Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
![Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն](/timthumb.php?src=/disc/20-05-24/3138f2f12045b48f9ad641c9f46d54ce.jpg&w=450)
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։
Այդ մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից՝ նշելով, որ ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։