Հերթական պղծությունը թե՛ Արցախի դրոշի, և թե՛ ՌԴ դրոշի հանդեպ (տեսանյութ) Փաշինյանին պետք է, որ հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ) Զգուշացեք` դռները փակվում են, հաջորդ կայարանը հերթական սին խոստում
12
Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են Մեծ շքախմբով Փաշինյանը մտնելու է Ավինյանի հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ի դեպ, նկատել եք, որ նախաձեռնողների թիրախավորումից դուրս են մնացել ՔՊ պատգամավորներն ու «անկախները» ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա (տեսանյութ) Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը` իմպիչմենթի հարցով քննարկումից հետո (տեսանյութ) Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա․ Սինջար եզդիների ազգային միավորում Հավատում ենք՝ ձեզ հետ միասին, առանց ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դանակահարված 14-ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ Հնդկական ինքնաթիռում գտնվող բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներ Հերթական պղծությունը թե՛ Արցախի դրոշի, և թե՛ ՌԴ դրոշի հանդեպ (տեսանյութ) «Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,-Լևոն Տեր-Պետրոսյան «Դեռևս ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց. գործընթացը ձախողված չէ՝ վաղուց սկսված է». Սերժ Սարգսյան «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան «Ճամբարակում պայթյունից տուժած 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է»․ ԱՆ «Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»․ ԻՀՊԿ հրամանատար Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել. «Փաստ» «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա Առաջիկայում հնարավոր է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակում. Քաղաքագետ Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ» Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայում. Վարուժան Գեղամյան Ճամբարակում տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանին պետք է, որ հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ) Զգուշացեք` դռները փակվում են, հաջորդ կայարանը հերթական սին խոստում Հրահանգել է թեժացնել պայքարը «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ». ՔՊ վարչությունում գլխավոր հարցը չի փոխվում Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ Ավինյանի ասած թվերը կեղծ են (տեսանյութ) ՀՀ-ն Նարեկ Մանթաշյանին կվճարի փոխհատուցում․ Ալեքսանդր Կոչուբաև Փաշինյանը գիժ չի խաղում․ նա իրականում հոգեկան խնդիր ունի․ «գժի թուղթ» ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի Ստի ու խաբեության արդյունքը (տեսանյութ)

Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրել է. «Մայիսի 9–ից հանրային մեծ, ավելի ճիշտ՝ շատ մեծ սպասումներ կան։
Կան տարբեր պատկերացումներ, թե ինչպես պետք է իրականացնել հեղափոխությունը/իշխանափոխությունը։ Այս առումով Բագրատ Սրբազանի խաչը, բառի բուն և փոխաբերական իմաստներով, շատ ծանր է, հետևաբար՝ չի՛ կարելի միայն նրա վրա թողնել ամեն ինչ։ Ամեն մեկն իր անելիքը պետք է անի ու չխուսափի իր բաժին պատասխանատվությունից։
․ ․ ․
Անվստահության սցենարի մասին
Քաղաքական դաշտում տևական ժամանակ է, ինչ քննարկման առարկա է դարձել հեղափոխության/իշխանափոխության ճանապարհներից մեկը։ Դա գործող վարչապետին ԱԺ–ի միջոցով անվստահություն հայտնելն է։ Խորհրդարանական ընդդիմությունը պատգամավորական մանդատները պահելու թիվ մեկ հիմնավորումը հենց դա է ներկայացնում։ Ասում են՝ պահում ենք, մանդատը, որ պետք է եղած ժամանակ Փաշինյանին անվստահություն հայտնենք ու իշխանափոխության այդ տարբերակը կյանքի կոչենք։ Իրենց ասածի մեջ տրամաբանություն կա։ Եթե քաղաքական զարգացումները տանում են Նիկոլ Փաշինյանին ժողովրդական ճնշմամբ խորհրդարանում անվստահություն հայտնելու ուղղությամբ, ապա ընդդիմությունն, իրոք, անելիք ունի այնտեղ։
Մեջբերում ՀՀ սահմանադրության 115–րդ հոդվածից․ « 1․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»:
Սա նշանակում է, որ ԱԺ–ում առնվազն 36 պատգամավոր պետք է ստորագրի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Դա անհրաժեշտ նվազագույն պայմանն է։

Եթե համարենք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներում ամեն ինչ նորմալ է, ապա նրանց համատեղ ձայներն այս պահին 35 են։ Իշխան Զաքարյանը, որը «Պատիվ ունեմ»–ով էր դարձել պատգամավոր, լքել է այդ խմբակցությունը և դարձել «անկախ»։ Հիմա, այսպես կոչված, տնային աշխատանքը նրա և/կամ այլ իշխանզաքարյանների հետ է պետք տանել, որպեսզի այդ նվազագույն 36 պատգամավորական ստորագրությունը լինի։ Եթե, իհարկե, քաղաքական փոփոխությունների սցենարը զարգանա վարչապետի պաշտոնը զբաղեցնողին անվստահություն հայտնելու տարբերակով։
Ամփոփենք․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներից մեկը նրան խորհրդարանում անվստահություն հայտնելն է, որի համար պետք է սկզբում առնվազն 36 պատգամավորի, հետո՝ 54–ի «կողմ» քվեն (այսինքն՝ ՔՊԿ–ից առնվազն 18 հոգի պետք է դեմ գնա Փաշինյանին)։ Դա նշանակում է, որ այս սցենարով հեղափոխությունը/իշխանափոխությունը, ավելի ճիշտ՝ դրա մեկնարկը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Իշխան Զաքարյանն է (կամ նրա նման մեկը (Շիրակ Թորոսյանին աչքի տակ պահեք)․ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։
Իշխանափոխության այլ սցենարներ էլ կան, բայց այդ մասին հաջորդիվ։
Մայիսի 9–ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan