Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»

Պուտինի Բաքու այցի գլխավոր շեշտադրումներից էր նաև այն, որ Ռուսաստանն արդեն պաշտոնական մակարդակով, գրեթե վերջին անգամ է հիշեցնում Փաշինյանին, որ վերջինս դրժում է իր իսկ կողմից ստորագրած փաստաթուղթը, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև  տրանսպորտային կոմունիկացիաների բացումը պիտի լինի, ռուսական պատկան մարմինների աջակցությամբ:

Փաշինյանը, որպեսզի բավարարի իր արևմտյան տերերի պահանջը, նույնիսկ Արցախի հանձման գնով հրաժարվեց բավարարել այդ պահանջը:

Փաշինյանին թվում էր, թե Արցախը «նվեր»  տալու դիմաց Արևմուտքին կհաջողվեր համոզել Ադրբեջանին, որպեսզի վերջինս նույնպես հրաժարվեր ռուսական այդ համաձայնագրից, և երկու երկրները կկարողանային համատեղ գցել Պուտինին:

Սակայն, ի տարբերություն Փաշինյանի, Ալիևը ցույց տվեց, որ ինքը փողոցային խուժան չէ և իր իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը հարգում է, որի պատճառով էլ իր քաղաքական ակցիաները Մոսկվայում կարողացավ  բարձրացնել:

Ի տարբերություն Ալիևի, Փաշինյանն ցույց տվեց, որ իր խոսքը գրոշի արժեք չունի, և նա կարող է նույնիսկ իր երկրի շահերը զոհաբերելով, քցել իր գործնկերներին, հավանաբար Արևմուտքից մեծ «նվերի» ակնկալիքով:

Սովորաբար այդպիսի «նվերները»  կլորիկ գումարի տեսք են ունենում:

Բայց, ինչպես ասում են, ամեն մի վատ երևույթի ժամկետը, պատկերավոր ասած՝  քառասուն օրից չի անցնում:

Եվ ահա այս «քառասուն օրվա»  ժամկետն ավարտվում է և Փաշինյանն ստիպված իր ընտրությունը կատարելու է:

Ռուսների խնդրանքով Ալիևը ամեն ինչ արեց, որպեսզի Փաշինյանը չկարողանա իր հետ, այսպես կոչված «խաղաղության պայմանագիր»  կնքել ամերիկացիների հովանավորությամբ: Դրա համար էլ է Ալիևը ստանալու Պուտինից լրացուցիչ քաղաքական բոնուս:

Իսկ Փաշինյանը,հանուն իր սեփական շահի, զոհաբերելով Արցախը, կանգնած է Հայաստանը զոհաբերելու որոշման առջև, քանզի իրեն արդեն այլ ելք չի մնացել:

Եթե նա համաձայնվի Պուտինի առաջարկին և որոշում կայացնի  կրկին վերադառնալ  ռուսական մոդեռատորության, ապա հարց կառաջանա, եթե այդպես պիտի լիներ, ապա ինչո՞ւ Փաշինյանը զոհաբերեց Արցախը:

Մյուս կողմից, Փաշինյանի որոշումը Հայաստանը ամբողջովին մտցնել ԱՄՆ և Թուրքիայի ազդեցության տակ, բացահայտ հակազդեցություն է առաջացնում Ռուսաստանի և Իրանի կողմից:

Ռուսաստանին զուգահեռ, երեկվա Իրանի ԱԳ ներկայացուցչի արձագանքը, դրա վառ վկայությունն է:

Իսկ դա նշանակում է որ Փաշինյանին մնալու է մեկ տարբերակ, սադրել Ադրբեջանին, որպեսզի վերջինս ուժով բացի այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը», որի արդյունքում նա կկարողանա լեգիտիմ հիմքով մեղադրել ռուսներին, դրա համար, և թեկուզև իշխանությունը կորցնելու գնով, կկարողանա ստանալ Սաակաշվիլու նման օրինակ, Արևմուտք թռնելու իրավունք, հետագայում կարողանալով վայելել իր  «նվերը», որը նա ստացել էր Արցախի հանձման դիմաց:

Մոտ ժամանակներս մենք ականատեսն ենք լինելու այս գործնթացներին, քանի որ քաղաքական դաշտում, ցավոք դեռ իրական այլնտրանքային բևեռը չի կայացել, որը կկարողանար վիժեցնել Փաշինյանի այս հակապետական և հակահայկական ծրագրերը:

Հայ ժողովուրդը, ինչպես 100 տարի առաջ, հերթական անգամ վճարելու է մեծ գին, քանի որ մինչ այսօր չի կարողացել ձևավորել մեղսունակ քաղաքական վերնախավ:

Այդ նոր վերնախավի ստեղծման ծիլերն արդեն երևում են, սակայն ժամանակի առումով դժվար թե այս մոտ ժամանակահատվածում հնարավոր լինի բռնել Փաշինյանի մահաբեր ձեռքը:

Իսկ թե ինչ աստիճանի է լինելու հայ ժողովուրդի այդ «վճարի չափը», դժվար կլինի գնահատել: Հույս ունենանք, որ մենք կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից մինիմալ նոր տարածքային կորուստներով, բայց ոչ ամբողջական պետականության փլուզմամբ:

Այն ժողովուրդը, ով իր  նախկին պատմական սխալներից հետևություն չի անում,  կրկնելու է այդ նույն սխալները: Իսկ այն ժողովուրդ, որ մինչ այսօր չգիտի, թե ինչ սխալներ է արել նախկինում, ընդանրապես չի կարող ունենալ ապագա:

Վերջին 30 տարվա ընթացքում, հայ ժողովուրդը այդպես էլ չկարողացած ձևավորել ժամանակակից   քաղաքական վերնախավ, ով կներկայացներ սեփական ժողովուրդին իր նախկին սխալները, որն էլ երաշխիք կլիներ ապագայում այդ սխալներից խուսափելու համար:

Հենց դրա պատճառով էլ, մեր երկրում չի ստացվում առողջ վերանախավ ձևավորել:

Դրա համար անհրաժեշտ է մեծ խիզախություն, ներկայացնել ողջ ճշմարտությունը ճիշտ պահին և այսպես ասած՝ հայաստանյան քաղաքական դաշտի շախմատի տախտակը ջարդել  իրենց գլխին, մեկ զարկով վերացնել այդ քաղաքական գոմը, որպեսզի դրա տեղը հնարավոր լինի ձևավորել նոր և առողջ վերնախավ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan