Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
7
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը 49 տոկոս ձայներով պահպանած ՔՊ-ի ղեկավարն օրերս նման հայտարարություն է արել. «Ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բառիս դե յուրե իմաստով... ... Ժողովրդից տարած ամեն ինչն, այո, մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք՝ կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ»:

Նկատենք. Փաշինյանը նման հայտարարություններ արեց իր գլխավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ներկայացման համատեքստում: Ի՞նչ տպավորվեց այդ ելույթներից: Այն, որ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա 5 տարիներին «կզցնելու է», քանդելու է, խլելու է:

Բայց նախ՝ մի փոքր լեգիտիմության մասին: Նիկոլ Փաշինյանը բավականին չափազանցված պատկերացում ունի իր այս կառավարության լեգիտիմության մասին: Չի լինում 49 տոկոսանոց լեգիտիմություն: Այն էլ, այդպիսի ընտրությունների արդյունքում: Առհասարակ, հունիսի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության հետ կապված ինչ-որ մի բան էլ թե ունի, ապա դա լեգիտիմության մեծ դեֆիցիտն է:

Բայց շատ ավելի էական է մյուս հայտարարությունը: Այստեղ բանալի բառը «քանդելն» է: Ու դա ամենևին զարմանալի չէ. անցած 8 տարվա կառավարումը բացահայտ ցույց է տալիս, որ քանդելը, իսկապես էլ, բնորոշ գործելաոճ է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար:

Հիմա Փաշինյանը ձեռնամուխ է եղել, ինչպեսև հայտարարել է ու հայտարարում է, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու նրանց հետ փոխկապակցված անձանց, հարազատներին «ունեզրկելուն»: Նույնը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի, հատկապես գործարարությամբ զբաղվող նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Փաշինյանական իշխանության գործելակերպը արդեն ստանդարտ է՝ «մասկի շոու», ժամեր տևող խուզարկություններ, չդիմադրող տարիքով մարդու վրա մի դասակ «ռեմբոաածականների» հարձակում, կապարակնքված, «ժապավենավորված» դռներով ընկերություններ, հիմնարկություններ, տարբեր տնտեսվարող օբյեկտներ:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով ու «դե ֆակտո» քմահաճույքով կապարակնքում են, կաթվածահար են անում բազմաթիվ ընկերությունների, հաստատությունների գործունեությունը: Նույնիսկ կարող են ամբողջ մի ոլորտ կաթվածահար անել, ինչպես ցեմենտի գործարանի դեպքում էր: Եթե մի քանի օր էլ շարունակվեր «կապարակնքումը», ապա ոչ միայն մի քանի հազար մարդ անգործ ու անաշխատավարձ կմնային, այլև շինարարության ոլորտը ամենաեռուն աշխատանքային շրջանում «կլռվեր» կամ, վարչապետերեն ասած, «կկզացվեր»:

Ի դեպ, այդ կապարակնքումներն էլ այնքան ինքնամոռաց են անում, այնպիսի նվիրումով ու էներգիայով, որ նախօրեին հիմնարկներից մեկում սովորական մի աշխատակցի շենքի ներսում էին «կապարակնքել»...

Կան մարդիկ, որ նույն Կարապետյանների, Ծառուկյանի, Քոչարյանների դեմ փաշինյանական հարձակումները փորձում են բացատրել ՔՊ-ի ղեկավարի, այսպես ասենք, «աբիժնիկությամբ»: Հարկավ, նման տեսակետը իր գոյության իրավունքն ունի:

Սակայն տեղի ունեցողը, կարծում ենք, ունի նաև այլ պատճառներ: Դրանցից մեկը, իհարկե, լ յումպեն կամ մարգինալ հատվածի ցածր հույզերը բավարարելն է: Թե՝ տեսե՜ք, խլում են, հեսա մեզ էլ մի փայ կամ փայիկ կհասնի՜...

Չի հասնելու: Թող սին հույսեր չունենան: Ու «վերադարձնելու» բան էլ չկա: Ասենք, Կարապետյանների պարագայում, այդ ի՞նչն են վերադարձնում, եթե մարդիկ իրենց բիզնես ունակություններով հասել են որոշակի կարողության: Կամ Ծառուկյանի դեպքում, կամ նախագահ Քոչարյանի որդու կամ որդիների դեպքում:

Փաշինյանը, ի դեպ, այս պայքարում ի սկզբանե պարտված է: Պարտված է թե՛ Կարապետյանին, թե՛ Ծառուկյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Խորքային առումով: Փաշինյանն ինչ էլ անի, միևնույնն է, պատմության մեջ հիշվելու է որպես Արցախը կործանման, հայաթափման տարած ղեկավար:

Իսկ Կարապետյանը, Ծառուկյանը, ինչ էլ որ ասվի, բիզնեսում և մեկենասությամբ հիշվելու են իրենց գործերով, հիշվելու են որպես հրաշալի եկեղեցու շինարարություն կամ Մայր Տաճարի վերանորոգում ֆինանսավորող: Ռոբերտ Քոչարյանն էլ հիշվելու է Արցախի ազատամարտում ունեցած անուրանալի դերակատարմամբ, որպես ճակատագրական պահին պատասխանատվությունն ստանձնած և իր ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդած գործիչ: Հաղթած ղեկավար:

Իսկ Փաշինյանինը պարտությունն է և... պարտությամբ հպարտանալը, պարտությունն ու աղետը որպես մեծ ձեռքբերում հանրության ականջներին լապշայակերպ կախելը:

Սակայն ապագայի պատմական արձանագրումներից սրընթաց վերադառնանք ընթացիկ իրողություններին:

Տեսեք, մեկ անձնավորության հրահանգով (կարգադրությամբ, քմահաճույքով) վայրկենապես դադարեցվում են տասնյակ ու տասնյակ ընկերությունների աշխատանքները: Այդ ընկերությունները հայտարարվում են օրենքից դուրս, իրավունքից ու իրավական պաշտպանությունից զրկված: Բացի այն, որ զանգվածաբար ոտնահարվում է սեփականության իրավունքը, դա նաև հարյուրավոր ու հազարավոր սովորական աշխատողների սոցիալական իրավունքների կոպիտ խախտում է:

Վերադարձնելու մասին: Հարց, ո՞ւմ են վերադարձնելու: Ի՞նչն են վերադարձնելու: Տեսնում ենք, որ տեղի է ունենում սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում, ըստ էության՝ սեփականության խլում: Նաև՝ քանդելու գնով: Այ, քանդելու պահով Փաշինյանի ասածները լիովին ընկալելի են ու հավել յալ հիմնավորման կարիք չի զգացվում: Արդեն 8 տարի տեսնում ենք այդ քանդումները: Քանդված Արցախը որպես ցցուն օրինակ ու ապացույց: Արցախում քանդված ու քանդվող հայկական շեներն ու քաղաքները, եկեղեցիներն ու գերեզմանատներն էլ՝ վրադիր:

Ու այս հարցում էլ սկզբունքային, անգամ՝ տեսակային տարբերություն կա Փաշինյանի ու նրա կողմից հետապնդվող գործիչների միջև: Մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են, մի նոր կառույց, մի նոր բիզնես, մի նոր մոտեցում, մեկի վրա երկուս են ավելացրել, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր աշխատատեղեր են ձևավորել, հազարավոր ընտանիքների ապահովել են կայուն աշխատանքով ու եկամտով ապրելու հնարավորություն են ստեղծել:

Ի՞նչ է արել Փաշինյանի իշխանությունը: Խլել է, մարդկանց գործազրկել է, կանգնեցրել առօրյա կենսական, սոցիալական խնդիրների և անորոշության առաջ: Քանդել է, ավիրել է: Ի՞նչ է ստեղծել Փաշինյանը... եռապատկված «Եռաբլուր», Կիրանցի սահմանապատ, նոր անվտանգային սպառնալիքներ...

Ու դեռ էլի քանդելուց է խոսում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>