Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան
Համաշխարհային պատմության քաղաքականության մեջ Փաշինյանի կողմից հերթական «նոու հաուն» էր, թե «ազատվենք Արցախից, որ լավ ապրենք»։ ԱՄՆ-ն կարող է այդ օրինակը վերցնել, ազատվել Տեքսասից, նվիրել Մեքսիկային, որ լավ ապրի, ՌԴ-ն կարող է վերցնել ու տարածքները նվիրել, որ լավ ապրեն։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով Անկախության օրվան՝ Աշոտյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր տոնական և հիշատակի օրերը։
«Սգո և հիշատակի օրերը վաղուց պղծված են, տոնական օրերը ՝ վաղուց արժեզրկված»,- ասաց նա։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։