Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Ինչո՞ւ Փաշինյանը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքական դաշտից արձագանք չստացավ

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր  1992 թվականին  Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային, քաղաքական կարգավորումը խթանելու համար։

1994 թվականի դեկտեմբերին ԵԱՀԽ մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների Բուդապեշտի հանդիպման ժամանակ սահմանվեց Մինսկի խմբի մանդատը։

Միաժամանակ որոշվել էր կիրառել համանախագահության ինստիտուտը։ 1996 թվականին Ռուսաստանի ներկայացուցիչը ստացավ Մինսկի խմբում մշտական ​​նախագահի կարգավիճակ, մեկ տարի անց Ֆրանսիան դարձավ խմբի համանախագահ։ Եվ վերջապես, երրորդ համանախագահը դարձավ ԱՄՆ ներկայացուցիչը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը 1992-ից  մինչ 2020  թվականները հակամարտող կողմերին ներկայացրեց  մի շարք   առաջարկներ՝ որպես բանակցությունների հիմք, որոնք սակայն չհանգեցրին փոխադարձաբար ընդունելի փոխզիջման, բայց  թույլ տվեցին իրավիճակը «սառեցնել» երկար տարիներ։

Այդ առաջարկներից առանցքայինը և ամենաբալանսավորվածը եղավ 2007-ին Մադրիդում, որը հիմնված էր երեք սկզբունքների և վեց կետերի կատարման վրա: Այն է.

-Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը։

-Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, որը կերաշխավորեր նրա անվտանգությունն ու ինքնակառավարումը։

-Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի բացման անհրաժեշտություն։

-Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ապագայում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա։

-Բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի ապահովում։

-Միջազգային անվտանգության երաշխիքների տրամադրում, այդ թվում՝ խաղաղապահ գործողության  միջոցով։

Ի դեպ, այս սկզբունքների տակ, ժամանակին ստորագրել էին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Խնդրի կարգավորման այս սկզբունքները մեծ հաղթանակ էին համարվում միջազգային հարթակներում, որը թույլ չէր տալիս կողմերից որևէ մեկին, դիմել ուժի:

Օրինակ, 2016-ի ապրիլյան հարձակումից հետո, Ադրբեջանը, ճիշտ է, գրավեց 800 հեկտար տարածք, սակայն դիվանագիտական հարթակում կրեց խոշորագույն պարտություն, քանզի դրանից հետո Ալիևից արդեն կոպիտ ձևով պահանջում էին ճանաչել  Լեռնային Ղարաբաղի ինքնորոշվելու իրավունքը: Ի դեպ, դրա մասին, անձամբ ինքը՝ Ալիևը մի անգամ չէ, որ խորստովանել էր:

Կարելի է ասել, որ Մինսկի խումբը և վերը նշված սկզբունքների ընդունումը բավականին պինդ էին փակել զինված հարձակման դիմելու Ալիևի ցանկությունները:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց 2018-ից հետո, երբ Փաշինյանն անսպասելիորեն հայտարարեց, որ փորձելու է փոխել բանակցային տրամաբանությունը, իր տեղը զիջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին:

Նրա այս քայլը շատերը այն ժամանակ գնահատեցին, որպես պարզունակ պոպուլիզմ, սակայն ոչ ոք չէր մտածում, որ Փաշինյանը եկել էր իշխանության, որպեսզի վարկաբեկեր և կազմաքանդեր այս կառույցի գործնեությունը: Այսինքն, կատարեր այն, ինչ ինչի մասին այն ժամանակ երազում էին Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Պետք  է նշել, որ վերջնարդյունքում Փաշինյանին դա հաջողվեց. նա փաստացի մերժեց  2019-ին համանախագահների  վերջին առաջարկությունները, իսկ  հետո Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», կարծես ցույց տալով, որ ամեն ինչ անելու է, որ լեգիտիմացնի Ադրբեջանի ապագա զինված հարձակումը և, վերջապես, 2020-ին, անսպասելիորեն շատերի համար, Հայաստանի անվտանգության հայեցակարգային փաստաթղթում փոխարինեց «Արցախի Հանրապետություն» քաղաքական ձևակերպումը աշխարագրական Արցախ տերմինով և նույն տարվա ամռանը դիմեց ակրածախնդիր քայլի Տավուշի մարզում, որի արդյունքում սպանվեցին մի շարք թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ:

Այսինքն, Փաշինյանն իր այս քայլերով, բառի բուն իմաստով սկուտեղի վրա լեգիտիմ որոշում մատուցեց Ալիևին՝ Արցախի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար:

Ավելին, պատերազմից հետո, Փաշինյանն արդեն հրապարակավ հայտարարեց, որ Արցախի հարցը հորինվել էր ԽՍՀՄ-ի կողմից, և ինքը 2022-ի հոկտեմբերին համաձայնվելով Արցախը հանձնել Ադրբեջանին, դրանով ուժեղացրեց Հայաստանի պետականության հիմքերը:

Նման ցինիկ մտքերը հուշում էին, որ փաստացի մինչ նրա բոլոր գործողությունները, սկսած 2018-ից,  Արցախի հանձման հարցում կրել էին կանխամտածված բնույթ:

Եվ վերջապես, նրա երեկվա հայտարարությունն այն մասին, թե Մինսկի խմբի գործնեությունը օգուտ չբերեց Հայաստանբի և տարածաշրջանի համար, թարգմանաբար պիտի հասկացվեր, այնպես, որ Արցախի հարցի լուծումը հենց սկզբից շահավետ չէր Ալիևի  համար, քանի որ դրա արդյունքում այդ կառույցը ստանում էր լծակ Ադրբեջանի վրա:

Այսինքն, Փաշինյանը երեկ բառացի կրկնեց Ալիևի տեսակետը:

Շատերը դա կարող են գնահատել որպես հերթական մուրացկան քայլի փորձ՝ Ալիևից ստանալ այն, իբր, խաղաղության թղթի կտորը, որը  պիտի Փաշինյանը   ներկայացնի հանրության առջև, իր իշխանությունը երրորդ անգամ վերարտադրելու համար:

Սակայն Փաշինյանի բոլոր նախկին քայլերը հուշում են, որ այս անձնավորությունը, հենց 2018-ից սկսած էր մտածել այս ուղով տանել գործընթացները, և այսօրվա իրավիճակը ոչ թե պատերազմում պարտվելու հետևանքն է, այլ՝ Փաշինյանի և նրա թիկունքում թաքնված շրջանակների  կողմից ծրագրված գործողությունների արդյունքն է:

Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն այսօր իրեն այսչափ լկտի և սանձարձակ է պահում:

Սակայն Փաշինյանի նման պահվածքը խնդրի մի կողմն է: Մյուս կողմը այն է, որ մինչ այսօր Հայաստանում դեռ չի ձևավորվել մի քաղաքական ուժ, որը կկարողանար կանգնեցնել այս ամոթալի և խայտառակ իրավիճակը, որը նաև լուրջ սպառնալիք է Հայաստանի համար:

Սակայն դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>