Հայաստան-Լատվիա 4-1
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվեց 2։1 հաշվով՝ Հայաստանի հավաքականի առավելությամբ ։
Առաջին գոլի հեղինակն է Վահան Բիչախչյանը։ Երկրորդ գոլը Հայաստանի օգտին գրանցվեց Լատվիայի հավաքականի պաշտպանի ինքնագոլից հետո։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը խփեց իր 3-րդ գոլը։ Այս անգամ լատվիացիների դարպաս գնդակն ուղարկեց Լուկաս Սելարայանը:
Էդուարդ Սպերցյանը 4-րդ գնդակն ուղարկեց լատվիացիների դարպասը։
Մեր խմբում Հյուսիսային Մակեդոնիան անակնկալ մատուցեց՝ արտագնա խաղում 1-1 ոչ-ոքի խաղալով Ֆարերյան կղզիների հավաքականի հետ:
Առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբի առաջատարն է: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի Մակեդոնիայի հետ, մրցակցի խաղադաշտում: