Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար)
10
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պատերազմ Արցախում
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել Հրավիրում ենք բաժանորդների ուշադրությունը․ նոր կարգավորումներ՝ հոսանքի ու ջրի մատակարարման ոլորտում Պարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը Ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ ՀՀ սահամանդրությունը երբևէ խաղաղության հակադրվող չէ․ Խուդոյան Փաշինյանն ու իր խմբակը երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անց կացնելու․ Մամիջանյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար) Քաղաքապետարանը 33 մլն դրամով մեքենա է գնել Ավինյանին սպասարկելու համար. Գրիգոր Երիցյան Լարված իրավիճակ՝ խրտվիլակի պատճառով. Տեսանյութ Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան. Տեսանյութ

Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Անկեղծ ասած՝ հենց քննչական կոմիտեի հայտարարությունը կարդացի իշխանության յուրացման փորձը կանխելու մասին, առաջին բանը, որ մտքովս անցավ՝ Նիկոլին ձերբակալել ե՞ն, էլ վարչապետ չէ՞, ի վերջո բացահայտվե՞ց պաշտոնապես։ Տեքստը, ցավոք, դրա մասին չէր, այլ հերթական մանիպուլացիոն, խիստ քաղաքական ու հստակ ատելություն հրահրող նյութ։

Ի՞նչ է ասում քննչականը իր նյութում, ասում է՝ ԱԱԾ-ն տեղեկություն է ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, իրականացրել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Այնուհետև գրում են 5 հոգու անվան ու ազգանվան առաջին տառեր, նշում՝ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն և ավելացնում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն։

Ինչո՞ւ է այս հաղորդագրությունը անգրագիտություն, ըստ ինձ։ Ցանկացած իրեն հարգող տեքստ գրող, նման տեքստեր գրելիս գրում է, թե անձը որտեղի քաղաքացի է․ Հայաստանի քաղաքացի կա՛մ ԱՄՆ քաղաքացի կա՛մ այն երկրի քաղաքացի, որ հանդիսանում է։ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչ ձևակերպումը ո՞րն է, ո՞րտեղի քաղաքացի է։ Նրա անձնագրում գրված է ԼՂ նախկին բնակի՞չ, թե՞ գրված է ինչ-որ պետության քաղաքացի։ Վաղը-մյուս օրը, ինչ-որ պահի որ նույն քննչական կոմիտեն քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Արցախը հանձնելու համար, գրելու է՝ ՀՀ քաղաքացի՞, թե՞ Իջևանի նախկին բնակիչ Նիկոլ Փաշինյան։ Բնականաբար՝ սա նաև հաղորդագրություն է արցախցիներին թիրախավորելու մասին։ Քիչ է մնում, որ պարեկը տուգանք գրի, հայտարարեք՝ ԼՂ նախկին բնակիչը կարմիր գիծ չի մուծել կամ արագաչափի տակ նկարվել է։

Սա միակ ձևակերպումը չէ այդ վիճահարույց տեքստի մեջ, որով թիրախավորում են։ Հաղորդագրության մեջ պարբերաբար շեշտվում է՝ Ռուսաստանի Դաշնություն, Ռոստով, ռուբլի։ Ռուբլու մասին խոսելիս էլ ինչ-որ պագոնավոր մեկը ռուբլիներ է սկսում հաշվել։ Լավ է ՌԴ-ի մասին խոսելիս էլ Վլադիմիր Պուտինի վիդեո չեն դրել որսի գնալիս, զենքը ձեռքին:

Ով որ Քննչական կոմիտեի էս տեքստը գրողներին պահանջել է խայտառակվել, վստահաբար, նկատի է ունեցել, որ ընթերցողը հասկանա, որ արցախցիները ուզում էին իշխանությունը յուրացնել ու նրանց օգնում էր ՌԴ-ն, կամ Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջում էր կազմակերպում, հայրենի իրավապահները հերոսաբար կանխեցին։ Իրկանում, էս ա ՔՊ-ական իշխանության նպատակը, այլ հարց է, որ քննչականն է դարձել ՔՊ կուսակցության նարատիվի տարածողը, այս դեպքում։ Մեկ հայտարարության մեջ փորձել են երկու ուղղությամբ թշնամություն հրահրել՝ արցախցիների ու Ռուսաստանի։ Եթե այդպես չէ, ես կամ այլ քաղաքացի, ով ջոկել է ինչ է կատարվում, իսկ այդպիսիք շատ էին, բոլորը ուզում են հասկանալ՝ սրանով ինչի եք ուզում հասնել, ձեր նպատակը ո՞րն է։ Ի՞նչ կապ ունի, օրինակ, որ գումար են հայտնաբերել, ու հատկապես ռուբլի․ այսինքն, եթե դոլար հայտնաբերած լինեին, ուրեմն ԱՄՆ-ն է՞ր կազմակերպել, իրենց էի՞ք թիրախավորելու։ Որ թմրանյութերի հետ կապված հանցագործություն եք հայտնաբերում, ինչի՞ չեք հայտնում, որ ԱՄՆ էսինչ քաղաքից Բայդենի օրոք Հայաստան է բերվել, ասենք, հաշիշի յուղ ու տեղում դոլար հայտնաբերվել, որն էլ նշանակում է որ այդ հանցագործությունը պլանավորվել է ԱՄՆ ում։

Ցանկացած հաղորդագրություն որ տարածում են ինչ-որ հանցագործության մասին, անգամ՝ ձեքին բռնած գողության մասին, վերջում գրում են, որ անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով ուժի մեջ մտած դատական ակտով։ Բա դուք հենց առաջին հաղորդագրության մեջ արդեն արցախցիների ու Ռուսաստանի նկատմամբ դատավճիռ եք կայացնում։ Ուզում եմ հասկանալ՝ էսպես մինչև ուր եք հասնելու, նպատակներս ո՞րն ա էլի։ Գիտե՞ք էս ամենը ինչու եմ ասում, որովհետև վտանգ եմ տեսնում մեր՝ հայերիս մասով։ Պատկերացնում ե՞ք, որ Ռուսաստանի իշխանությունն էլ հանկարծ որոշի թշնամանք հրահրել էնպես, ինչպես դուք եք անում Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանում ապրում է 2,5 մլն հայ ու ամեն օր հայտարարում եք մոտ 100 հանցագործության մասին։ Ռուսաստանում էլ ապրում է 3 մլն հայ, որոնք ՌԴ քաղաքացի են։ Պատկերացրեք, որ այնտեղ էլ ՌԴ քաղաքացի հայերի կողմից իրականացվում են հանցագործություններ տարբեր տիպի։ Դուք պատկերացնում ե՞ք, որ հայելային կարգով ՌԴ քննչական մարմինները ամեն անգամ երբ հայ կա հանցագործության մեջ, շեշտեն հայ լինելու հանգամանքը։ Ի՞նչ եք բզբզում, ի՞նչ եք ուզում անել։ Կարող ա՞ միանգամից պատերազմ հայտարարեք պրծնենք։

Բացի այն, որ ատելություն են սերմանում, ուրիշ ի՞նչ նպատակ կարող է հետապնդել այս գործունեությունը։ Սա արդեն երրորդ դեպքն է, որ այս իշխանության կից գործող իրավապահ կառույցները տարածում են իբր զինված հեղաշրջման մասին հաղորդագրություններ։ Մեկն այն էր, որ իբր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն էր, մյուսը՝ ԵԿՄ նախկին նախագահ Ալբերտ Բազեյանը։ Երրորդը՝ այս դեպքով։ Ու ինչ է տեղի ունենում․ քննչական կոմիտեն տարածում է հաղորդագրություն, հետո անմիջապես նմանատիպ, կարծես մեկ կենտրոնից հրահանգած տեքստերով գրառում են անում ՔՊ-ականները։ Կարծես բոլորի մոտ տեքստը նախապես գրված դրած լինի ու նույնատիպ գրառումներ են անում, իրար հերթ չտալով նույն բանը կրկնում են, ուսապարկեր կոչվածները։

Դրանք կարդալով՝ հետևյալ տպավորությունն ենք ստանում՝ կա՛մ իրենք իրենց վախերն են փորձում սրանով թաքցնել, թե տեսեք՝ ամեն ինչ վերահսկվում է, կոնտրոլի տակ է՝ հա, մենք հող ու հայրենիք ենք հանձնել, զոհեր ենք տվել, բայց իշխանությունը ամուր է։ Կամ էլ սա իրենց սարքած գործն է, մարդկանց գլխին սարքում են։ Իսկ որ այս իշխանությունը կարող է մարդկանց գլխին սարքել, կարծում եմ, չեք կասկածում։ Ի՞նչ խնդիր ունեն, պայմանական՝ պլան գցեն ջեբները։ Հիշում ե՞ք Գեղամ Պետրոսյանին։ Բռնեցին, խայտառակ արեցին, ասացին մարտի 1-ին սպանությւոններից մեկը ինքն է արել։ Նիկոլն ասաց ցնցվել եմ, իրենց աջակից ամերիկյան լրատվամիջոցն էլ գնաց նկարեց, խայտառակ արեցին, հետո պարզվեց՝ խաբել են, անմեղ մարդու են բռնել։ Անգամ ներողություն չխնդրեցին։ Սրանք ընդունակ են ամեն ինչի։ Էնքան էլ զավեշտական է, որ էս դեպքը բոլոր ՔՊ-ականները համեմատում են հոկտեմբերի 27-ի հետ, ուրեմն իրենց էլ՝ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի հետ։ Նրանք ազգային մարդիկ էին, հայրենասեր, պետությանը մեծ ծառայություն մատուցած, հաղթանակ կերտած, դո՞ւք ով եք, էդ հաղթանակները կեղծ համարողները չե՞ք, իրենց նվաճածը ջուրը լցնողը չե՞ք։

Ու որ էս ամենը ծրագրավորված է, հուշում են ՔՊ-ականների գրառումները՝ իրար հետևից, նույն նոտայի մեջ ու քննչական կոմիտեի՝ քաղաքական քարոզչական տեքստը։

Կարճ ասած՝ չի կարելի ամեն բան իջեցնել ու հասցնել կրկեսի ծաղրածուի մակարդակի, սրանով ոչ մեկ չի զվարճանալու, բայց այ այդ մարմինները վարկաբեկվում են։ Սակայն այս ոճը նոր չէ․ 2018 թվականի հեղափոխության առաջին օրվանից ի վեր, Հայաստանի քննչական մարմիններ ու ընդհանրապես, իրավապահ համակարգի՝ քաղաքական բնույթի հաղորդագրությունները ու տպավորություն ենք ստանում, որ դրանք գրում է Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Քաղաքական տեքստեր, տեքստից չբխող տեսանյութեր, հատուկ ընտրված կադրեր ու դրանցում կոնկրետ մարդիկ։

Մենք ինչի՞ ենք էս օրին, ժողովուրդ ջան, որովհետվև ամեն ինչ են էսպես մոլորեցնելով արել, պետությունը կառավարում են այ էս տեսակով։ Դրա համար էլ պետություն չի մնացել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan