Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

Ինչպես են ռուս և արևմտյան դիտորդները գնահատում Սոչիի երեկվա հանդիպումը

Պուտին-Ալիև-Փաշինյան Սոչիի հանդիպումը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին, լայնորեն քննարկվում է ինչպես ռուս, այնպես էլ եվրոպացի ու ամերիկացի դիտորդների ու փորձագետների կողմից։ Մի շարք վերլուծաբաններ նշեցին, որ մի շարք անիմաստ հայտարարությունների հետեւում, այնուամենայնիվ, կան կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց իրականացման համար պաշտոնական Մոսկվան ակտիվ քայլեր է ձեռնարկում։

Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան հատկապես մտահոգված է, որ ընդամենը մեկ տարի առաջ ավարտված հակամարտությունը նորից կարող է դուրս գալ վերահսկողությունից, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ «կողմերին մեկ բանակցությունների սեղանի շուրջ բերելը և բոլորի համար ընդունելի լուծումների գալն ամենադժվար խնդիրն է»։ Այդ իսկ պատճառով Մոսկվան փորձում է հարցը լուծել փուլային տարբերակով, այսինքն՝ սկսել երկու կողմից ընդունված խնդիրների լուծումից։

Օրինակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարեցին, որ իրենք կողմնակից են սահմանների սահմանազատման և սահմանագծմանը, ինչպես նաև հայտարարեցին, որ իրենք կողմնակից են, որ բոլոր հաղորդակցությունները բաց լինեն, որպեսզի նորից սկսեն շարժվել դեպի խաղաղ համակեցություն տարածաշրջանում։

Սակայն մեծ խնդիր կա կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված։ Ադրբեջանը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս չկա, և Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը՝ այնտեղ ներառելով Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանը, սակայն, հակառակն է պնդում, հայտարարում է, որ հակամարտությունը չի լուծվել, և հարցը պետք է հետագա քննարկվի և հանգուցալուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։

Մոսկվան էլ ավելի բարդ իրավիճակում է հայտնվել՝ իր միջնորդական առաքելությունը կատարելիս չի ցանկանում դիմակայել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի դիրքորոշումներին։ Հենց այս պատճառով էլ Պուտինը կայացրեց «Սողոմոնյան որոշում». սկզբում նա հայտարարեց, որ «կա Ղարաբաղի չլուծված հարց», որից հետո հայտարարեց, որ «հարգում է կողմերի դիրքորոշումը՝ այդ հարցը այլ հարթակներում քննարկելու համար» և «իմիջայլոց» ակնարկեց, որ տարածաշրջանում չներգրավված կողմերի ակտիվ ներգրավումը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ այս հարցում Հայաստանը փորձում է Ղարաբաղի հարցը տեղափոխել միջազգային հարթակ՝ համարելով, որ «3+3» հարթակի շրջանակներում Ղարաբաղը ոչ մի դրական բան ակնկալել չի կարող։

Մյուս կողմից, պաշտոնական Երևանը շատ լավ հասկանում է, որ և՛ եվրոպացիները, և՛ ամերիկացիները՝ Անդրկովկասում, այսպես ասած, «գետնի վրա» որևէ լծակ չունեն։ Սա իր հերթին նշանակում է, որ ինչ էլ որ իրենք որոշեն, դա պետք է իրականացնեն այն տարածաշրջանային ուժերը, որոնք շոշափելի լծակներ ունեն տարածաշրջանի վրա։ Այս «տարածաշրջանային» տերություններից Իրանը համարվում է «իզգոյ պետություն», Թուրքիան մեղադրում է Արևմուտքին հայամետ դիրքորոշման մեջ, իսկ Ռուսաստանը այսօր առճակատման մեջ է Արևմուտքի հետ գրեթե բոլոր հարցերում։

Միջազգային դիտորդները նշում են, որ պարզ է, որ ներկա պայմաններում ղարաբաղյան հակամարտության առարկայականի քննարկումը հեռանկար չունի, և անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև։ Սա իր հերթին նշանակում է, որ Մոսկվան կկարողանա միայն «առանձին հարցերի շուրջ» ընդհանուր բանակցությունների սեղանի շուրջ «բերել Բաքվին ու Երևանին»։

Դժվար է կանխատեսել, թե ինչ ապագա կունենա այս «առանձին ​​խնդիրների լուծումը», սակայն բոլորը միակարծիք են այն կարծիքին, որ «սառը խաղաղությունն ավելի լավ է, քան թեժ պատերազմը», քանի որ միջազգային հարաբերություններում առկա լարվածության պայմաններում Անդրկովկասում նոր պատերազմը կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ «գլոբալ խաղացողների» համար։

 

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan