Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
10
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Պատերազմ Արցախում
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը․ քաղտեխնոլոգ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը, եթե կան բանակցություններ. Քրիստինե Վարդանյան Գետնանցումների տակ, բացի այն, որ փնթի ու թափթփված վիճակ է, նաև վտանգավոր է (տեսանյութ) Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած» Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին. «Իրական Թուրքիա» ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ահազանգ․ կրկին ոտնահարվում է Ֆիրդուսի բնակիչների իրավունքը (տեսանյութ) Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան Հայտնի է, թե ով է բերման ենթարկված ուսուցիչը «Երեխաները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց․ փախել, թաքնվել են»․ Ռուբեն Մելիքյան Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը

Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց

Ադրբեջանի ղեկավարը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել Բաքվում՝ ասելով, որ «Առանց մեկ կրակոցի Ղազախի շրջանում Հայաստանն Ադրբեջանին զիջում է չորս գյուղ, սահմանազատումն իրականացվում է մեր պահանջների հիման վրա»։

Ապրիլի 19-ից Տավուշում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց բնակիչների շրջանում, քանի որ, նրանց խոսքով՝ գործընթացը ոչ թե սահմանազատում է, այլ հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին։

Բնակիչների բողոքի ակցիաներն աստիճանաբար թափ առան և վերածվեցին մեծ շարժման՝ «Տավուշը հանուն հայրենիքի», որը գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Մայիսի 9-ից շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը կառավարության շենքում նստած՝ Ադրբեջանին է զիջում հայկական տարածքները։

Այս ամենին զուգահեռ՝ փորձագետներն ահազանգում են, որ հաջորդ գործընթացը իշխանությունները սկսելու են Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում, որտեղից ՀՀ իշխանությունների որոշմամբ դուրս են բերվելու ռուս սահմանապահ զորքերը։

168.am-ի Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցը ևս չի բացառում, որ հաջորդ գործընթացը սկսվելու է Սյունիքում, բայց հույս ունի, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այնքան մեծ թափ կհավաքի, որ իշխանությունը հրաժարական կտա, և հետագա զիջումները կկանխվեն։

«Թշնամին հիմա եկել, Տեղ համայնքում մեր հողերը զավթել է, մերոնք ուզում են այս հատվածով փշալար քաշեն, ադրբեջանցի զինվորները չեն թողնում, ասում են՝ ավելի հետ գնացեք։ Այսինքն՝ թշնամին ուզում է սահմանն այն հատվածով քաշի, որտեղով իրեն հարմար է ու իր սրտով է։ Թշնամին որտեղ կանգնած է, այդ հատվածով էլ սահմանը գծելու է, հետ չի գնալու խաղաղ ձևով, մոռացեք»,- նշեց Արարատ Շեգունցը։

Տեղի բնակիչը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա թշնամին սահմանը գծելու է այն տեղով, որով իրեն ձեռնտու է։

«Պարզ չէ՞, որ Փաշինյանը տալու է այն, ինչ Ադրբեջանը պահանջի։ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև ինչ ուզում է՝ Փաշինյանից ստանում է։ Ինչպես զռռացնում է, Փաշինյանն այնպես զռռում է։

Հիմա ժողովուրդը ոտքի է կանգնել, իշխանափոխություն պետք է լինի, եթե չեղավ, ես չեմ կարող ասել, թե ինչ է լինելու մեր վերջը։ Փաշինյանը մաս-մաս կտա մեր երկիրը, վերջում էլ թուրքին կմտցնի Հայաստան. բոլորիս համար էլ պարզ է, որ այդպես է լինելու։ Եթե այդ անձը մնաց, մոռացեք երկիր ունենալու մասին, այսքանը միայն կարող եմ ասել»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 30-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել են դիրքավորվել, իսկ արդեն ապրիլի 11-ին նրանք կրակ էին բացել հայկական դիրքերի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմի ներխուժման արդյունքում Տեղ համայնքի բազմաթիվ բնակիչներ կորցրել են իրենց դաշտերը, քանի որ դրանք անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan