Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան
«5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն անդրադառնալով Փաշինյանի հակասական հայտարարություններին, նկատում է, որ դրանք բնազդային քայլեր են, Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Հնարավոր չէ անընդհատ խոստումներ շռայլել, ի վերջո, գալիս է ճշմարտության պահը:
Ռուսաստանն ու Իրանը խորը երկխոսություն ունեն:
Թե ինչ կա բանակցային գործընթացում, իմանում ենք Բաքվից եւ Ստամբուլից:
Ի տարբերություն մեր վերնախավի, Ադրբեջանը ձեռքը պահում է զարկերակին, այնտեղ կարծում են, որ իրենք միջին պետության կարգավիճակում են եւ կարող են անցնել արտաքին քաղաքականության գերագույն լիգա:
Փաստաթղթի ֆետիշացումը բնորոշ է մեր վարչակարգին, Ադրբեջանին դա պետք չէ:
Արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի կորչում, անհրաժեշտության դեպքում, վերհիշում են նույնիսկ 200 տարվա իրադարձությունները:
Արցախի հարցը փակված չէ, Արցախի իրավունքի կրողները արցախցիներն են:
Արցախի գոյությունը Հայաստանին մի շարք աշխարհաքաղաքական առավելություն եւ խորություն էր տալիս:
Ռազմագերիների առկայությունը խայտառակություն է: