Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում

Դիտել նաև
Եվրոպական կրկնակի ստանդարտները. Վարուժան Գեղամյան
Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում ձևավորվում է բոլորովին նոր իրականություն. Վարուժան Գեղամյան
Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը. Վարուժան Գեղամյան
«Առաջիկա օրերին կարող է թեժ լինել նաև Աբխազիայում»․ Վարուժան Գեղամյան
Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան
Վարուժան Գեղամյանն իր էջում գրում է․
Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական մեդիային, թե ինչպես են լուսաբանում Բագրատ սրբազանի առաջնորդած ազատագրական երթը: Մեր թշնամիները անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, հայ եկեղեցուն, մի խոսքով բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել սկսված շարժմանը: Հասկանալի է, թե ինչու: Զուգահեռ թերթում եմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ծառայող լրատվամիջոցների էջերը: Տպավորություն է, որ պարզապես վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածումը իբր հայրենասիրական քարոզ: Մեկին մեկ նույն քարոզն է, նույն ատելությունն ու սուտը հայերի դեմ: Մի´ հետևեք, մի´ լսեք ու մի´ հավատացեք նրանց: Նրանք ստում են: