Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
29
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Եթե քո ներքին օրակարգը դու չես ձևավորվում, ապա ով էլ դա դրսից ձևավորի, վատ է

Հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս

Ամիսներ առաջ մենք հրապարակել էին երկու վերլուծություն՝ «Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը» թեմայով։ Դեռևս հեղափոխության բուռն էյֆորիկ փուլում մեր դիտարկումները հանգում էին այն մտքին, որ Հայաստանի ներքին օրակարգը աստիճանաբար ձևավորվում է  այլ կենտրոններից։ Ամենապարարտ միջավայրը ներքին թշնամանքն է ու սեփական էլիտայի կողմից ինքնուրույն սեփական օրակարգ ձևավորելու անկարողությունը։

Այս պայմաններում լավի կամ վատի ընտրության հարց չկա. եթե քո ներքին օրակարգը դու չես ձևավորվում, ապա միևնույն է, թե դրսից ով կանի դա քո փոխարեն. միևնույն է՝ վատ է։

Տեղեկատվական հոսքերը և Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը հայտնվում է գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում։ Սա այն է, ինչից պետք էր խուսափել, ինչի մասին մենք զգուշացնում էինք  ամիսներ առաջ։ Դրսից օրակարգ հրամցնելը ազդեցության սահմանման կարևորագույն գործիքներից է, ի թիվս այլ գործիքակազմի։ Խնդիրն այն է, որ գերտերությունների շահերի ու հետաքրքրությունների բախման հարթությունում, եթե այն նույնիսկ տեղի է ունենում Հայաստանում, մեր երկիրը կարող է բացակայել։ Ոչ միայն Հայաստանի շահը կարող է բացակայել, այլև բուն պետությունը չլինի վերջնահաշվարկում։

Տեսանելի ակտիվություն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին շրջանում ցուցաբերում է նկատելի ակտիվություն։ Հանդիպումներ ՀՀ վարչապետի հետ, ՀՀ գործող նախագահի հետ, 3-րդ նախագահի հետ, ԱԺ նախագահի հետ, գործող-չգործող մանր-մունր կուսակցությունների հետո, որոնք որպես փոխանցիկ դրոշ անցնում են ԱՄՆ մեկ դեսպանից մյուսին և այլն։

Կա որոշակի տեղեկատվություն, որ ՀՀ-ում, այսպես կոչված, դատաիրավական բարեփոխումները իրականացվում եմ ԱՄՆ ուղիղ խորհրդատվությամբ կամ ավելի ճշգրիտ ձևակերպմամբ՝ բառացի թելադրանքով։ Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, «Անցումային արդարադատությանը», «Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագծին» և այլն։ Չի բացառվում, որ ստվերային ազդեցության եղանակներով «խորհրդատվություն» է իրականացվում նաև քաղաքական խնդիրները դատաիրավական ճանապարհով լուծելու հարցերում։

Պաշտոնական հանդիպումների ընթացքում դեսպան Լին Թրեյսին բաց հայտարարում է. «ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»։ Տվյալ դեպքում դժվար չէ կռահել, թե խոսքը ինչ օրինագծերի և սպասվելիք ինչ զարգացումների մասին է։

Դրանք հենց այն զարգացումներն են, որոնք Հայաստանի  ստրատեգիական դաշնակցի Ռուսաստանի մոտ առաջացնում են կենսական անտագոնիզմ։ Ակնհայտ է, որ իր իսկ ռազմավարական շահերից ելնելով Ռուսաստանը չի հանդուրժելու Հայաստանի համար նման ներքին օրակարգի ձևավորումը։

Հայաստանը հայտվում է խիստ անբնական և խիստ վտանգավոր տիրույթում. իր առաջիկա զարգացման օրակարգը ձևավորում է ԱՄՆ լիակատար աջակցությամբ, իսկ անվտանգության խնդիրը լուծվում է Ռուսաստանի աջակցությամբ։ Սա նոնսենս է։ Նման բան չի կարող լինել։ Պետությունները չեն կարող գտնվել այլ գերտերության օրակարգային տիրույթում, և միաժամանակ գտնվել նրան հակառակ, այլ գերտերության անվտանգության համակարգում։ Սա տեսանելի ապագայում բերելու է լուրջ խնդիրների։

Կա նաև հարցի տնտեսական կողմը։ Կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանի համար ներդրումների ամենախոշոր և ամենաիրական  աղբյուրը ՌԴ-ն է։ Մեկ օրինակով կարելի է ցույց տալ Հայաստանի համար իրավիճակի ողջ ռիսկայնությունը։ Մի դեպքում Հայաստանը կարող է տուրք տալ ԱՄՆ հորդորներին գնալ բանկային գաղտնիքի թուլացման ճանապարհով, իսկ հետո ակնկալել, որ ռուսական կապիտալը կարող է գալ Հայաստան։ Նման բան չի կարող լինել։ Ռուսական կապիտալը երբեք չի գա Հայաստան, եթե նրա բանկային գաղտնիքը լիարժեք պաշտպանված չէ, ավելին՝ ուղղակի մատչելի է  ամերիկյան կողմի համար։ Սա շատ պարզ շահերի կոնֆլիկտ է, որը կիրառվել է նաև այլ երկրներում։

Ընդ որում, ամենուր գործում է նույն օրենքը՝ որևէ երկրի տարածքում գերտերությունների հետաքրքրությունների բախումից տվյալ երկիրը ոչինչ չի շահում, այլ միայն տուժում է։ Այս տարի օտարերկրյա ներդրումները տնտեսության իրական հատվածում կազմել են ընդամենը 15 մլն դոլար։ Միայն այս թիվը հերիք է հասկանալու համար, որ գերտերությունների շահերում Հայաստանը չորրորդական տեղում ունի, և նաև հերիք է հասկանալու համար, որ այդտեղ մեղքի 90 տոկոսը մերն է։

Աննկատ պրոցեսների ռումբը

Ցուցադրական ակտիվությանը և հրապարակային աջակցությանը զուգահեռ մեր երկրի տարածքում ընթանում են նաև այլ պրոցեսներ, որոնք հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս և լայվի ժանրից ավելին։

Ըստ հավաստի լուրերի՝ Ռուսաստանն այսօր ակտիվորեն վաճառում   ռուսական կապիտալով հայայստանյան բիզնեսում իր մասնաբաժինները։ Խոսքը վերաբերում է պատկառելի  ցանկի մասին. Բիլայն, ՄՏՍ, Արմենալ, Հրազդան կասկադ, Թեղուտի հանք...։ Չի դադարում լարվածությունը հայկական երկաթուղու շուրջ։

Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանը իր հետևություններն է արել Ուկրաինական դառը փորձից և մինչ պայթյունն է հանում իր կապիտալը՝ այն անվերադարձ չկորցնելու համար։

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ վաճառելով իր բիզնեսները կամ մասնաբաժինները ռուսական կողմը շատ բծախնդիր է  նոր գնորդի հարցում և որևէ պատահականություն թույլ չի տալիս։ Բիզնեսները սովորաբար «առաջարկվում» է ռուսահայ գործարարներից։ Մի կողմից՝ Ռուսաստանը հանում է իր կապիտալը, այն հանձնելով ռուսահայ գործարարներին և դրանով իսկ վերահսկողության զգալի լծակներ պահելով, բայց նաև՝ նրանց հանձնելով ռիսկերը։

Այս պրոցեսների մասին Հայաստանում ոչ ոք չի խոսում։ Ցավոք, Հայաստանի ոչ էլիտան, որ հասարակությունը պատրաստ չեն դժվար հարցերի քննարկմանը։

Լավրովի ձևակերպումները և հայկական ընտրությունը

ՌԴ արտգործնախարար Լավրովի Երևանյան ձևակերպումները ակտիվ քննարկվում են հայկական մամուլում և քաղաքական շրջանակներում։ Յուրաքանչյուր կողմ ցանկանում է այդ հայտարարություններում տեսնել իր շահավետ շեշտադրումները։ Իսկ Լավրովի իրական մեսիջները մնում են անհետևանք։ Լավատեղյակ աղբյուրների համաձայն Լավրովը դիվանագիտորեն բարձրաձայնել է այն ստվերային երկխոսությունը, որը ընթանում է ՌԴ-ի Հայաստանի միջև։ Լավրովը առաջարկում է Հայաստանին ընտրություն՝ հստակ առանց երկիմաստությունների։ ՌԴ-ն դնում է մի քանի հարց, որի բավարարման դեպքում պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին։ Դժվար չէ կռահել, որ հարցերից ամենակարևորը՝ ամերիկյան ներքին օրակարգից հրաժարումը։ Դրա դիմաց ՌԴ պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին անվտանգության և տնտեսական օժանդակության հարցերում։ Դիվանագիտական լեզուն է այդպիսին. Ավանսով բարի խոսքեր, իսկ հետո հետևություններ՝ կոնկրետ քայլերով։

Ամփոփում

Հայաստանը երբեք չպետք է  դառնա գերտերությունների հետաքրքրությունների բախման հարթակ։ Դրա միակ ճանապարհը նրանց հետ բաց ու ազնիվ հարաբերություններն ու միայն ու միայն սեփական ներքին օրակարգը։ Հայաստանը կարող է և պետք է ԱՄՆ-ի հետ ունենալ բաց ու վստահելի հարաբերություններ։ Դա բխում է մեր պետության շահերից, բայց Հայաստանը չի կարող որպես ներքին օրակարգ ընդունել այն հարցերը, որոնք երկրին բերում են թշնամանք ու պառակտում, ընդ որում առանց տեսանելի օգուտի։ Հայաստանի սեփական ներքին օրակարգն է այն հենքը, որը թույլ կտա աջակցություն գտնել թե ՌԴ-ում, թե Արևմուտքում և երբեք չվտանգել մեր անվտանգության համակարգը։ Այս առումով Հայաստանի գործող իշխանությունը կանգնած է ընտրության առաջ։ Կկարողանա՞ վերանայել իր որոշ մոտեցումներ, կկարողանա՞ սրբագրել իր որոշ սխալներ՝ վերագրելով դա անփորձությանը, կկարողանա՞ վերակազմավորվել՝ դեպի ավելի հասուն իշխանություն, կկարողանա՞ աջակցության կամ գոնե լոյալության նոր ռեսուրսներ գտնել հասարակության տարբեր շրջանակներից՝ դրանով իսկ նվազեցնելով այլ ուժերի ծուղակում հայտնվելու վտանգը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>