Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
5
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացաայտումներ է անում․ «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո

«Ահաբեկչության նախապատրաստման» ԱԱԾ կադրերը խաղարկայինի տպավորություն են թողել. փորձագետ

Փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախապատրաստվող ահաբեկչության հանցադեպ կանխելու մասին ԱԱԾ երեկվա հաղորդագրությանը, հրապարակած տեսանյութին ու հանգամանորեն դիտարկել է դրա մանրամասնությունները: Փորձագետի վրա այդ ամենը խաղարկային սյուժեի (այլ կերպ՝ բեմադրության) տպավորություն է թողել: Կարեն Վրթանեսյանը մասնավորապես գրել է. «...Մինչև վիդեոն նայեցի, քննարկումների ալիքն արդեն հանգել էր, բայց կարևոր բաներ կան, որ ուզում եմ անդրադառնալ։
1. Նախ՝ ԱԱԾ-ի վիդեոհաղորդագրության զգալի մասերը խաղարկային են։ Կարծես կարճամետրաժ սերիալի էպիզոդ լինի (համապատասխան երաժշտություն, заставка, պակասում էր միայն «Քըլամբիա Փիքչըրզը ներկայացնում է» ոճի ենթագիր դնեին, խաղարկային հատվածներ, որոնք կոչված են ցույց տալու, որ ԱԱԾ-ի քննիչներն ինչ-որ հույժ կարևոր թղթեր են լրացնում ևն, ևն)։ Ընդհանրապես, եթե նկատել եք, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչականը իրենց հաղորդագրությունները նկարահանում է որպես ժամանցային վիդեոներ, այլ ոչ թե պաշտոնական հաղորդագրություններ։
Սա պատահական չէ, նիկոլաթուրքական քարոզչամեքենայի առաջին նպատակը շոուն ապահովելն է։
2. ԱԱԾ-ի վիդեոն, իբր, ահաբեկչություն նախապատրաստելու մասին է, սակայն տեսանյութում ՄԻԱԿ երևացող զենքը 1 փողանի որսորդական հրացան է և որսորդական հրացանի փամփուշտներ։ (Չեմ զարմանա, եթե պարզվի՝ լրիվ օրինական զենք է)։ Իսկ կադրերն այնպես են մոնտաժած (սկզբում ցույց են տալիս ականորսիչով ոստիկանը թփերում ինչ-որ բան է փնտրում, հետո՝ սենյակում դրած հրացանը), որ թվա, թե հողում թաղած հրացան են գտել։
3. Տեսանյութում թղթեր են ցույց տալիս, որոնցից միայն մեկի վրայի գրածն է հնարավոր կարդալ։ Որևէ «հանցագործ» բովանդակություն այդ գրածում չկա. կարա լինի սիթի քվեստի կամ արվեստագիտական փերֆորմանսի սցենար, կամ նորաստեղծ տելեգրամյան ալիքի գովազդային ակցիա անելու մասին։ Ուշադրություն դարձրեք, որ հետևյալ տողերում.
«Տելեգրամյան ալիքի ստեղծում
Օր.՝ Ազգային փրկության ապստամբություն»
խոսքն ակնհայտորեն տելեգրամյան ալիքի անվան մասին է, իսկ հաջորդ տողերն այն մասին են, որ ուզում են այլ ալիքներից էլ խնդրել տարածելը («Գործ. սկսելու նախորդ օրը կապվնել TG ալիքների...») և քաղաքում գիշերը գրաֆիտիներ անեն («... և ներկարար բրիգադների հետ + ԱԺԲ ակտիվիստներ»)։
4. Լիքը около-ռազմական ատրիբուտներ են երևում (քողարկանախշերով պայուսակներ, համազգեստ, քնապարկեր, բահեր, կացիններ, կապի միջոցներ ևն), որոնցից և ոչ մեկն, այնուամենայնիվ, ոչ մի ահաբեկչական նշանակություն չունեն. ցանկացած արշավական խմբի կամ ռազմահայրենասիրական ՀԿ-ի անդամի մոտ կարելի է նման «ապացույցներ» գտնել։ Բա առաջին բուժօգնությունը՝ որպես ահաբեկչության ապացույց!!!
5. ԱԺԲ-ի միակ և ոչ մի բան չասող հիշատակումը (բառացիորեն գրած է. «+ ԱԺԲ ակտիվիստներ (գիշերային ժամերին)»), վստահ եմ, տեղ է գտել տեսանյութում զուտ այն պատճառով, որպեսզի մարդիկ ենթագիտակցորեն զուգահեռներ տանեն 2016-ին «Սասնա ծռերի» ահաբեկչության հետ ու միանգամից համոզվեն, թե «հա՛, էլի, եթե ծռերը կան, ուրեմն իսկապես ահաբեկչություն էին նախապատրաստում»։ Տեսանյութում որևէ, կրկնում եմ, ՈՐԵՎԷ նույնիսկ անուղղակի ապացույց չկա, որ ծռերը սրա հետ ինչ-որ կապ ունեն։
6. Մյուս խնդալու մասն էլ «գաղտնալսումներն» են, որոնք կարող են լինել շատ տարբեր այլ բաների մասին, քան ահաբեկչություն է։ Կրկնեմ. ռազմական, ռազմամարզական, Ուկրաինայի պատերազմով, դրոններով ու մարզական կողմնորոշմամբ հետաքրքրվողների ցանկացած հեռախոսազրույցից կարելի է այսպիսի կտորներ կոնտեքստից կտրել ու դեմ տալ՝ որպես «մեղադրանք»
7. Միայն ծայրահեղ անուղեղ «ահաբեկիչը» կարող է իր պլանները գրել թղթերի վրա, առավել ևս՝ առանց կոդավորելու։
Վերոնշյալ փաստերից ինձ համար ակնհայտ է, որ գործ ունենք հերթական ծակ փուչիկի հետ, որի առաջին նպատակն, ինչպես արդեն ասացի, շոու ապահովելն է։ Երկրորդ նպատակը տպավորություն ստեղծելն է, թե Նիկոլի դեմ ինչ-որ դավեր են դյութվում «հյուսիսներից»։
Եթե այս գործի տակ ռեալ հիմքեր լինեին, ապա վստահ եղեք, որ ԱԱԾ-ն կսպասեր ու կհետևեր, մինչև ավելի շատ մարդիկ ներգրավվեին, մինչև շատ ավելի ծանրակշիռ ապացույցներ կարողանային ներկայացնել հանրությանը, և սրանից կսարքեին 2018-ի ամառվա «տուշոնկա-շոուն»։
Ամենայն հավանականությամբ՝ շատ լավ հասկանալով, որ այս, իբր, «ահաբեկիչներից» որևէ լուրջ գործողություն ակնկալելն անիմաստ է (եթե TG ալիք բացելուց զատ ինչ-որ գործողություն անելու որոշում ընդհանրապես եղել է), հապճեպ «եփել» են հերթական փնթի քրգործը վերևում նշածս նպատակներով։
Գործ ունենք բռնապետական տիպիկ գործիքակազմի հետ. քարոզչություն + բռնաճնշումներ»։
Կադրերը՝ ԱԱԾ տարածած տեսանյութից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan