Նոր Հայաստան․ հակաեկեղեցական հիստերիա Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը. Ռուբեն Մելիքյան Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել
24
Քաղաքային իշխանության «նվերը» երևանցիներին Շարժմանը պետք է վերաբերվել որպես իրական սիրո, ոչ թե ընթացիկ ֆլիրտի. Արմեն Աշոտյան Հայաստանը կործանում է Սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը դարձել է իր տիկնիկավարների խամաճիկն ու պրոքսի-պատերազմ սանձազերծելու գործիք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին դատարանի նիստերի դահլիճում աջակիցները դիմավորեցին «Ա-շո-տյա՜ն» վանկարկումներով Դաղստանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ահաբեկչությունների կապակցությամբ Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ սրբազան Ղրիմում սուգ է հայտարարված Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ու արցախահայերի խնդիրներով զբաղվող «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ Պատերազմ Արցախում
Քաղաքային իշխանության «նվերը» երևանցիներին Տարածքներ՝ լռության դիմաց․ պատճառը Արայիկ Հարությունյանի հարցազրո՞ւյցն է. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլն Ալիևին կհանձնի ևս չորս գյուղ Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ Շարժմանը պետք է վերաբերվել որպես իրական սիրո, ոչ թե ընթացիկ ֆլիրտի. Արմեն Աշոտյան Տոննաներով ստի արտադրությունը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ արդյունաբերական մասշտաբներ է ստացել․ Մհեր Մելքոնյան Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը․ փաստաբան Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ Նոր Հայաստան․ հակաեկեղեցական հիստերիա ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով «Փաշինյանը ռազմավարական դիրքերն Ադրբեջանին է հանձնել, իսկ Ենոքավանում ամենաերկար բրդուճն են սարքելու». Ոսկան Սարգսյան ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Հովհաննիսյան «Ուժ կիրառեք, բռնեք տարեք». Գյուղացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին, բողոքում են հողերը գերակա շահ ճանաչելու դեմ ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Հովհաննիսյան Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Հայաստանը կործանում է Սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը դարձել է իր տիկնիկավարների խամաճիկն ու պրոքսի-պատերազմ սանձազերծելու գործիք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին դատարանի նիստերի դահլիճում աջակիցները դիմավորեցին «Ա-շո-տյա՜ն» վանկարկումներով Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը. Ռուբեն Մելիքյան «Բաքվում անցկացվելու է ֆուտբոլային մրցաշար՝ «Արևմտյան Ադրբեջան»-ից տեղահանվածների մասնակցությամբ»․ Վ․ Գեղամյան Ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել «Որևէ մեկը երաշխիք ունի՞, որ վաղը չի ասի՝ մեզ Երևանն էլ բավարար էր». Տիգրան Աբրահամյան Դաղստանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ահաբեկչությունների կապակցությամբ Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա. ՌԴ ՆԳՆ Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ սրբազան Ազգային հավաքականի դուռն ինձ համար փակ է. Հենրիխ Մխիթարյան Սա ընդդիմադիր շարժում չէ, սա ազգային ազատագրական պայքար է. Բագրատ Սրբազան

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը

Մի քանի օր առաջ մահափորձ կազմակերպվեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ: Թեև հանցագործը իր գլխավոր նպատակին չհասավ, Ֆիցոն դեռ ողջ է, բայց գրեթե բոլոր արևմտյան դիտորդները չեն էլ թաքցնում, որ Ֆիցոյի առողջական վիճակի  ապագայից են կախված լինելու նաև այդ պետության և արևմտյան երկրների վերնախավերի հետագա հարաբերությունները: Այսինքն, նրանք չեն էլ թաքցնում, որ եթե Ֆիցոն ողջ մնա, ապա Սլովակիայի հարաբերությունները ԵՄ-ի վերնախավի հետ կարող են էլ ավելի վաթարանալ: Քանի որ Ֆիցոն հայտ է ներկայացնում ԵՄ-ի համար դառնալ  «երկրորդ Օրբան»:

Իսկ ահա երեկ հայտնի դարձավ, որ,  անսպասելիորեն ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին: Նրա հետ զոհվել են նաև այդ այդ երկրի արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ:

Իրանի  կառավարությունը վստահեցրել է, որ «պատվի և ծառայության ճանապարհը» շարունակվելու է, և երկրի կառավարման մեջ   նույնիսկ «չնչին խաթարում» չի լինելու։

                             Ո՞վ կարող է փոխարինել նախագահի պաշտոնում

Իրանում գլխավոր իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին (այաթոլլային), ով ցմահ կատարում է իր պարտականությունները: Նախագահը երկրի երկրորդ մարդն է, ով իրականացնում է, փաստացի,  վարչապետի լիազորությունները։ Նա ստորագրում է միջազգային պայմանագրեր, պատասխանատու է պետական ​​ծրագրի և բյուջեի համար, բայց չի ուղղորդում կառավարության աշխատանքը՝ այն հաշվետու է հոգևոր առաջնորդին և Մեջլիսին։

Համաձայն  Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի, նախագահի մահվան դեպքում բոլոր լիազորությունները փոխանցվում են նրա առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերին։ Մոխբերը Ռաիսիի լիազորությունները  չի զբաղեցնի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2025 թվականը,   այլ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից և երկրի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյից ու իրենից կազմված հատուկ խորհուրդը պետք է 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կազմակերպի։ Նշենք, որ այս հարցում, գրեթե վճռական դեր է կատարում, այն, թե ում կուղղորդի ընտրել երկրի հոգևոր առաջնորդը:

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ նախագահական պաշտոնում Ռաիսիի ամենահավանական ժառանգորդներից մեկը կլինի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ նա եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը և մինչ օրս սերտ կապեր է պահպանում նրա ղեկավարության հետ: Այդ   գործիչը մի քանի անգամ մասնակցել է նաև նախագահական ընտրություններին` 2005, 2013 և 2017 թվականներին, սակայն պարտվել է Ահմադինեժադին և Հասան Ռոհանիին: Նա համարվում է, այսպես կոչված «պահպանողական» թևի ներկայացուցիչ: Միևնույն ժամանակ, Ղալիֆաբը «ավելի շատ տեխնոկրատ է, քան գաղափարախոս»:

Ռաիսիի մահը կարող է ազդել նաև 85-ամյա Ալի Խամենեիի մահվան դեպքում Իրանի գերագույն առաջնորդի տեղի համար ներքաղաքական պայքարի վրա, կարծում են փորձագետները։ Բանն այն է, որ շատերը, հենց Ռաիսիին էին տեսնում երկրի հոգևոր առաջնորդի դերում:

Շատ   վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նախագահի պաշտոնում, Ղալիֆաբի հնարավորությունները ամենամեծն են, եթե, իհարկե երկրում նոր ցնցումներ չլինեն: Բանն այն է, որ ինչպես նշում են դիտորդները, Մեջլիսի նախագահն անչափ մոտ է երկրի հոգևոր առաջնորդի որդու՝ 54-ամյա Մոջթաբ Խամենեի  հետ:  Իսկ վերջինս, շատ է ուզում հայտնվել հոր տեղում՝  իր հոր  մահից հետո: Այդ հարցում իրեն մրցակից էր Ռաիսին, սակայն, ոչ Ղալիֆաբը:

Սակայն,  այդ քայլը կարող է բացասական ընկալվել Իրանի հանրության կողմից,  պետության ղեկավարի պաշտոնը ժառանգաբար փոխանցելը կարող է բախվել ներքաղաքական դիմադրության։ «Ի վերջո, նախ Իրանի առաջին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնին, ապա այսօրվա Խամենեին պնդում էին, որ Շահի օրոք ժառանգական իշխանությունն անօրինական էր, և, հետևաբար, նրանց համար դժվար կլինի   նոր ժառանգական առաջնորդություն  առաջարկել  Իրանի ժողովրդին:

Այսպիսով Ռաիսիի ողբերգական մահը կարող է անորոշության մեջ գցել Իրանը: Իսկ եթե այս ամենին հետևեն նոր ներքաղաքական ցնցումներ ( իսկ նախագահական ընտրությունները միշտ ցնցումներով են անցել), ապա դժվար կլինի կանխատեսել, թե ինչ փոփոխությունների առաջ կարող է կանգնել այդ երկիրը:

Բացի այդ ներքաղաքական գործոնից, աշխարհում է շատ բան փոխվել: Արևմուտքը երբեք այս աստիճանի ագրեսիվ չէր եղել, Ռուսաստանն իր զորքերը ուղարկել է Ուկրաինա  և փչացել են Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, Իսրայելը իսկական ցեղասպանություն է իրականացնում Պաղեստինում, Գազայից, փաստացի տարհանելով  երկու միլիոնանոց բնակչությունը, Աշխարհի լուռ համաձայնության պայմաններում:

Այս իրավիճակում, ոչ միայն  Իրանի վրա է ուժգնանալու արտաքին ներազդեցությունը, այլև այլ երկրների վրա: Այս ճգնաժամային կորի երկրներից է նաև Հայաստանը, որի ժողովուրդը ուզում է ազատվել իր ղեկավարից, ով գրեթե բացահայտորեն սպասարկում է Հայաստանի թշնամիները շահերը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan