Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք
13
Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան Պատերազմ Արցախում
Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Հայաստանը դարձել է մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Մարտի 1-ի թեման՝ նորից դատարանում Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան «Ասեք-չանենք, չասեք-կանենք». քաղաքային իշխանությունը գործում է ընդդեմ քաղաքացու (տեսանյութ) Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Դիտահորի ցցված կափարիչի համար «դարակազմիկ» լուծում են գտել. անտերության մատնված Երևան (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին․ Արա Պողոսյան Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է «Ադրբեջանական քարոզչական կանալներից մեկը սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» է հրապարակել»․ Տիգրան Աբրահամյան Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել Կրկին զրոյական կետից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Սյունիքի տեղն՝ արևմտյան նախագծերում (տեսանյութ) Երկրաշարժ՝ Հայաստանում Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են «Ասում են՝ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է»․ Աշոտ Ղազարյան Մարտի 1-ի գործ՝ 2․0․ «Կարճ ասած»

Պուտինի հակառակորդ օլիգարխ Խոդորկովսկին կանխատեսում է Ուկրաինաի մոտալուտ ջախջախիչ պարտությունը (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ռուս  մեծահարուստ Խոդորկովսկին արդեն երկար տարիներ է, ինչ Արևմուտքում է գտնվում և քննադատում է այսօրվա ռուսական իշխանությունների քաղաքականությունը:  Նա աջակցում է տարբեր խմբերի, որոնք պայքարում են Մոսկվայի դեմ: Խոդորկովսկին նաև հայտնի է իր աջակցությամբ Ուկրաինային, որը, ըստ իրեն՝ «...պայքարում է ռուսական իմպերիալիզմի դեմ...»:

Սակայն օրեր առաջ, Խոդորկովսկին անսպասելիորեն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Ուկրաինան ջախջախիչ պարտություն է կրելու, քանի որ բավարար աջակցություն չի ստանում Արևմուտքից:

Որպես հիմնավորում Խոդորկովսկին բերել է հետևյալ դրույթները.

Առաջինը

Ըստ Խոդորկովսկու՝ Ուկրաինայի ՀՆԱ-ն «պատերազմից առաջ» կազմում էր 160 միլիարդ դոլար, Ռուսաստանինը՝ 2,2 տրիլիոն դոլար, իսկ ԵՄ-ինը՝ 17 տրիլիոն դոլար: Ռուսաստանը  ներկայիս պատերազմի  վրա տարեկան ծախսում է 120 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 5,4%-ը։ Երկու տարվա պատերազմի համար Ուկրաինային տրամադրվող եվրոպական օգնությունը կազմել  է մոտ 88 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 0,25%-ը։  Ընդ որում, Ռուսաստանի համար զենքերը շատ ավելի էժան են՝ ռուսական 155 մմ արկն արժե 500 դոլար, իսկ եվրոպականը՝ 5000-ից 8000 դոլար։ Հետևաբար, պատերազմի ծախսերի հարաբերակցությունը 4-ին 1 է:

Երկրորդ

 Եթե պատերազմի սկզբում Ուկրաինայի և Ռուսաստանի բնակչության հարաբերակցությունը 3,5/1 էր, ապա ներկայումս այն 7/1 է: Այստեղ Խոդորկովսկին խոստովանում է, որ Ուկրաինայից   բնակչության  զանգվածային  արտագաղթ է տեղի ունեցել:

 Երրորդ

«Մատակարարումների և ուժերի նման հարաբերակցությամբ Ուկրաինան մինչև տարեվերջ կկորցնի Խարկովը։ Հաջորդի կեսերին՝ Օդեսան։ Ուժերի հարաբերակցությունը 2025 թվականի վերջին կդառնա 10-12/1, այսինքն, ավելի քան տաս անգամ:  Իսկ 26-ի սկզբին կամ կեսերին Ուկրաինան կշարունակի միայն պարտիզանական պատերազմը։ Լվովը ողջ կմնա, եթե այնտեղ մտնեն ՆԱՏՕ-ի զորքերը՝ ի դեմս Լեհաստանի։ Եվ սա՝  լավագույն սցենարի դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը շարունակեն հերոսաբար դիմադրել՝ չնայած իրավիճակի անելանելիությանը։ Հակառակ դեպքում ամեն ինչ ավելի արագ տեղի կունենա»։

Չորրորդ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ համագործակցության համար արգելված  որևէ խնդիր չունի։ Իսկ դա նշանակում է, որ արևմտյա պատժամիջոցները լիարժեք չեն կարող աշխատել Մոսկվայի դեմ:

Վերջում Խոդորկովսկին վախեցնում է Արևմուտքին, որ եթե իր այս կանխատեսումները իրականություն դառնան, ապա Լեհաստանի սահմանին կկանգնեն համատեղ ռուս-ուկրաինական ուժերը: Քանի որ վիրավորված ուկրաինացիները այլևս չեն ների, որ Արևմուտքը այս չափ լկտի ձևով իրենց քցեց, իրենց համար այսպիսի դժվարին պահին:

Խոդորկովսկու այս մեսիջները ուղված էին արևմտյան առաջնորդներին, որպեսզի իրենք ավելի գործուն օգնություն ցուցաբերեն Ուկրաինային: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը. Խոդորկովսկու այս խոսքերը ոչ միանշանակ ընդունվեցին Ուկրաինայում, իսկ Արևմուտքում  արդարացան այն գործիչների մտքերը, որոնք կասկածում էին մինչ այսօր, որ հնարավոր կլինի Ուկրաինայի միջոցով «պատժել»  Պուտինին:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմոտքում սկսում են հասկանալ, որ ուկրաինական հարթակով Մոսկվայի հետ հակադրվելուց եվրոպացիները չեն շահելու, եթե չասենք՝ հակառակը:

Իսկ այսօր կարող ենք արձանագրել հետևյալը,-

յս կոնֆլիկտը մեծ ողբերգություն դարձավ ուկրաինացիների համար: Այդ երկրից մոտ  10  մլն մարդ է հեռացել, ընդ որում, մեծ մասը՝ անվերադարձ:

-Արդեն զոհվել է մոտ կես միլիոն ուկրաինացի: Սակայն Զելենսկին իշխանության էր գալիս «երկարատև խաղաղություն բերելու համար»:

-Ուկրաինայի տնտեսությունը գրեթե ջախջախված վիճակում է:

-Այս կոնֆլիկտի պատճառով Եվրոպան զրկվեց էժան էներգառեսուրսներից, որից օգտվեցին այլ երկրներ (ԱՄՆ, արաբական երկրներ և այլն):

-Այս կոնֆլիկտի պատճառով աշխարհով մեկ առաջացավ մեծ քաղաքական և քաղաքակրթական պառակտում, այնպիսին, որ առաջացել էր 1945 թվականից հետո:

-Այս կոնֆլիկտից մեծ հարված ստացավ, ոչ միայն Ռուսաստանը, այլև Արևմուտքը: Իսկ «ուկրաինազացիա» հասկացությունը  երրորդ աշխարհի երկրներում   սկսեց ընկալվել, որպես «Արևմուտքից ներկրված պատերազմի գործոն»:

Այդ իսկ պատճառով, դեռ երկրար ժամանակ,  երրորդ երկրները Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելուց առաջ,  կմտածեն, թե ինչպես պաշտպանվել արևմտյան ազդեցության գործակալական ցանցերի ստեղծումից:

Այսօր այն, ինչ իրականացնում է վրացական իշխանությունը, վարակիչ է դառնալու նաև մյուս երկրների համար: Հարևան Թուրքիան, օրինակ, նույն «գործակալների» մասին օրենքը ընդունելու է մոտ մեկ ամիս հետո:

Այս ամենը ևս մեկ անգամ պիտի քաղաքական և գաղափարական   մտորումների հիմք  դառնա   նաև մեր այն ուժերի համար, որոնք ծրագրեր են  կառուցում հետփաշինյանական Հայաստանի տեսլականի հետ կապված:

Ակնհայտ է, որ այն,  ինչ կատարվում է այսօր Հայաստանում, Ուկրաինայում և ողջ աշխարհում, հուշում է, որ մեզ սպասում են արմատական փոփոխություններ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan