Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
7
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը»

Ինչպես հայտնի է, վերջին մի քանի ամիսներին Մոսկվան կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Փաշինյանի իշխանության նկատմամբ:

Ֆորմալ հիմնավորումն այն է, որ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշը փոխել:

Իրականում, մինչդեռ, Փաշինյանը հրապարակավ հայտարարում է «ԵՄ-ի հետ ինտեգրման» ուղղության մասին, սակայն  չի շտապում խզել իր վերջին կապերը Ռուսաստանի հետ։ Փաշինյանի զարմանալի պիրուետները ԵԱՏՄ-ի  շուրջ ցույց են տալիս դեպի «Եվրոպա տանող ճանապարհը», որքան հնարավոր է՝ շատ,  Մոսկվայի հաշվին ֆինանսավորելու ցանկությունը։ Փաշինյանի այս որոշումը վիճահարույց է տարածաշրջանային շահերի տեսանկյունից և  վերածվում է մաքուր արկածախնդրության։ Հայաստանին շրջապատող երկրներից ոչ մեկը ԵՄ անդամ չէ:

Թուրքիան արդեն հույսը կտրել է այս հարցում, Վրաստանի հարաբերությունները ԵՄ հետ վերջնականապես փչացել են, Ադրբեջանը երբեք չի ցանկացել դառնալ ԵՄ անդամ, իսկ Իրանի մասին խոսելը նույնպես ավելորդ է:

Այս իրականությունը հաշվի առնելով՝ հասկանալի է դառնում Փաշինյանի արկածախնդրության աստիճանը:

Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ԵՄ-ին ինտեգրվելն իր համար դարձել է գերնպատակ: Ընդ որում, նա շատ լավ հասկանում է, որ այս խնդիրը իրականում ուտոպիա է:

Իր համար ավելի կարևոր է այդ գաղափարը, որպես ինքնանպատակ:

Բանն այն է, որ Արցախի կորստից հետո, իր իշխանության մնալը դարձել էր ոչ հեռանկարային:

Պատմության մեջ նման դեպքերում իշխանությունը փոխվում է:

Հայաստանում դա չիրականացավ բացառապես սուբյեկտիվ մի շարք գործոնների պատճառով:

Սակայն Փաշինյանը հասկանում է, որ նման իրավիճակը երկար չի կարող պահպանվել:

Այդ իսկ պատճառով իրեն անհրաժեշտ է Արցախի կորստից հետո նոր «լեգիտիմություն»:

Այդ լեգիտիմության հիմքը Փաշինյանը հայտնաբերել է «Արցախը հանձնենք, որ կարողանանք ազատվել Ռուսաստանի կախվածությունից» բանաձևի մեջ:

Սակայն, քանի որ դրա այլընտրանքն օբյեկտիվորեն դառնալու է Թուրքիան, Փաշինյանը փորձում է խաղի մեջ մտցնել, իբր  «ԵՄ-ին ինտեգրվելու» կեղծ բանաձևը:

Մոսկվայում որսացել են Փաշինյանի այս մտադրությունը և որոշել են նրան պատային դրության մեջ դնել:

        Ի՞նչ արժե Փաշինյանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու  արկածախնդրության գինը

Դիտարկենք այս վերակողմնորոշման ֆինանսավորման խնդիրը։

Հայկական արտադրանքի շուկայավարման հարցն արդեն իսկ սրվել է Ռուսաստանի կողմից՝ դրանց իր շուկաներ մուտքի մերժման պատճառով, Հայաստանի՝ Մոսկվայի հակառակորդների ճամբար անցնելու համատեքստում։

Վիճակը լրջացել է:

Անցյալ շաբաթ ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը մեղմացրեց բանկի նախկինում հայտարարված գնահատականը՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի վրա սահմանված սահմանափակումները կազդեն ՀՀ ՀՆԱ-ի միայն 1-1,5%-ի վրա, ոչ թե մինչև 2%-ի։ Նա պնդեց, որ գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության որոշ հատվածներ ավելի ուժեղ են տուժել, բայց կարող են վերաուղղորդվել ներքին կարիքները բավարարելու համար, և այդ դեպքում ազդեցությունը կլինի չափավոր։ Այս ամենը, իհարկե, անհեթեթություն է։ Եվ նույնիսկ բանն այն չէ, որ սննդամթերքի վերաուղղորդումը ռուսական շուկաներից դեպի հայկական շուկաներ պարզապես անհնար է. հայերը չեն կարողանա սպառել այն ամենը, ինչ նախկինում գնում էր հսկայական Ռուսաստանի Դաշնություն։

Պարզ է, որ նման քարոզչությամբ իշխանությունը փորձում է թաքցնել իրականությունը, որ Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է կանգնել փլուզման առջև:

Հիշեցնենք, որ 2024-ին Հայաստանի և Ռուսաստանի առևտրային ապրանքաշրջանառությունը կազմել էր 12 մլրդ դոլար: 2025-ին այն նվազել էր մինչև 7.6 մլրդ-ի:

Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում շրջանառությունը անցյալ տարվա համեմատ նվազել է մոտ 65-70 տոկոսով:

Եվրամիությունը Հայաստանին խոստացել էր  50 միլիոն եվրո արտակարգ օգնություն՝ ռուսական շուկաների կորստի հետ կապված խնդիրները հաղթահարելու համար։ Սակայն այս օգնությունը չի տրամադրվի ավտոմատ կերպով, այլ միայն այն դեպքում, եթե ստեղծվեն «անհիմն խոչընդոտներ»։ ԵՄ շուկաներ մուտք գործելը առայժմ մնում է խորհրդանշական։ Այո, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ ԵՄ շուկա մտնող հայկական ապրանքների 80%-ը կլինի առանց մաքսատուրքի։ Սակայն սա հիմնականում վերաբերում է սննդամթերքին, մրգերին և բանջարեղենին։ Հետևաբար, հիմնական հարցը չի լինի մաքսատուրքերը, այլ քվոտաները և շուկա մուտք գործելու այլ ձևերը։

Եվրոպական ինտեգրման դառը ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի դիպչի եվրոպական գյուղատնտեսական շուկաներին՝ հայերի համար։ Այս շուկաները վաղուց շահագործվել են ինչպես հարավային Եվրոպայի ԵՄ անդամների, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան և Հունաստանը, այնպես էլ՝ ոչ եվրոպական երկրների կողմից, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան և Մարոկկոն։

Հայաստանի արտահանման ծավալները դեպի ԵՄ կազմում է ընդամենը 400-450 մլն դոլարի չափ:

Մինչդեռ դեպի Ռուսաստան այդ ցուցանիշը կազմել էր անցյալ տարվա տվյալներով՝ մոտ 3 մլրդ դոլարի չափ:

Փաշինյանին պարզ է, որ ԵՄ միջոցների համար երկար սպասել է պետք, և քիչ հավանական է։ Հետևաբար, Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մինչև «ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունը դառնա անխուսափելի»։ Իսկ նրա այս մոտեցումը  սպառնում է վտանգավոր հետևանքներով Հայաստանի համար, քանի որ ԵՄ-ն և Ռուսաստանը, ինչպես ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն են ասում, գտնվում են «խոշոր հակամարտության զրոյական փուլում»։ Վերջին ժամանակահատվածում դրա մասին շատ հստակ արտահայտվեց Ռուսաստանի նախագահը:

Սակայն Փաշինյանը փորձում է համառորեն հնարավոր  երկար  շարունակել շահագործել ռուսական շուկաներն ու ռեսուրսները եվրոպական ինտեգրման գործընթացի ընթացքում, շահույթ ստանալ հակառուսական պատժամիջոցները շրջանցելուց և ամեն կերպ փող քամել Մոսկվայից։

Վերջին ժամանակաշրջանի  իրադարձությունները այս ընթացքի բազմաթիվ օրինակներ են տվել։

Օրինակ՝ նա հուլիսի 27-ին զանգահարել էր  Պուտինին՝ Ռուսաստան արտահանման շուրջ բանակցելու և ԵՄ-ի հետ իր մերձեցման գործընթացը բացատրելու համար։ Սակայն, ի վերջո, նա գործնականում սպառնալիք հնչեցրեց՝ զգուշացնելով Պուտինին «Եվրասիական տնտեսական միության վերջի սկզբի» մասին, եթե հայկական ներմուծման սահմանափակումները չվերացվեն։ Սա պայմանավորված չէր  նրանով, որ զրույցը լավ չեր ընթացել, այլ նաև նրանով, որ Հայաստանի  գործող վարչապետը  մշտապես փորձում է համատեղել  ԵՄ-ի կողմնակից, հակառուսական դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ հավատարմության ցինիկ ծեսերի և նրա հետ համաձայնության գալու փորձերի հետ։

          Փաշինյանին կարող է սպառնալ Յանուկովիչի ճակատագիրը

Օրինակ՝ օգոստոսի 7-ին Փաշինյանը մասնակցեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին Ղրղզստանում։ Նրա ներկայությունն ինքնին անսովոր էր։ Չնայած վարչապետները հանդիպում էին այնտեղ, Փաշինյանի ներկայությունն անհրաժեշտ չէր, նրա փոխարեն  պիտի լիներ Հայաստանի փոխվարչապետը:

Սակայն Փաշինյանն ինքնանվաստացման գնով որոշեց մասնակցել աստիճանակարգով ցածր հանդիպմանը:

Ավելին, նա ԵԱՏՄ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը հայտարարեց որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ նշելով, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը չի ստանձնում պարտավորություններ, որոնք հակասում են ԵԱՏՄ-ին իր անդամակցությանը։

Այստեղ նրա ետևում մեծապես երևում էր Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի ուրվականը, ով նույնպես փորձեց համատեղել  ԵՄ-ն և Ռուսաստանը։ Սակայն այստեղ  ողբերգությունը խառնվեց կատակերգության հետ, քանի որ ԵԱՏՄ-ն ԵՄ-ի հետ համատեղելու  ցանկություն հայտնելով՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հասկանում է... «ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը»։ Սակայն նա անմիջապես բաց թողեց, թե ինչու է իրեն անհրաժեշտ այս ռիսկային քաղաքական կրկեսը, հիշեցնելով, որ Եվրոպական Միությանը նախնական անդամակցության վերաբերյալ Երևանի կողմից ընդունված օրենքը պարզապես նպատակ ունի «ստեղծել այլընտրանք», և «այդ օրենքի ընդունման փաստը միայն չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ»։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը փորձում է ակնարկել Պուտինին, որ ԵՄ-ին ինտեգրվելու գաղափարին լուրջ պետք չէ վերաբերվել, դա իր ներքին օգտագործման խաղաթուղթն է, մինչդեռ ԵԱՏՄ-ն իր համար իրական նախագիծ է, որին ինքը հավատարիմ է մնալու:

Սակայն, ինչպես ասում են, Պուտինը Փաշինյանի արցունքներին այլևս չի ուզում հավատալ, քանի որ տեսնում է, թե ինչ արագությամբ է Փաշինյանը փորձում Հայաստանն ինտեգրել Թուրքիայի հետ:

Օրեր առաջ Ռուսաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս անցակետով երթևեկությունը՝ առանց որևէ բացատրության։

Մոսկվայի այս քայլին Փաշինյանը պատասխանեց իր ոճով, անմիջապես ձերբակալեցին  «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի։ Հնարավոր է, նրանք պատճառ ունեին, բայց ձերբակալությունների ժամանակը ակնհայտորեն միտումնավոր էր ընտրված։ Սակայն, որպես մանևրելու քաղաքականության մաս, մեկ շաբաթ առաջ,  Հայաստանի իշխանությունները երկարաձգեցին «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի Հրազդանի ՋԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետը։

Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության այս քաղաքականությունը, որը փորձում է ժամանակ շահել ԵՄ-ի հետ մերձեցման համար և ֆինանսավորել գործընթացի մի մասը Ռուսաստանի և նրա դաշնակիցների հաշվին, ակնհայտ է նաև ռուս պաշտոնյաների համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հստակեցրել է Երևանին, որ ժամանակն է հստակորեն արտահայտել իր մտադրությունները Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների վերաբերյալ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հիշեցրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության շարունակման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջը, որը ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ներկայացրել էին Հայաստանին մայիսի 29-ին: Գալուզինի խոսքով՝ Բարձրագույն Եվրասիական խորհրդի դեկտեմբերյան նիստում պետությունների ղեկավարները կքննարկեն հետագա քայլերը, ուստի հանրաքվեն պետք է անցկացվի մինչ այդ: «Եթե մինչ այդ հանրաքվեի կոչը չընդունվի, առաջնորդները հաշվի կառնեն այս փաստը՝ հետագա համատեղ քայլերը որոշելիս»:

Փաշինյանը հասկանում է, որ իրական այլընտարնք նա չունի, նույնիսկ եթե Թուրքիան հենց այսօր բացեր իր շուկաները, միևնույն է Հայաստանն չէր կարողանա կոմպենսացնել ռուսական շուկայի կորուստը և դա հասկանում են, ոչ միայն Մոսկվայում, այլև՝ Փաշինյանի շրջապատում:

«Փրփուրներից» կախվելով՝ Փաշինյանը փորձում է որպես այլընտրանք ներկայացնել ամերիկյան ԹՐԻՓՓ-ի նախագիծը, որը լավագույն դեպքում կարող է կյանքի կոչվել մի քանի տարի անց:

Սակայն դա կարող է կոմպենսացնել լոկ շատ նեղ հարցեր, և դա էլ է հասկանում Փաշինյանը:

Սակայն նույնիսկ այս հարցում, Թուրքիան և ԱՄՆ-ն փորձում են Փաշինյանին պայմաններ առաջարկել երկաթգծի մասով, որտեղ Փաշինյանն ստիպված պիտի հերթական կոնֆլիկտի մեջ հայտնվի Մոսկվայի հետ:

Հասկանալի պատճառով, այս դրվագը էլ ավելի է գրգռում ռուսներին և, հետևաբար, է՛լ ավելի ծանր վիճակի մեջ է դնում Փաշինյանին:

Հուլիսի 30-ին Փաշինյանը, հանրությանը խաբելով, սպառնաց Ռուսաստանից երկաթուղու կոնցեսիան հետ վերցնել։ Այնուհետև նա ակնարկեց, որ կոնցեսիայի համար կպահանջի լրացուցիչ 2 միլիարդ դոլար։ Սակայն, հասկանալով, որ չափն անցել է,  նա կրկին հետ քաշվեց՝ նշելով, որ չի ցանկանում «որևէ դժվար որոշում կայացնել» կոնցեսիայի վերաբերյալ։

Տարածված կարծիքի համաձայն, թե Փաշինյանի քաղաքականությունը պայմանավորված է իր արկածախնդրային խառնվաքով, չի համապատասխանում իրականությանը:

Նրա կողմից վարվող քաղաքականությունը պրագմատիկ բնույթ ունի՝ իր շահերի տեսանկյունից:

ԵՄ-ն իր համար վերացական գաղափար է, սեփական իշխանության լեգիտիմության համար, մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի զայրացած ամբոխը չտապալի իր իշխանությունը:

Սակայն խնդիրն այն է, որ Մոսկվան այլևս չի ցանկանում ընդունել Փաշինյանի այս խաղի կանոնը, որի արդյունքում առաջացել է Փաշինյանի համար իշխանության հնարավոր կորստի վտանգ:

Հենց այդ պատճառով էլ նա փորձում է երկրի ներսում ռեպրեսիաներով վախի մթնոլորտ ձևավորել, որպեսզի տարվա վերջում  առաջ եկող ճգնաժամին կարողանա ուժով պահել իշխանությունը:

Ինչո՞ւ  հենց Թևանյանի «գործը» դարձավ Փաշինյանի խաղաքարտը Մոսկվայի դեմ

Փաշինյանը շատ լավ գիտի, որ Թևանյանի «գործում» ոչ մի լրտեսական բան չկա:

Ավելին, նա գիտի, որ «գործ»-ը օդից է վերցված:

Սակայն Փաշինյանը նաև գիտի, թե ինչ աստիճանի կշիռ ունի Թևանյանը  Մոսկվայում:

Ընդ որում, Թևանյանը միաժամանակ հակաարևմտյան գործիչ չէ,  նաև, իրատեսական է վերաբերվում  տարածաշրջանում նոր իրականության հաստատմանը:

Այս իմաստով, Թևանյանի դիրքավորումը աշխարհաքաղաքական տեսանկյունից դարձել էր վտանգավոր Փաշինյանի համար, որպես իր համար վտանգավոր մրցակից՝  հայաստանյան  քաղաքական դաշտում:

Փաշինյանն այդ հանգամանքը հաշվի առնելով՝ որոշեց առաջին հերթին թիրախավորել իր գլխավոր մրցակցին, միաժամանակ փորձելով Մոսկվայի հետ  Թևանյանի «գործը» քաղաքական առևտրի առարկա դարձնել:

Փաստացի կարող ենք արձանագրել, որ Թևանյանի «գործը» յուրօրինակ լակմուսի թղթի դեր է կատարելու Փաշինյանի հարաբերություններում՝ Մոսկվայի հետ:

Սակայն այս համատեքստում կա մի կարևոր գործոն, Փաշինյանն իրականում չունի լուրջ այլնտրանքային խաղաթղթեր Մոսկվայի հետ հարաբերություններում և մի քանի ամիս անց, բոլորի համար տեսանելի է դառնալու, թե ինչ հեղհեղուկ վիճակում է հայտնվելու իր իշխանությունը, երբ Մոսկվան որոշի առարկայորեն պատժել նրա արկածախնդրային քաղաքականությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>