Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Մի արտահայտություն կա, որի մասին բոլորդ գիտեք․ կոչվում է ջայլամի քաղաքականություն․ ո՞րն է դա։ Դա էն իրավիճակն է, երբ ինչ-որ մեկը ձև է տալիս, թե ակնհայտ վտանգները գոյություն չունեն։ Դուք, բոլորը, ինքը, փոխաբերական իմաստով ասած՝ ջայլամը, վտանգը տեսնում է, անհանգստանում է, բայց ձևացնում է, թե դա չկա։ Երբ որ ջայլամը տեսնում է վտանգը, ի՞նչ է անում, գլուխը թաղում է ավազի տակ՝ մտածելով, որ ամբողջ մարմինն ավազի մեջ է, չի երևա, վտանգը կշրջանցի։ Փաշինյանի իշխանության օրոք հաճախ եմ հիշում ջայլամի քաղաքականության մասին, բայց երեկ, ինչպես ասում են, վերջին մեխը խփեց։ Թուրքը մեր դպրոցներից գյուղերից հեռու էր, նրանց տեսնում էին միայն սահմանին կանգնած զինվորը, էն էլ՝ հեռադիտակով, հիմա դու բերում-կանգնեցնում ես դպրոցների կողքը, մեր աշակերտը թուրք զինվորի ֆիզիկական ներկայության պայմաններում դաս է անելու, հոգեբանորեն արդեն ճնշված և ֆիզիկական վտանգի տակ դպրոց է գնալու․ Նիկոլն արձագանքում է՝ է ծառ կտնկենք, պատ կկառուցենք։ Սա հենց էն նախադասությունն է, որից հետո հասկանում ես՝ նրա հետ որևէ բանավեճ աբսուրդ է, անիմաստ, աննորմալ։ Ի՞նչ խոսես տենց մարդու, այն էլ՝ քո անվտանգության երաշխիք տված իշխանավորի հետ։  

2021 թվականին ժողովրդին բուկլետ է տվել ու խոստացել, որ սահմանները անառիկ է պահելու բարեփոխված բանակով։ 2024 թվականին ասում է՝ էդքան շատ ես ուզում թուրքին չտեսնես, ծառ տնկի, էդտեղ բանակ չի լինելու։ Ինչի՞ ծառերը, որովհետև Նիկոլն էլ գիտի, որ իր նման ղեկավարի, Սուրեն Պապիկյանի նման պաշտպանության նախարարի պայմաններում ծառը ավելի հուսալի է։ 2021 թվականին մեզ խոստանում էր անվտանգության երաշխիք բանակ, հիմա ասում է՝ մենք մեր դիրքերն ենք հանելու մեր տարածքից, ի՞նչ հայկական բանակ, մեր սահմանին զինվոր չի կանգնելու, անվտանգության երաշխիքն էլ ադրբեջանցիներն են․ եթե Ալիևը խոստումը պահի, կլինեք անվտանգ։ Եթե։ Եթե պահի։ Ա՛լիևը։

Ընդամենը մի քանի օր առաջ ասում էր՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չենք զիջի, ՔՊ-ականներն էլ ասում էին՝ ով զիջի՝ դավաճան է, երեկ ասում է՝ դե ամեն ինչ կախված է GPS-ից, 100 մետր էս կողմ, էն կողմ։ Առաջ ասում էր ոչ մի բնակավայր չենք հանձնում, հիմա ասում է՝ մեր գյուղացիներն ունեն սեփականության վկայական էդ տարածքների վրա, որ հանձնում ենք, դե մի բան պիտի անենք։ Մենք, ասում է, ամեն ինչ կանենք՝ նրանց իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք։ Չի ասում այդպես կանեմ, ասում է՝ կփորձեմ ամեն ինչ անել, որ անվտանգ լինի․ վաղն էլ կասի ժողովուրդ, դե չստացվեց։ Ասում էր՝ ամեն ինչ անելու եմ Արցախի ինքնորոշման համար, հետո ասաց՝ դե, չստացվեց։ Հիմա ձեր արժանապատվությունը իբր խոստանում է պաշտպանել․ մարդկանց տները տալիս է ադրբեջանցուն, ասում է՝ ամեն ինչ կանենք արժանապատվությունը պահենք։ Դիրքերը, զորքը հանում է, ասում՝ անվտանգությունը կպահենք։ Վկայականները, սեփականության իրավունքով մարդկանց ձեռքն է, ասում ա՝ դե էդ հեչ, բայց ամեն ինչ կանենք ձեր իրավունքները պաշտպանվեն։

Այսօր վաղ առավոտից ոստիկանությունը բռնություն գործադրելով, ծեծել-ջարդելով բացել էր Կիրանցում փակ ճանապարհը ու ինքը փակել։ Ճանապարհը փակ է մի քանի օր, երբեմն ոստիկանությունն ուժով բացում է, բայց մարդիկ էլի իրենց մեջ ուժ են գտնում ու փակում։ Ինչո՞ւ է ժողովուրդը կանգնած էնտեղ՝ ճանապարհի մեջտեղում։ Պաշտպանում են իրենց հողը, չեն ուզում դպրոցից դուրս եկող իրենց երեխեն քիթը քթին հանդիպի ադրբեջանցու։ Արա չեն թողնում թուրքին բերես մեր գյուղ, է՞լ ոնց ասեն։ Քաղաքացին քեզ կուլտուրական եկել-ասել է՝ ես քեզ եմ ընտրել, հիմա ես դեմ եմ, որ թուրքին բերես մեր գյուղ։ Ասում է՝ էդ պարտականությունը քոնն է, հո մենակ ջիպերով ֆռալով չի՞, ուրիշ լուծում տուր։ Դու ասում ես՝ սա է լուծումը, գյուղացին ասում է՝ դա լուծում չէ, դու իմ տան, գյուղի, իմ իրավունքի, իմ արժանապատվության, իմ էրեխու անվտանգության հաշվին չես կարող այսպես ասած՝ լուծում տաս, դա լուծում չէ։ Ու Փաշինյանը իր ենթակայության տակ գտնվող ոստիկաներին ուղարկում է, որ այդ մարդկանց ծեծեն, նվաստացնեն, բերման ենթարկեն՝ զուգահեռ լսելով տեղացիների անեծքը, լուտանքները, թե՛ իրենց, թե՛ Փաշինյանի հասցեին։ Բա դա լուծու՞մ ա։ Տավուշցի ոստիկաններին չի ուղարկում հիմնականում, այլ՝ տարբեր մարզերից, որովհետև կարող ա տավուշցի ոստիկանը տավուշցուն չծեծի, բայց լենինականցին ծեծի։ Փաստացի՝ Փաշինյանի իշխանությունը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Ասում է՝ կա՛մ պիտի կապիտուլացվեք Ալիևին, կա՛մ ինձ, կա՛մ դե դիմացեք, տենամ ինչքան կդիմանաք։

Դու պատերազմ ես հայտարարել առաջին հերթին սահմանամերձ գյուղերի մարդկանց, որոնք քեզ ձեն են տվել, որ պահպանես իշխանությունդ։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև հենց հատկապես սահմանամերձ գյուղերում դու տարել ես ամենաշատ ձայները, 60-80 տոկոս ձայն են տվել․ Դու Շուռնուխի կեսը հանձնել էիր, Կիրանցում 70 տոկոս ձայն էիր տանում, հիմա Կիրանցի կեսն էլ հանձնում ես։ Դու ոչ մի սպասելիք չես արդարացրել, քո քայլերի պատասխանը չես կարողանում տալ ու Ալիևի փոխարեն դու ես պատերազմ հայտարարում քաղաքացուն։ Քեզ ասում են պատասխան տուր, լուծում գտի, հարց լուծի, դու ոստիկանների միջոցով ծեծում ես։ Դա չի կարող լուծում լինել, պատասխան լինել։

Շատ հետաքրքիր է՝ 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլի հոգին փառավորվում էր, որ ցուցարարները ոստիկանների ձեռքներից մահակներ ու վահաններ էին խլել, Մոլոտովի կոկտեյլներ գցել ոստիկանական ծառայողների վրա, քարերով, փայտերով հարվածել էին, ասում էր՝ որդ ինչով կարողանում եք զինվեք, ժողովրդին հանել էր ոստիկանության դեմ, բախում էր հրահրում, որովհետև ինքը հեռու էր, պաշտպանված էր, ինքը գիտեր ուր, ոնց փախնելու էր։ 2024 թվականն է, էլի ինքը պաշտպանված է, բայց հիմա էլ ոստիկանությանն է հրահրում ժողովրդի դեմ, էլի հոգին փառավորվում է, որ գյուղացի ժողովրդին քարշ տալով բերման են ենթարկում, կանանց ու երեխեքին քաշքշում, ահաբեկում են, ծեծում են։ Ինքը նույնն ա, խոշոր հաշվով՝ թքած ունի երկու կողմի վրա էլ, կարևորը՝ իրեն ձեռք տա։

2018-ի խուժանությունների ժամանակ Նիկոլն առաջին գիծ էր բերում երեխաներին, կանանց, հղիներին՝ իմանալով, որ հայ ոստիկանը ձեռք չի բարձրացնում նրանց վրա։ 2024 թվականին ոստիկանության հետ բախումներից հետո կանայք ու երեխաներ են հայտնվում հիվանդանոցներում։ Որովհետև Նիկոլը պատերազմ է հայտարարել ժողովրդին, իսկ որպեսզի պատերազմը դիտարժան լինի, պետք է երկու կողմից ատելություն միմյանց նկատմամբ։

Ինչքան էլ ոհմակային տրամաբանությամբ են, բայց ոստիկանները դեռ մի գիծ կա, որ չեն անցել․ դա հոգևորականի վրա հարձակվելն է․ սենց որ նայում եմ, վաղը դա էլ կանեն, եթե հրամանը գա։ Ու կգա։ Բայց կանե՞ն։ Ինձ հույս եմ տալիս որ ոչ, բայց մտքումս չեմ հավատում։

ՆԳ նախարարությունը էսօրվա հաղորդագրության փոխարեն հեքիաթ էր ուղարկել․ առավոտ 7։30-ից նյութեր ենք ստանում, որ ոստիկանները ծեծել են, ջարդել են, բերման են ենթարկել։ Նույնի վերաբերյալ ասում են՝ ոչ մի բան չենք արել, 30 հոգի տարվել է բաժանմունք։ Նիկոլի դասընկեր նախարարը երևի ուզեցել է գրել՝ ճանապարհ փակած քաղաքացիները որոշել են ճանապարհը բացել, բայց դեմ են եղել, դրա համար ինքնածեծվել են, իրենք իրենց նետել են ասֆալտներին, ինքնավնասվել են, հետո խմբակային գնացել են բաժանմունք և իրենք իրենց վրա վարչական իրավախախտման մասին ակտ գրել։ 

Փաստորեն, մենք ինչ ունենք՝ հարձակում երկու կողմից, ժողովուրդը երկու ֆրոնտով կռիվ է տալիս․ մեկը Հայաստանի իշխանության դեմ է՝ ոստիկանությամբ, վարչապետով, դատախազով, դատավոր մասիսներով, մարդու իրավուքների պաշտպանով, ՔՊ-ական դեպուտատ-դեպուտատկաներով, մյուս կողմից կռիվ է տալիս թուրքերի հետ, Ալիևի հետ, որոնց Նիկոլը քաշում բերում է մեր սահմանից ներս։ Ավելի ճիշտ՝ արդեն բերել է։ Ալիևն ասում է՝ իմ գծած փաստաթղթերով ենք բանակցում։ Նիկոլը հաճախ է ասում՝ եկեք չխոսենք Ադրբեջանի խոսույթով․ հենց ընդդիմությունից մեկը հարց է բարձրացնում, ՔՊ-ականներն ասում են՝ դա ադրբեջանի թեզն է։ էս պահին Նիկոլը, Արարատը, փոխվարչապետ Մհերը ու մյուս իշխանականները բանակցում են ադրբեջանական փաստաթղթերով, թեզերով, շահերով, բայց ընդդիմությանն ասում են՝ այ դուք թշնամու ջրաղացին ջուր եք լցնում։ Ո՞վ է ջուր լցնում, արա։

Կարճ ասած՝ երեկ Նիկոլ Փաշինյանը գուժում էր ՀՀ պետականության հնարավոր չգոյության մասին։ Ասում է՝ 2020 թվականից ասել եմ, որ եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա: Նիկոլ Փաշինյանը վստահ չէ որ կարող է պահպանել ՀՀ պետականությունը։ Ասում է՝ երեք տարի դա եմ ասում, որ հնարավոր է կորցնենք։ Նիկոլ Փաշինյաը չի երաշխավորում, որ եթե ինքը մնա, մենք կունենանք պետություն։ Ինքը չի կարողանում կամ չի ուզում իր սահմանադրական պարտավորությունը կատարել։

Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործության կամ լեգիտիմության բացակայության խոստովանություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan