Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին․ ՌԴ-ն դա համարում է Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ
Դիտել նաև
Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ
Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»
Ո՞րն է Պուտինի այցի գլխավոր նպատակը Բաքու, և ինչ մեսսիջներ է այդ այցը հղում Երևանին ու հայ ժողովրդին
Պուտինը մեկնում է Բաքու
Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը
«Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ ռուս զինվորականներն ու հատուկ ծառայությունները շարքից հանել են երկու անօդաչու թռչող սարք, տուժածներ չկան:
«Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կրեմլին հարվածելու փորձին, որտեղ և երբ հարմար կհամարի»,-հաղորդում է աղբյուրը՝ նշելով, որ Կրեմլը Կիևի ռեժիմի կողմից հարվածի փորձը գնահատում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և Հաղթանակի օրվա նախաշեմին ՌԴ նախագահի դեմ մահափորձ: Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինը չի տուժել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
Աղբյուրը՝ yerevan.today