«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ. Ռոբերտ Ամստերդամ

«Որպես միջազգային իրավաբան, որն ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական հետապնդումների և պետական ճնշումների ենթարկված մարդկանց, մասնավոր ընկերությունների սեփականատերերի․ ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է սկսվում տնտեսական աղետը»,-«Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ» վերտառությամբ գրառման մեջ ասում է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Տնտեսական աղետը երբեք չի պայթում հանկարծակի․ այն սկսվում է լուռ, երբ իշխանությունը «օրենքի» շղարշի տակ քաղաքական հաշվեհարդար է տեսնում և փորձում բացահայտ յուրացնել այն, ինչն իրեն չի պատկանում։

Այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի», «Արարատցեմենտի», «Մուլտի Վելնեսի» շուրջ, ինձ ծանոթ են մինչև վերջին դետալը։ Սա դասական «սողացող բռնագանձում» է (Creeping Expropriation)։

Ի՞նչ է սա նշանակում գործնականում

Երբ իշխանությունը քաղաքական դրդապատճառներով կասկածի տակ է դնում ռազմավարական/մասնավոր ընկերությունների գործունեությունը, քրեական ու հարկային վարույթները վերածում է ճնշման գործիքի, իսկ դատարանների միջոցով մասնավոր ակտիվների կառավարումը հանձնում պետական մարմիններին (նույնիսկ միջազգային արբիտրաժի արգելող որոշումների ֆոնին), դա սեփականության իրավունքի ուղղակի ոտնահարում է։

Իմ պրակտիկայում ես սրան բախվել եմ աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենավառ օրինակը «ՅՈՒԿՈՍ»-ի գործն էր Ռուսաստանում, որտեղ պետությունը նույնպես «օրինական ձևակերպումների» տակ խլեց մասնավոր ակտիվները։ Արդյունքը եղավ կապիտալի զանգվածային փախուստ և երկրի վարկանիշի կործանում։

Նույն ողբերգական սցենարը տեղի ունեցավ Վենեսուելայում, երբ էներգետիկ և արդյունաբերական հսկաների պետականացումը հանգեցրեց արտադրական կոլապսի և համատարած տնտեսական ճգնաժամի։ Իսկ Մոլդովայում և Արևելյան Եվրոպայի շատ երկրներում քաղաքական դրդապատճառներով պետական վերահսկողության տակ առնված մասնավոր ակտիվները շատ արագ վերածվեցին անարդյունավետ կառավարման և կոռուպցիոն նոր սխեմաների։

Կարծում եմ, արդեն շատ հեռու գնալ էլ պետք չէ․ հենց այսօրվա քաղաքական քննարկումների ու դիսկուրսի կենտրոնում հայտնված «Հայփոստի» օրինակն արդեն իսկ պետք է անհանգստացնի հայ հասարակությանը։ Անկախ նրանից, թե ինչ պատասխաններ կստանան հնչող կոռուպցիոն ենթադրություններն ու քննարկումները, փաստն այն է, մասնավորից վերցված ու պետական վերահսկողության տակ անցած ընկերությունն այսօր պարզապես վնասներով է աշխատում և դրա վնասների համար, պետական ընկերության պարագայում, ենթադրվում է, թե ով պետք է վճարի։

Ի՞նչ է սպասվում այսպիսի Հայաստանին, եթե սա չկանգնեցվի

Միլիարդավոր դոլարների վնաս՝ հարկատուների հաշվին․ Միջազգային արբիտրաժային դատարանները (ICSID, UNCITRAL) չեն հանդուրժում քաղաքականապես դրդված բռնագանձումները։ Պետությունները, որոնք գնում են այս ճանապարհով, ի վերջո պարտվում են և ստիպված են լինում բյուջեից՝ այսինքն քաղաքացիների գրպանից, հսկայական փոխհատուցումներ վճարել։

Ներդրումների վերջը․ Ոչ մի լուրջ միջազգային ներդրող մեկ դոլար անգամ չի դնի մի երկրում, որտեղ խաղի կանոնները փոխվում են քաղաքական նկատառումներով, իսկ մասնավոր սեփականությունը կարող է խլվել ցանկացած պահի։

ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները պարզապես ակտիվներ չեն․ դրանք երկրի տնտեսական ողնաշարն են։ Սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է ուղղված ոչ թե առանձին գործարարների, այլ Հայաստանի ապագային ու անվտանգությանը»,- գրում է Ամստերդամը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>