ՀՀ և ՌԴ դիրքորոշումներում փոփոխություն չեղավ. Միրզոյանի Մոսկվա այցի արդյունքները Դատական նիստ՝ հակասահմանադրական ճանաչված գործով (ուղիղ) Նիկոլենք Բորիս Մուրազիի դեմ ուզում են գործ հարուցել՝ օգտվելով Արմեն Աշոտյանի «պասից»
23
Աննա Հակոբյանը գիտի՝ ում է հասնելու 200 մլն դոլար արժեցող բիզնեսը․ ում համար են թալանում մարդկանց (տեսանյութ) Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Հարկային տեռորի նիկոլական դեմքը Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների իրազեկման ակցիան ավտոբուսներում (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները տեղում են (ուղիղ) 200.000 թոշակառուներից տրանսպորտային միասնական տոմս է գնել ընդամենը 564-ը Բոյկոտի քննարկում՝ հանրային տրանսպորտում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ստամբուլի հայկական վարժարանի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն ՀՀ և ՌԴ դիրքորոշումներում փոփոխություն չեղավ. Միրզոյանի Մոսկվա այցի արդյունքները Աննա Հակոբյանը գիտի՝ ում է հասնելու 200 մլն դոլար արժեցող բիզնեսը․ ում համար են թալանում մարդկանց (տեսանյութ) Իշխանությունները վարում են անկանխատեսելի արտաքին քաղաքականություն. Գևորգ Ղուկասյան Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Ռուբեն Վարդանյանը հենց առաջին նիստում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում. Սիրանուշ Սահակյան Պուտինը և Փաշինյանը վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման թեման. Կրեմլ Դատական նիստ՝ հակասահմանադրական ճանաչված գործով (ուղիղ) Քաղաքապետարանը ստում է կամ թաքցնում (լուսանկար) Երևանում նորակառույց շենքի 6-րդ հարկից 24-ամյա երիտասարդ է ցած ընկել Նիկոլենք Բորիս Մուրազիի դեմ ուզում են գործ հարուցել՝ օգտվելով Արմեն Աշոտյանի «պասից» Հարկային տեռորի նիկոլական դեմքը «Ժողովրդին սարքել ա գազար, որտեղ հասնում՝ ծյոռկում ա»,- հայ ժողովուրդ Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա 45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչների իրազեկման ակցիան ավտոբուսներում (տեսանյութ) ՔՊ-ում փնտրում են «դավաճանին» Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ» «Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ Աշխարհի տարբեր քաղաքներ անվճար տրանսպորտային ցանց են ներդնում Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները տեղում են (ուղիղ) 200.000 թոշակառուներից տրանսպորտային միասնական տոմս է գնել ընդամենը 564-ը Շտապում են Եվրոպա Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա

Ի՞նչ ցույց տվեց Բագրատ սրբազանի ասուլիսը

Բագրատ սրբազանի այսօրվա ասուլիսը կարևոր է այն իմաստով, որ մինչ այսօր շատ դեպքերում նա տարբեր հարցերին անորոշ պատասխաններ և լուծումներ էր տալիս: Այսօրվա ասուլիսը բացառություն չէր, բայց տարբեր հարցերին պատասխանելիս պարզ երևում է, թե ինչ պատկերացումների տեր է այս մարդը:

Եվ այսպես. նա խոսեց տարբեր խնդիրներից մենք էլ փորձենք դասակարգել  դրանք և ներկայացնել  նրա պատասխանների տրամաբանությունը:

Նախկինների հետ իր կապի մասին

Տպավորություն կա, որ սրբազանը բարդույթավորված է այս հարցով և ամեն առիթով փորձում է հերքել, որ իր հետևում նախկիններն են  կանգնած:

Նա նշեց, որ ջերմ հարաբերություններն ունի բոլոր երեք նախագահների ներկայացուցիչների հետ, բայց և մի փոքր տարանջատեց առաջին նախագահին, նրա մասին ավելի ջերմ արտահայտվելով: Կարող ենք ասել, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ առաջին նախագահի մասին ավելի քիչ է խոսվում և այդ իմաստով սրբազանը չվախեցավ դրա մասին խոսել: Դա նշանակում է, որ սրբազանը խիստ զգայուն է հանրային կարծիքի վերաբերյալ և վախենում է, որ այն փոփոխվի իր հանդեպ նախկինների հետ ինչ-ինչ առնչությունների պատճառով:

Մարտի 1-ի մասին

Այս հարցում էլ սրբազանը գտավ խորամանկ պատասխանի ձև, նշելով, որ 2008-ի դեպքերը դատապարտելի են, բայց կոնկրետ մեղավորների մասով պիտի Փաշինյանի իշխանությունը որոշում կայացրեր, որը չկա: Իսկ քանի որ այդպես է, նշանակում է այս դեպքերի մասին նա կարող է խոսել կրավորական ձևով: Բայց համեմատում է 2008-ի մարտի 1-ը 2024-ի հունիսի 12-ի հետ, քանի որ այդ երկու դեպքում էլ գլխավոր հերոսի դերում Նիկոլ Փաշինյանն էր: Սրբազանը այդ   դեպքերը  համեմատելով՝ սահուն կերպով փորձում էր գլխավոր մեղավորի դերում տեսնել  Փաշինյանին: Ինչ վերաբերվում է նրան, որ 2008-ին եղան զոհեր, իսկ 2024-ին՝ ոչ, դա նույնպես պայմանավորված էր Փաշինյանի անձով: 2008-ին նա սադրեց փողոցն ընդդեմ ոստիկանության, դրա համար էլ զոհեր եղան, 2024-ին ընդդիմությունը այդ քայլին չգնաց, դրա համար էլ զոհեր չեղան, բայց Փաշինյանը 2024-ին էլ էր պատրաստ գնալ արյունահեղության:

Պետք է նշել, որ սրբազանի այս պատասխանը համոզիչ եղավ հանրության մեծ մասի համար:

ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի առաջարկի մասին

Սրբազանի պատասխանը այս հարցում էլ էր տրամաբանական: Նա նշեց, որ Փաշինյանն այս խնդիրն օգտագործելով փորձում է ստանալ իր հանդեպ վստահություն՝ հանրության կողմից: Մինչդեռ բովանդակային իմաստով այս հարցը դժվար լուծելի է, հատկապես եթե հաշվի առնենք այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը:

Սահմանագծման և սահմանազատման խնդիրների մասին

Այստեղ նույնպես սրբազանը կրկնեց այն, ինչ գիտեն բոլորը, որ այս գործնթացը ոչ մի կապ չունի իրական սահմանազատման և սահմանագծման հետ: Նա նշեց, որ պարտադրանքը պիտի տարբերել իրական երկխոսության հետ, ճիշտ է, չասեց, թե ինչ պետք է անել, որ Հայաստանը կարողանա բանակցել Ադրբեջանի հետ այս հարցում, առանց ճնշումների՝ Բաքվի կողմից:

Շարժման նպատակին հասնելու մասին

Այս հարցում էլ նրա պատասխանը լղոզված էր, քանի որ ինքն էլ չգիտի թե ինչպես կարելի է հասնել նպատակին: Միայն ասաց, որ շարժումը   «շաբաթներ էլ, ամիսներ էլ շարունակվելու է»՝ մինչև հասնի իր նպատակին:

Հասկանալի է, որ շարժումը օլիմպիական խաղեր չեն, որ միայն մասնակցությամբ համարենք, որ հասել ենք հաջողության: Քանի որ Փաշինյանի մահաբեր քաղաքականությունը կանգ չի առնելու և սրբազանին հարցադրում են անելու, բա ե՞րբ ենք հասնելու հաջողության: Իսկ որոշ ժամանակ հետո էլ առաջ է գալու կասկածը, թե միգուցե այս շարժումը հենց դրա համա՞ր է, որ չհասնի հաջողության, որպեզսի Փաշինյանը կարողանա լուծել իր համար գլխավոր խնդիրները:

Անկասկած, սրբազանին մեղադրել միտումնավորության մեջ, չի կարելի: Նա իսկապես անկեղծ մարդ է,  սակայն նույնպես անկեղծորեն լուծում չունի, թե ինչպես պիտի հասնել հաջողության: Նրան այսօր աջակցում են մոտ 100 կուսակցություն և մոտ այդքան էլ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ, օրեկան 100-ից ավել խորհուրդներ են տալիս, թե ինչ պիտի անել:

Ընդ որում այդ քաղաքական ուժերը ներկայացնում են գրեթե ամողջ երկրի քաղաքական ներկապնակը:

Տպավորությունն այն է, որ սրբազանի  համար այս պատկերը բացարձակ արժեք է և, դրա իսկ պատճառով, նա չի ուզում անել այնպիսի քայլ, որից հետո այդ ուժերից մի մասը հրաժարվի  իրեն աջակցելուց:

Արդյունքում ստացվում է, որ սրբազանի  գործնեության   գլխավոր կրեդոն դառնում է 20-րդ դարի հայտնի սոցիալիստ Բերնշտեյնի մոտեցումը, որն ուներ հետևյալ բանաձևը. «Շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ»:

Միայն դժվար թե այս մոտեցումը դրական արդյունք կբերի Հայաստանին, եթե չասենք՝ ճիշտ հակառակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan