Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Դնե՞լ պատգամավորական մանդատները, չդնե՞լ...

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին թերթին պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ մինչև տարեվերջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հնարավոր է վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները։ Կան նաև տեղեկություններ, որ մանդատից կարող են հրաժարվել առանձին պատգամավորներ: Թերթը թեմայի հետ կապված մեկնաբանություն է խնդրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Քաղաքական այդ սցենարը չենք բացառում, բայց այս պահին նման քննարկում չենք ունեցել»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, իր կարծիքով, անհրաժեշտ է մնալ խորհրդարանում և պայքարել։
«Դժվար թե ինձանից շատ որևէ մեկը նյարդայնանա այն կեղծ, ամբողջությամբ խաբեությամբ պարուրված, հայությանը մոլորեցնելու նպատակով ընթացող հրապարակային բոլոր այն գործընթացներից, որոնք ԱԺ-ում իրականացնում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հետևաբար, դրա մաս կազմել ես պարզապես ցանկություն չունեմ, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. կարծես առկա է կոնսենսուս, որ Փաշինյանի հեռացման լավագույն տարբերակը իմպիչմենթի իրականացումն է։ Իմպիչմենթի գործընթացն իրացնելու համար, ինչպես հայտնի է, հարկավոր է 54 ձայն, իսկ ընդդիմությունն այս պահին ունի 36 մանդատ։ Մի կողմ դնելով բոլոր այն տեխնիկական խնդիրները, որոնք կարող են առաջանալ մանդատները դնելու հետ կապված, ուշադրություն պիտի դարձնենք երկու փաստի:
Առաջին՝ ես համարում եմ, որ եթե մենք ակնկալում ենք Փաշինյանի հեռացումը կազմակերպել «փողոցային ճնշում և իմպիչմենթ» բանաձևի միջոցով, ապա անտրամաբանական է դառնում հրաժարվել անգամ առկա մանդատներից, այլ կերպ ասած՝ եթե մենք հիմա կարիք ունենք 18-19 ձայնի, ապա այդ պարագայում կարիք կունենանք 54 ձայնի։ Ճիշտն ասած, դա իմ համար հակատրամաբանական է։
Երկրորդ՝ եթե անգամ հաջողվի, որ բոլորը մանդատները վայր դնեն, և ՔՊ-ն խորհրդարանում մնա միայնակ, դա սահմանադրական ճգնաժամ չի առաջացնելու, քանի որ 1/3-ով ընդդիմության պարտադիր ներկայության նորմը գործում է խորհրդարանի ձևավորման համար, ուստի մենք ընդամենը կունենանք միակուսակցական պառլամենտ, որը գուցե ինչ-որ քաղաքական ճգնաժամ ստեղծի, ավելին՝ վստահաբար այդ քաղաքական ճգնաժամը կստեղծվի, բայց նմանօրինակ գնահատական հազիվ թե միջազգային կառույցներից կամ միջազգային դերակատարներից ստանանք։
Ուստի, այս տրամաբանության մեջ, իմ խորին հարգանքով իմ բոլոր ընկերների և գործընկերների նկատմամբ, ովքեր ամենատարբեր պատճառներով վայր են դրել մանդատը, ես համարում եմ, որ անհրաժեշտ է մնալ խորհրդարանում և պայքարել. պայքարել այնքան ժամանակ, մինչև որ հաջողության հասնենք»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan