինեին: Ու էլի՝ «եթե...»: Ի՞նչ է նշանակում 70 տոկոսից բարձր հավանականություն, դա 73 տոկո՞սն է, թե՞, ասենք՝ 91,7 տոկոսը: Խաղադրո՞ւյք է կատարվում, ինչ է: Ու արդյո՞ք այդ 91,7 տոկոսը արդեն «պայմանագիր» է: Փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարել է, արել է տրամագծորեն հակառակը, մի բան էլ՝ ավելի վատ: Հիշո՞ւմ եք, 2018-ին ցուցադրական սրտնեղում ու նեղսրտում էր, թե՝ իբր, փողեր են ծախսում, որ հանրությանը համոզեն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի: Հիշո՞ւմ եք, ինչպես էր գոռում՝ սո՜ւտ է, ժողովո՜ւրդ... Անցավ ընդամենը 3, ապա՝ էլի 2 տարի:
Սո՞ւտ է: Չտվե՞ց: Իսկ ո՞ւմ ստորագրությունն է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն թղթի տակ, ո՞վ է 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ո՞վ մի քանի օր առաջ Գրանադայում էլի ու էլի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ առնչությամբ բավականին աղմուկ բարձրացավ, նաև այն իմաստով, որ շատերը նշեցին, թե Փաշինյանը գործնականում համաձայնել է թշնամուն հանձնել արդեն ՀՀ անմիջական տարածքից ամբողջական գյուղեր (ընդհանուր՝ 8 գյուղ, Տավուշի և Արարատի մարզերում): Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շտապեց հանրությանը մոլորության մեջ գցել, թե՝ սուտ է, չհավատաք, Հայաստանը Գրանադայում մի այլ կարգի հաղթել է, ոչ մի միջանցքի, ոչ մի «անկլավի» թեմա չկա՜... Պարզվեց՝ ինքն է ստում: Այն էլ՝ ինչպես կա:
Ահա, նախօրեին Նիկոլ Փաշինյանը «մտել» էր «Հանրայինի» եթեր, որ ասեր, թե՝ այո, անկլավների խնդիր կա, բայց ինքն էլ, որպես Հայաստանի ղեկավար, Արծվաշենը ու Տավուշի մարզի մի շարք գյուղերին պատկանող տարածքներ վերադարձնելու պահանջն է դնում... Այսինքն, Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի «ազատագրի» Արծվաշե՞նը: Սա՞ էր Փաշինյանի ու ՔՊ-ի «հանճարեղ» ստրատեգիան: Երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը նման բան ասելուց առաջ միգուցե հիշե՞ր, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում թշնամին, նույն իր «քաղաքականությունից» օգտվելով, Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք է զավթել ու շարունակում է զավթած պահել: Ասենք, «եթե...»-ով քաղաքականություն վարողից, «զրոյական կետի» մագիստրոսից ուրիշ ի՞նչ էր պետք սպասել:
Հրապարակման հղումը՝ 
https://past.am/?p=340385&l=am#gsc.tab=0

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan