Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ

Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Alpha News-ի ուղիղ եթերում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն անդրադարձել է Հայաստանում բողոքի ցույցերին, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի և նրա թիմի դավաճանական քաղաքականությունն է։

«Փաշինյանը երկար ժամանակ վարել է այդ քաղաքականությունը՝ սկսած 2018 թվականից, և Հայաստանում բնակչության ինչ-որ հատված, ցավոք, ըմբռնումով է վերաբերվել դրան։ Իսկ Հայաստանից դուրս, այդ թվում ՝ Ռուսաստանում, այդ քաղաքականությանը վերաբերվում էին ոչ թե ըմբռնումով, այլ ձևացնում էին, թե ոչինչ չի կատարվում։

Հիմա արդեն վերջնուղի է դուրս եկել: Այս մարդը (Փաշինյանը) վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում գնում է ամեն ինչի, ինչի կարելի է գնալ։ Նա կասկածի տակ է դրել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, հանձնում է Տավուշի գյուղերը։ Նա փորձում է փոխել Հայաստանի Սահմանադրությունն այնպես, ինչպես իրեն ասում է թուրք-ադրբեջանական տանդեմը, այսինքն՝ երկրներ, որոնք կցանկանային ոչնչացնել հայոց պետականությունը։ Այսինքն՝ այդ մարդը (Փաշինյանը) վա-բանկ գնաց։

Ես ուշադրություն դարձրի, որ նա գնաց վա-բանկ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո, ով թուրքամետ քաղաքական գործիչ է: Ռիչարդ Մուրը Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Թուրքիայում, հիանալի տիրապետում է թուրքերենին։ Եվ երբ Թուրքիայի հետ բարդ հարաբերություններ ունեցող պետության ղեկավարը հանդիպում է Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավարի հետ, որն իր բոլոր գործողություններն իրականացնում է թուրքական հատուկ ծառայության հետ համատեղ, հարց է առաջանում՝ ի՞նչ է կատարվում։ Ցանկացած այլ երկրում միայն մեկ նման հանդիպման ժամանակ իմպիչմենտի հարց կդրվեր»,-նշել է Բաղդասարովը։

Թեև, ըստ քաղաքագետի, այս ամենը համապատասխան արձագանք է ստանում հայ բնակչության կողմից, բայց հաշվի առնելով ներկայիս ընդդիմության առանձնահատկությունը՝ ոչ մի կերպ չի հաջողվում համախմբել և առաջնորդել ժողովրդին։

«Այս պայմաններում հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցին, ինչը բնական է, որովհետև պատմականորեն Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդի, հայ ինքնության ողնաշարը: Ես կարծում եմ, որ հետագայում եկեղեցին պետք է իր վրա վերցնի նախաձեռնությունը, եկեղեցին պետք է իր հետևից տանի ժողովրդին»,-հավելել է Բաղդասարովը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե սահմանների լեգիտիմությունը փրկություն կլինի Հայաստանի համար, փորձագետը զգուշացրել է, որ Ադրբեջանը Տավուշի գյուղերով չի սահմանափակվի։

«Այդ սահմանների ճանաչումից հետո վաղը հակառակորդը պահանջելու է մյուս սահմանների ճանաչում և այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանը վերածվի «Արևմտյան Ադրբեջանի»: Նորմալ մարդը պարտությունից հետո կվերլուծեր իրավիճակը և կստեղծեր հզոր բանակ։ Բայց Փաշինյանը ոչինչ չի արել, իր խելքով բանակի մասին խոսելն անիմաստ է, նա շատ խորամանկ ու ծախու մարդ է»,-ընդգծել է Բաղդասարովը։

Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Փաշինյանը հրաժարվել է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, քաղաքագետը նշել է՝ դա Մոսկվայում բացասաբար կընկալվի։

«Դա այն է, ինչ պետք է մեր թշնամուն, այդ թվում ՝ Թուրքիային։ Բայց Ռուսաստանում պետք է իմանան, որ դա հայ ժողովրդի որոշումը չէ, դա Փաշինյանի որոշումն է»,-նշել է Բաղդասարովը։

Սեմյոն Բաղդասարովը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Իրանի և Իսրայելի հակամարտությանը և արաբական աշխարհի հետ Թեհրանի հարաբերություններին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan