Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը Սամվել Կարապետյանի հայտարարությունը ՔՊ-ն այլևս իշխանություն պահելու ընտրազանգված չունի. բոլորին խաբել են. Կարեն Քոչարյան
18
Թանկացման կասեցումն անխուսափելի է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. իրազեկման ակցիա Շենգավիթում (տեսանյութ) Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը Հետևել «Մայր Հայաստանի» ավագանու անդամի օրինակին և դատի տալ Ավինյանի հորը (տեսանյութ) 2025-ի գարնանը մեծ անակնկալ է սպասվում բոլորին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը՝ Դոնբասում գտնվող իտալացի ռազմական թղթակից Անդրեա Լուչիդին (տեսանյութ) Գալյանը նախարարությունում լայնամասշտաբ չիստկա է սկսել Պատերազմ Արցախում
«Այս ամենին Ալիևը հասել է մեծամասամբ Փաշինյանի շնորհիվ»․ Տաթևիկ Հայրապետյան Թանկացման կասեցումն անխուսափելի է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. Պատգամավորն ահազանգում է Կաթողիկոսի գլխավորությամբ գերիների համար աղոթք կկատարվի Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը «Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկվել է․ «Կարճ ասած Բոյկոտ․ դեմ եմ տրանսպորտի թանկացմանը Բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. իրազեկման ակցիա Շենգավիթում (տեսանյութ) Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան «ՀՀ իշխանությունները օգնել են Ալիևին խեղաթյուրել ԼՂ հակամարտության էությունը»․ Տաթևիկ Հայրապետյան Ե՞րբ կփակվի հայ-իրանական սահմանը Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել․ նորածնին անվանակոչել են Նոնա Աջակցում ենք «Մայր Հայաստան»-ի՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բողոքին Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել. հունվարի 21-ին արտահերթ նիստ (տեսանյութ) Սամվել Կարապետյանի հայտարարությունը Հետևել «Մայր Հայաստանի» ավագանու անդամի օրինակին և դատի տալ Ավինյանի հորը (տեսանյութ) «Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ 2025-ի գարնանը մեծ անակնկալ է սպասվում բոլորին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը՝ Դոնբասում գտնվող իտալացի ռազմական թղթակից Անդրեա Լուչիդին (տեսանյութ) «Ալիևի նպատակն է շանտաժների միջոցով նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ»․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան ՔՊ-ն այլևս իշխանություն պահելու ընտրազանգված չունի. բոլորին խաբել են. Կարեն Քոչարյան Գտնվել է Երևանի 2,5 միավորանոց իշխանության հայելին (տեսանյութ) ԱՄՆ-ն Հայաստանն օգտագործում է իր նպատակների համար․ Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ «Ազատություն հայ գերիներին»․ Հենրիխ Մխիթարյան

Կոյաճահճում նստած՝ ուրիշի վարդի փշերն են հաշվում... խելքի աշեցեք

Ռուսաստանում անցած շաբաթավերջին ծավալված «դրամատիկ իրադարձությունները» բավականին բուռն ու դիտարժան արձագանքներ ունեցան Հայաստանում և սոցցացերի «հայկական» հարթակներում: Իրարանցում էր, ինչպես ասվում է՝ էլ դու սուս: Ու բուռն: Ու հախուռն: Ու ծայրահեղ ծիծաղելի: Դառնածիծաղելի:

Առաջինն, իհարկե, ոգևորվեցին ինչպես գրանտով հակառուսները, այնպես էլ՝ պաթոլոգիկ ռուսաստանատյացները: Ու գնա՜ց... «Ռուսաստանը կործանվում է», «Ռուսաստանը փլուզվում է», «այ էդպե՜ս...«, «ոնց կանխատեսել էի (էինք)» (թովա՝ թե):

Սորոսա-թրքամետ շրջանակների ոգևորությանն ու ծնծությանը չափուսահման չկար: Շատերն այնպես էին մեկնաբանում, որ բանից անտեղյակ մարդուն կարող էր թվալ, թե դա հենց իրենք, օրինակ, ասենք, Տիգրան Խզմալյանը կամ, ասենք, էն Փաշինյանի մոռացված խորհրդական Խառատյանն էին Պրիգոժինին հեռակառավարում, ասում՝ դեպի որ կողմ շարժվի, հաջորդ քայլով ինչ անի և այդպես շարունակ:

Թե ասա՝ որ Ռուսաստանը, ենթադրենք, կործանվեց, դրանից ձեզ՝ ի՞նչ: Պարզ չէ՞, որ ինչ լիներ-չլիներ, նման դեպքում, առաջինը լինելու էր թուրք-ադրբեջանական հարձակում Հայաստանի վրա, որ էդ խառը վիճակում իրենց հարցերը լուծեն, մանավանդ՝ էս պայմաններում:

Մի վերլուծացավի էին եկել համատարած, որ ասելու չէ: Բայց լավ խնդալու առարկա է: Էս է լինելու, էն է լինելու, ֆլան-ֆստան: Էն էլ Պրիգոժինը բռնեց ու «զադնի դրեց»: Մե հուսախաբություն, մե պախարակաջղայնոտ հորդորանքներ: Կարծես՝ Պրիգոժինն էլ, Լուկաշենկոյի հետ զրուցելու արանքում, «կպած» թերթում էր հայկական Ֆեյսբուքը հասկանալու համար, թե ինչ անի կամ ինչն էն չի անում:

Մյուս «կողմն» էլ պակասը չէր: «Պուտին ժիվեե վսեխ ժիվիխ» տոնայնությամբ հակադարձում էին ռուսաստանյան իրադարձություններից «վաԴացած», «5 րոպեից կավե ոտքերով հսկայի» տապալում» կանխատեսողներին: Թե՝ «ռուսաստանը հավերժ է, ռուսաստանը չի կործանվի»:

Ռուսագետների, ռուսաստանագետների այդ օվկիանոսում կային առավել «շուստրիները», որոնք թեթևակի զսպելով ոգևորությունը կամ անհանգստությունը՝ այնպիսի ձևակերպումներով էին վերլուծաբանում, որ իրադարձությունների հետագա ընթացքի ցանկացած տարբերակում, խորիմաստ մանդարինի կեցվածք ընդունելով՝ ասեն, թե «բա որ ասո՜ւմ էի...»:

Բայց ամենից ցավոտն ու միաժամանակ զավեշտականն այն է, որ այսքան գիտուն, «վերլուծագետ» ու «փորձաբան» կա մի հանրույթում, մի ժողովրդի շարքերում, որ երկրովի-ազգովի հաջողացրեց ընդամենը մի քանի տարվա մեջ դղրդյունով վարի տալ այն ամենը, ինչ 30 տարի ստեղծել էր՝ մեծագույն զոհողությունների գնով՝ անկախություն, ինքնիշխանություն, հաղթանակ, բանակ, պետություն, տնտեսություն...

Կողքից նայելիս այն տպավորությունն էր, որ կոյաճահճում ընկղմվածներն աշխուժորեն քննարկում են օտարի վարդի փշերը, փոխարենը մտածելու այն մասին, թե էս խայտառակ վիճակից մե՛նք (իրենք էլ հետը, էլի), ոնց դուրս գանք:

Հա, բայց ամենից «շուստրին», միևնույն է, Նիկոլ Վավայևիչն էր: Շունչը պահած ամբողջ օրը տազ արեց, իսկի մի ծպտունիկ էլ չհանեց: Մարդիկ կային, անհանգստացան, հո «գերագույն» Նիկոլին բան-ման չի՞ պատահել: Ախր անգամ լայվ չմտավ ինչ-որ կաֆելապատ տարածքից ու չճվճվաց, թե «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը...» կամ նման մի բան:

Շունչը պահած սպասում էր: Չնայած չար լեզուներն ասում են, որ այդ ընթացքում երկու տեքստ էր հորինել, մեկը՝ «Պուտինյան շղթաներից ձերբազատված Ռուսաստանին ողջունելու», մյուսը՝ «Լադիմիր Լադիմիրիչին ողջունելու...»:

Հետո, ուշ երեկոյան, երբ պարզվեց, որ Ռուսաստանի հերթական կործանումը հերթական անգամ չեղարկվում է, Պրիգոժինն էլ «զադնի է դրել», հո՛պ, հայտնվեց Նիկոլ Փաշինյանն ու հայտնվեց Պուտինի հետ կապող հեռախոսի մոտ: Զանգեց ու խոսեց... հասկանալի է՝ կազմած երկրորդ տեքստով:

...Իսկ այդ ընթացքում շրջափակված Արցախի հայության վիճակը շարունակեց վատանալ:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan