Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին
5
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Հ1-ը հատուկ պահպանվող օբյեկտ է. մեր ծառայությունն ենք իրականացնում. ոստիկանապետ Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է Ինչ իրավիճակ է իսրայելա-լիբանանյան սահմանին․ ռեպորտաժ առաջնագծից

Նիկոլին սպասարկող նախկին ու ներկա աշխատողները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Իշխանական պատգամավորները գնում են Կիրանց ի՞նչ անեն, էնտեղ անելիք չունեն․ սա ասել է ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Կիրանցում իրենք անելիք ունեին 2021 թվականի հունիսին, որ գնացին, խոստում տվեցին, ձայն փախցրեցին։ Իրենք իրենց անելիքը, ըստ Բաքոյանի, արել են՝ հանձնել են․ հիմա այնտեղ անելիք ունեն էն կառույցները, որոնք պետք է այդ հանձնումը կազմակերպեն՝ ժողովրդի ձեռքից խլեն ունեցվածքը, հայրենի գյուղը, տունուտեղը։ Մինչ էս վերջերս ժողովրդի անունից խոսացող ՔՊ-ականները փորձում են համոզել, որ ամեն բան ճիշտ ա։ Բայց Բաքոյանը շատ լավ է անում, որ խոսում է հենց այդպիսի բաներ․ չեք պատկերացնի, թե սրբազան շարժմանը որքան է աջակցում ցանկացած չսիրված ՔՊ-ական (մթոմ սիրված ՔՊ-ական էլ կա) իր ելույթներով։ Ալեն Սիմոնյանն այսօր խոսել է, թե՝ հաջորդ ընտրություններում Կիրանցում ավելի շատ ձայներ են տանելու։ Գագիկ Մելքոնյանն էլ ասել է, որ Տավուշի էդ մի քանի գյուղի համար հո պատերազմ չեն անելու։ Մարդիկ, բաց խոսում են, հեգնում են, ձեռ են առնում։ Կոչ եմ անում էն մյուս ՔՊ-ական պատգամավորները՝ Ալեքսանյան, Կոնջորյան, Արփի-բան, որոնց ժողովուրդը տանել չի կարողանում, որոնք խոսում են ժողովրդին ինադու, կոչ եմ անում այդպես պարզ խոսել, բացվել։ Որովհետև շարժումը որքան վնաս է կրում Նիկոլի հետ նախկինում համագործակցած ուժերի սատարումից, բայց կրկնակի էլ աջակիցներ է ձեռք բերում որոշ ՔՊ-ականների ելույթների արդյունքում։

Այս շարժման հաջողությունից է կախված Հայաստանի ճակատագիրը․ չհաջողեց, կունենանք Արցախ 2 օպերացիան․ 10 մարզից 8-ը սահմանամերձ են։ Լավ, ՔՊ-ն օգնում է, իսկ մյուսնե՞րը։ Երբ ուզում ես շարժմանը իբր մասնկից մարդու կամ կուսակցության մասին խոսել, ասում են՝ չվնասենք, կոնսոլիդացիան չխախտվի։ Համաձայն եմ, պետք է բոլորը համախմբվեն, ընդդեմ ադրբեջանական դեսպանի ֆունկցիա կատարող իշխանությունից։ Բայց եկեք, ամեն դեպքում հասկանանք ու ֆիքսենք, ով ով է, հասկանանք՝ դրանք շարժմանը իրականում կշիռ տալիս են, թե չեն տալիս։ Օրինակ, Բագրատ սրբազանի շարժմանը որքանով է իր ներկայությամբ, իր ելույթներով, կոչերով, գրառումներով ուժ հաղորդում Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը իր թիմով, որ սաղ օր ընկած հարցազրույցնր են տալիս, թե աջակցում են, մասնակցում են։ Մամուլը գրեց, որ սրանք ինչ-որ պայման են դնում սրբազանի առաջ, թե՝ մենք կմիանանք շարժմանը, բայց պետք է «նախկինները» չշահեն, հեռու գնան, չերևան և այլն։ «Մենք կմիանանք»-ը ովքե՞ր են, մի ավտոբուս նիկոլի նախկին աջակի՞ց, թե՞ դրանք էլ չեն մնացել արդեն, դեսպանի պաշտոնից հանվելուց հետո։

Նիկոլ Փաշինյանի հետ 8 տարի համագործակցած անձն ու իր կուսակցությունը, նախկին դեսպանը, նախկին կոալիցիոն գործընկերը, Նիոլի հետ «Ելք» դաշինքի կազմում նախկին պարտնյորը, ասում է մենք կհամագործակցենք, բայց նախկինները ճիշտ կլինի, չշահեն․․․ Ի՞նչ շահեն, էլ ի՞նչ ու ո՞վ կարա շահի էս վիճակից, էլի դուք ձեր շահերի մասին եք մտածում։ Ձեզ ինչ-որ մեկիդ թվում է, որ օրինակ՝ սրբազանը, ինչոր շահադիտական դրդմամբ է մտել էս պատմության մե՞ջ, կամ Դանիելյան Գառնի՞կն է, շահ ունենալու, արա մեր երկիրը մաս մաս է անում, Արցախը հանձնել է թշնամուն, արա դիրքերը հանել է տալիս, զորքերը հետ է քաշում, մինեքը հանում է, դուք հլը ինչոր շահի՞ց եք խոսում։

Էդ ի՞նչ շահ ունեցաք, կասե՞ք, էն ժամանակ, երբ բոլորը պահանջում էին Նիկոլի հրաժարական՝ կապիտուլյացիայից հետո, դուք Նիկոլի հետ կոալիցիա կազմեցիք, Արցախը միասին սիրուն փաթեթավորեցիք, վերջնական հանձնեցիք հիմա ասում եք մենք կմիանանք պայմանո՞վ։ Լո՞ւրջ։ Կարո՞ղ է Մարուքյանն ասել է, թե ինչու Նիկոլի հետ մինչ հիմա կոալիցիայի մեջ չէ։ Ասեմ։ Մեկ պարզ պատճառով՝ Նիկոլը գործից հանել է։ Վաղը առաջարկ անի, էլի կդառնա իր աշխատողը, մի դեսպանի պաշտոնի ու մի քանի մանր մունր պաշտոնների խաթր։ Հարց եմ տալիս, Էդմոնի ու Նիկոլի գաղափարական տարաձանությունները ե՞րբ սկսեցին, պաշտոնից հեռացնելուց հետո չէ՞։ Հետը աշխատել ես, մասնկից ես Պրահայում ու Գրանադայում Արցախի հանձնումներին, հայաթափմանը, մինչև 2024 թվականի մարտ ամիսը ինչ եղել է, մասնակից ես․ 2,5 ամիս առաջ գործից հանել է, սկսել ես մի քիչ դեմ խոսել, հիմա էլ պայման ես դնում, որ միանաս ընդդիմադիր շարժմանը։  Իմ կարծիքով, իր պեսները, բացի հրպարակային ապաշխարելուց, ներողություն խնդրելուց բացի, այլ բան դեռ շատ ժամանակ իրավոնք չեն ունենալու անել, որովհետև, ի՞նչ տարբերություն, քո ու Գագիկ Մելքոնյանի միջև, 2,5 ամիս առաջ։ Չէ՞ որ Մելքոնյանն Գագոն էլ, Պապոյան Գևորգն էլ, Մարուքյան Էդմոնն էլ Նիկոլի հանձնարարությունները կատարողներն էին։ Ինքը հող ա հանձնել, դու էլ հետն ես եղել, հիմա եկել եք կույս եք խաղում, տենց չի լինում։

Ասեցի ինչ պետք է անի Էդմոնն ու իր թիմը, եթե ազնիվ լինեն։ Պետք է գնան ընկնեն սրբազանի ոտքերը, էսօր Կիրանցում պայքարողների ոտքերը ու ներողություն խնդրեն։

Հարգարժան փաստաբանը գրել է՝ ողջունեք, որ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է ընդդեմ Նիկոլի հավաքին, մի քլնգեք, վանում եք։ Ու՞մ ենք վանում։ Ինձ համար Արթուր Դավթյանը Արցախը հանձնողներից մեկն է։ Արթուր Դավթյանը էն մարդն է, որը անձամբ էր իր գլխավոր դատախազ հալով գնում դատարան հակասահմանադրական գործը պաշտպանելու, որ Նիկոլը քաղաքական հակառակորդներից ազատվեր ու հանգիստ հանձներ Արցախը։ Առաջին ատյանի դատարանի դատավորը հասկանում էր, որ գործը հակասահմանադրական է, Դավթյան Արթուրը չէր հասկանո՞ւմ։ Արթուր Դավթյանը մինչև 2022 թվականի սեպտեմբեր պաշտոնավարել է, կապիտուլյացիայից հետո պաշտոնավարել է, ամենինչ էլ արել է, էլ կալանքներ, էլ քրգործեր․ էտ ե՞րբ դարձավ անտինիկոլ․ դատախազի պաշտոնից հետո այլ գործ չստանալու արդյունքո՞ւմ։ Ինքը նույնպես, ոչ թէ, պտի խրոխտ դեմքով գնա կանգնի միտինգներին, այլ գնա ընկնի սրբազանի ոտքերը, ապաշխարի, ներում խնդրի, նրա համար ինչն աններելի է, գուցե դրանից հետո ինչոր բան փոխվի, բայց հաստատ սենց չէ, էլի։

Նոր քաղաքական ուժ է ձևավորել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ նախկին թիմակից Հայկ Մարությանը։ Նիկոլին ընդդիմադիր է էն օրվանից, երբ հեռացրին Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Արցախը հանձնելուց հետո չէ ընդդիմադիր, այլ՝ իր պաշտոնը, որը Նիկոլի շնորհիվ ձեռք էր բերել, կորցնելուց հետո։ Ասում է՝ իշխանությունները էլ բան չունեն անելու, պետք է հեռանան, բայց, գիտե՞ք, ես պատրաստվում եմ 2026 թվականի ընտություններին, թող սաղ հանձնի, մաշվի, չուլ դառնա, հետո նոր սպիտակ ձեռնոցներով մտնեմ պայքարեմ։ Ասում է, Բագրատ սրբազանի շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի հետ ունի գաղափարական անահամաձայնություն։ Նախ տարաձայնությունը հասկանալու համար պետք է հասկանալ Կարգին Հայկոյի գաղափարական սկզբունքները որոնք են։ Կարգին Հայկոն եղել է ՔՊ անդամ, այսինքն կրել է ՔՊ-ի այս նույն, այ հիմիկվա գաղափարներն ու սկզբունքները։ Էդ նույն գաղափար-սկզբունքով սրանք հանձնել են հայրենիք, տալիս են հողեր, փոխում ենք մեր արժեքները և այլ։ Բնականաբար՝ ՔՊ-ական գաղափար ու սկզբունք ունեցողը գաղափարական անհամաձայնություն կունենա նրանց հետ, ովքեր ազատագրել են, պահել են, զարգացրել են, ունեցել են, ունեն արժեքներ, որոնց նրանք, այ էդ պայմանական նիկոլները մոտիկ չեն եկել։ Դրա համար, եկեք, էլ սրբի տեղ ձեզ մի դրեք, Նիկոլի աշխատողն եք եղել, իր ձեռով բերած, մեծացրած, վաղն էլ իր առաջարկով, էլի մի հանձնարարական կկատարեք, ձեր գաղափարը դրանով էլ սահմանափակվում ա, էլի եմ ասում, ոչ թե ձեզ դրեք ձեր երազած տղու տեղը, այլ գնացեք ու ներում խնդրեք, այս աղետի թեկուզ մի հատվածի մասնակիցը լինելու համար, ազգը սև ու սպիտակի բաժանողելու համար, այդ այլանդակությունների լիարժեք մասնակիցը լինելու համար։ Ինչոր մեկը տեսե՞լ ա որ Հայկը ներողություն խնդրել ա՞, չէ՞ չէ, ես էլ չեմ տեսել, իսկ դա անհրաժեշտ ա, առնվազն դա նա պետք ա անի, ապաշխարի ու խելոք նստի տեղը, ոչ թե կուսակցություն բացի, որ վաղն էլ մի թազա պառակտումով հանդես գա։

Ու չմոռանաք, որ դուք Նիկոլի հրահանգ կատարողն էիք նախկինում, ճիշտ այնպես, ինչպես հիմա Արամ Զավենի Սարգսյանն է, որին հա պատրաստում են խորհրդարան մտցնել, ամեն անգամ չի ձգում։ Սրանք՝ էս քառյակը, իրենց վրա մեծ մեղք ունեն՝ Նիկոլին աջակցել են հողերը հանձնելու ժամանակ։ Դուք կարող եք օգտվել Նիկոլի տված իշխանական հնարավորությունից, բայց ժողովրդի աջակցությունից՝ ոչ։ Էս Արամի սկզբունքայնության ու թասիբի ի սպառ բացակայության ֆենոմենը դեռ հոգեբանական լուրջ ուսումնասիրության կարիք կունենա, իմ կարծիքով, սրա նմաններն են, որոնց մոտիվացիան նախանձն է, չկամությունը, թերարժեքության կործանիչ հատկությունն է, որ հայտնվելով իշխանական շրջանակին մոտ, էլ չասեմ իշխանության մեջ, կկործանի իր ճանապարհին ամեն բան, երկիր, հայրենիք, տուն տեղ, ընտանիք, սաղ։ Էն որ ասում են, ասա ընկերդ ով ա, ասեմ, ով ես դու, հիմա Նիկոլն ու Արամն են, լրիվ իրար փոխլրացնող, իրար արժանի, ես կասեյի, նույնը։

Բա ինչի՞ են, սրանք հա ասում՝ նախկինները թող դուրս գան․ որովհետև եթե կշիռ ունեցող բոլորը դուրս գան արենայից, ստիպված ձայն կստանան Էդմոն-Հայկո-Արամները ու նիկոլիզմը կվերարտադրվի։

Թե բա նախկինները խանգարում են, ինչի՞ են խանգարում․ ո՞վ ասաց, որ դու ավելի լավն ես, կամ նոր ես։ Ոչ լավդ ենք տեսել, ոչ էլ նորն ես, դու Նիկոլի նախկին աշխատողն ես, ուրիշ ոչինչ, մի մոռացիր, Հա՛յկ։

Նիկոլին դեմ են, իբր, շարժումը մեկնարկել է Կիրանց գյուղում ու երեկ էլ ոստիկանների հետ քաշքշոցի, ծեծ ու ջարդ էր․ ովքե՞ր էին Կիրանցում ժողովրդի կողքին․ Էդմոն Մարուքյա՞նը, Արթուր Դավթյա՞նը, Հայկ Մարությա՞նը․ էն քաղաքական ուժերի պատգամավորներն էին, որոնց հետ Հայկոն ունի գաղափարական տարաձայնություն, Լուսավորն էլ ասում է թող դուրս գան հրապարակից․ պատգամավորները սար ու չոլերը շրջանցելով, բերման ենթարկվելով ժողովրդի կողքին են գնում կանգնելու, էն լրագրողի կողքին, ում ծեծում են, էն գյուղացու կողքին, ում տունը խլում են, սրանք նստել ասում են թող պայքարը հաջողի, բայց․․․։

Կարճ ասած՝ սրբազան շարժմանն ու հիմնական մասնակիցներին դեմ են Նիկոլին նախկին ու ներկա սպասարկողները։ ՔՊ ամենակարկառուն դեմքերից Ալեն Սիմոնյանն ասում է՝ քաղաքականությունը առևտուր։ Էս մարդիկ՝ Նիկոլը, իր նախկին ու ներկա հրաման կատարողները առևտրի են դուրս եկել․ սահմանին առևտուր է Ալիևի հետ, սահմանից ներս առևտրի փորձ ժողովրդի հետ, առևտուր պաշտոնների համար, առևտուր իշխանափոխության դեպքում պաշտոնների համար։ ՔՊ-ն իր առևտրային գործընկերներին հաճախ է փոխում․ մեկ Էդմոնն էր, մեկ Հայկոն էր, հիմա Զավենիչն է․ իսկ Ալիևը մշտական ունի։ Մարդիկ կան, որ ուզում են երկիր փրկել, մարդիկ կան, որ ուզում են իրենց փայն ունենալ։ Ու Նիկոլի նախկին աշխատողները մարդկանց վախեցնում են նախկիններով։ Խնդալու է։ Դուք ընդամենը մեկ անելիք ունեք՝ գնաք Սրբաանի ոտքերն ընկնեք և խնդրեք, որ դիմի Աստծուն՝ ձեզ ներելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan