Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը
13
Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Պատերազմ Արցախում
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չեխիա «Եթե հարվածները շարունակվեն, Իրանին ճնշելու մյուս հավանական կետը լինելու է Սյունիքը»․ Վարուժան Գեղամյան Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Կարո՞ղ է վերջում էլ պայման դնեն՝ Սերժ Սարգսյանի նկարի ներքո ստորագրել. Ագնեսա Խամոյան Փաշինյանը ոչինչ չի կարող անել եկեղեցուն. Արմեն Բադալյան Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Իրանի կողմից սպասվող հակահարվածի ծավալը կարող է պայթեցնել տարածաշրջանը Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Իսրայելը երկրորդ անգամ է հարվածել Իրանին, վնասելով միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Տպավորություն է, որ 8-ը արդեն ստորագրել են, մնում է հավաքել 28 պատգամավորի ստորագրությունները․ Խաչատրյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին Մեռելածին իմպիչմենտացման հետքերով. Ռուբեն Հակոբյան Ներհայաստանյան աշխարհաքաղաքական առճակատում (տեսանյութ) Ինձ ավելի շատ անհանգստացնում է իմ երկրի վիճակը, իմ վնասվածքը չի կարող ինձ հետ պահել իմ գաղափարներից. Ակցիայի ժամանակ մատները կորցրած Եսայի Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան

Սա կոչվում է ստրատեգիական համբերություն. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։
Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։ Մարդիկ հասկանում են, որ 1991 թվականի անկախ պետության բովանդակությունը ջարդվել է, և ուզում են հասկանալ, թե ի´նչ բարքերով և ի´նչ բովանդակությամբ է լինելու պետության շարունակությունը։ Շատ երկար տարիներ մեր երկրում մարդկանց հետ չեն խոսել. կա´մ խաբել են, կա´մ շահագործել, կամ էլ՝ երկուսը միասին։ Հիմա եկել է մի մարդ, ով իրենց հետ խոսում է՝ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին ։ Մարդիկ ուզում են ապրել մարդու պես՝ զգալով իրենց հանդեպ հոգատարություն ու հարգանք, ու ոչ՝ մանիպուլյացիա և անվերջ ստորացում։

Սա շատ լավ պրոցես է, և եթե ասում ենք, որ գնում ենք երկրում խորքային, տևական փոփոխությունների, ապա դրանք ոչ մի օրո´ւմ են լինում, ոչ՝ մի շաբաթում։
«Ոստիկանը մերն է կարգախոսով» եկածը բոլորին բոլորի հետ թշնամացրեց։ Ոստիկաններին սարքեց սովորական մարդկանց թշնամի։ Ադրբեջանական բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան՝ հայ ոստիկանի. սա աննորմալություն է։ Ինչպե՞ս կարողացավ. ամեն մեկս պետք է էդ հարցը մեզ տանք՝ ոստիկան լինի, «մեծարգո» ասող լինի, հարթակում կամ հրապարակում կանգնած լինի. բոլորս էդ հարցը պետք է մեզ տանք։

Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ հոգին, մի անհասկանալի «վերապատրաստված» փոքր խմբով կարողացավ մի փոքր երկրի ներսում այսքան թշնամանք ու չարություն տարածել, ամեն ինչ խառնել իրար։ Որքան շարժումը թափ առնի, այնքան այս հարցը շատերն են տալու՝ հարյուր հազարներով, ու ավելի համառորեն։ Դրա համար մի փոքր ժամանակ է պետք։ Սա կոչվում է ստրատեգիական համբերություն։ Այս ժամանակահատվածի ամենակարևոր բառը պետք է լինի գրագիտությունը՝ գրագետ քայլեր, գրագետ լուծումներ, գրագետ պայմանավորվածություններ, գրագետ հաղթանակ։
Երկրում խորքային փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մենք սկսենք Ադրբեջանի և աշխարհի հետ իրոք բանակցել։ Կիրանցի գյուղամիջի, կամրջամիջի, դպրոցամիջի սյունը-սահմանը խոսում են մի բանի մասին՝ մեզ հետ այսօր չեն բանակցում։ Մեզ ընդամենը ստորացնելով պարտադրում են, որովհետև եթե բանակցող ունենայինք, նա այդ 50-100 մետրի հարցը կլուծեր»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan