Ակնհայտ է, որ Տիգրանաշենն իրենց համար անկլավ է. Աննա Գրիգորյան ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուսային որոշում կպահանջվի․ մշտական ներկայացուցիչ Վասիլև Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով
5
Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Կառավարությունը վաղը կպատասխանի «Մուլտի գրուպի» աշխատակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները դեռ չեն ցրվում Վեհափառը պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ Երկու խմբակցությունները երեկոյան կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառից օրհնություն ստանալու. Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
Ինչու՞ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ․ Արփինե Հովհաննիսյան Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանը փոշմանե՞լ է «Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. նույնիսկ մտադրություն ուներ Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» դեմ առաջին խաղում Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ. Ռոբերտ Ամստերդամ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով Նույնիսկ եթե Ծառուկյանը կորցնի բազմաթիվ բիզնեսներ ու առողջությունը, համոզված եմ՝ չի ափսոսա Փաշինյանին ընդդիմանալու համար. Աբովյան Սա կոչվում է рейдерский захват․ Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց Ակնհայտ է, որ Տիգրանաշենն իրենց համար անկլավ է. Աննա Գրիգորյան «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից «Հրապարակ». Կարծես թշնամու դիրք են գրավել՝ արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում. «Հետք» «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ ձևավորված ԱԺ-ն փոխնախագահներ է ընտրում ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուսային որոշում կպահանջվի․ մշտական ներկայացուցիչ Վասիլև Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի. Աբրահամյան Դատարանի դահլիճից անձը դիմել է փախուստի Եկեք՝ ԱԺ-ում քննարկենք «Հայփոստ»-ի, ԶՊՄԿ-ի, Ամուլսարի հարցերը, իրականացնենք աուդիտ. Տիգրան Աբրահամյան Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունը շատ երեխաների ճակատագրերի հետ է խաղացել և դեռ շարունակում է խաղալ, բայց հիշեք՝ ամեն ինչի համար միշտ գալիս է պատասխան տալու պահը…

«Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 25-ին Podcast with Garamyan հաղորդմանը հյուրընկալված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե չի նախատեսում մասնակցել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին, որը կայանալու է 2026-ի դեկտեմբերին։ Տարիներ շարունակ Մելիքբեկյանի հրաժարականը պահանջած ֆուտբոլի ֆանատները եւ մի քանի ֆուտբոլային ակումբներ ցնծություն ապրեցին այդ հայտարարությունից, իսկ ՆՈԱ ակումբն անգամ հայտարարեց. «Նման հայտարարությունից հետո որեւէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար»։

Մելիքբեկյանի այս հայտարարությանը նախորդել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ նրանք զույգով են հանդես գալիս, եւ մեկի գոյությունը մյուսով է պայմանավորված:

Անցել է մի քանի ամիս, եւ այժմ կարող ենք ասել, որ ՀՖՖ-ում «իրավիճակ» է փոխվել: Նախ, Արմեն Նիկողոսյանը ընդամենը ձեւական հրաժարական է տվել` շարունակում է ՀՖՖ-ում աշխատել եւ բոլոր բարիքներից, անգամ ծառայողական մեքենայից է օգտվում: Նրան վստահվել է 20 տարեկանների աշխարհի առաջնության նախապատրաստությունը, որը կայանալու է 2029-ին՝ Հայաստանում եւ Վրաստանում։ Այս առաջնության վրա մեծ գումարներ են ծախսվելու, մարզադաշտեր են կառուցվելու Վանաձորում, Գյումրիում, եւ այդ գումարների տնօրինությունն իրականացնում է Նիկողոսյանը:

Ինչ վերաբերում է Մելիքբեկյանին, ապա մեր աղբյուրն ասում է, որ նա նեղ շրջապատում վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը մնալու է. «Նիկոլն ասել է` կմնաս, կապ չունի՝ ինչ ես ասել հարցազրույցում»:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Մելիքբեկյանը հայտարարում է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ 2019-ի նոյեմբերի 26-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, ասել էր, որ չի պատկերացնում իր առաջադրումը եւ նման ցանկություն չունի։ Բայց մեկ ամիս անց՝ 2019-ի դեկտեմբերի 23-ին առաջադրվեց եւ ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Իսկ 2023-ին վերընտրվեց այդ պաշտոնում ու հավակնում է հայկական ֆուտբոլի ամենաերկարակյաց եւ ֆուտբոլն ամենաշատը ձախողած ՀՖՖ նախագահը դառնալ Հայաստանի պատմության մեջ:

Եվ որքան էլ ֆուտբոլային ֆանատները FAF-ը հայտարարի, որ «2 պաշտոնավարման ժամանակահատվածում իր ծրագրերի առյուծի բաժինը ձախողած չինովնիկի ու իր թիմի անդամների վերադասավորման եւ վերարտադրության ցանկացած փորձ բացառվելու է», սակայն այս հարցը մեկ մարդ է որոշում Նիկոլ Փաշինյանը, իսկ նրան ձեռնտու է իր «զեմլյակի»` իջեւանցի Արմեն Մելիքբեկյանի հավերժ պաշտոնավարումը:

Ի դեպ, Մելիքբեկյանի դիրքերն առավել ամրապնդվել են նրանով, որ 2025 թվականին 4 տարի ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: Եվ նաեւ հիմա դրանով է շանտաժ անում ՀՀ իշխանություններին, թե եթե ինձ հեռացնեք, ՈՒԵՖԱ-ն ձեռք կքաշի Հայաստանից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>