Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է տվել
Դիտել նաև
Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանը 2024 թվականին կանգնած է լինելու լուրջ ընտրության առջև. ի՞նչ հետևանքներ կլինեն այդ ընտրությունից Հայաստանի համար
Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Մաչավարիանին հայտնել է, որ պաշտոնը թողնելու մասին որոշում էր կայացրել դեռ 2020 թվականի վերջին, բայց քանի որ կառավարությունը պետք է հաստատեր 2021 թվականի ճգնաժամային բյուջեն, ինչպես նաև կարևոր բանակցություններ կային Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, նա հետաձգել էր հեռանալու որոշումը:
Իվանե Մաչավարիանին ֆինանսների նախարար էր նշանակվել 2018 թվականի հուլիսին: 2021 թվականի փետրվարին Իրակլի Ղարիբաշվիլին նրան նշանակել էր նաև փոխվարչապետի պաշտոնում: